fbpx

Եթե մի օր կզգաք, որ ձեր կյանքը գլխիվայր շրջվել է, և կցանկանաք հանձնվել…, հիշեք գերմանացի կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախին

Եթե մի օր կզգաք, որ ձեր կյանքը գլխիվայր շրջվել է, և կցանկանաք հանձնվել…, հիշե՛ք գերմանացի հանճարեղ կոմպոզիտոր, երգեհոնահար և ջութակահար Յոհան Սեբաստիան Բախին, ով բազում դժբախտություններից հետո էլ շարունակեց ստեղծագործել:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Բախի անձնական կյանքը նման էր իսկական դրամայի. նա 10 տարեկան էր, երբ կորցրեց ծնողներին՝ հանձնվելով ավագ եղբոր խնամատարությանը, ումից էլ ստացել է ստեղծագործական կյանքի առաջին դասերը…

Հետագայում, Բախը կորցնում է 1-ին ամուսնությունից ծնված դստերը, ապա կարճ ժամանակ անց՝ երեք որդիներին, այնուհետև կնոջը՝ Մարիա-Բարբարանին:

Երկրորդ ամուսնության մեջ էլ շարունակվում են Բախի կորուստները. նա կորցնում է Աննա-Մագդալենայի հետ ամուսնութունից ծնված իրենց չորս դուստրերին, հետո նաև երեք որդներին…

Եթե ձեզ մոտ հարց է առաջանում, թե՛ ինչպե՞ս այսքանից հետո նա շարունակեց ստեղծագործել` գրել կանտատներ, թավջութակի սյուիտներ, պատարագներ… եկեղեցական ժանրի ամենագեղեցիկ երաժշտությունը, որը երբևէ լսել է աշխարհը…

Ահա՛, թե ինչպես.

Աղոթքով, այո-այո, ասում են՝ Բախի երաժշտությունը՝ սկզբից մինչև վերջ, նոտա առ նոտա, աղոթք է՝ առ Աստված:

Պարտիտուրայի սկզբում նա միշտ գրում էր՝ «Deus Meus Adiuva Me», որ նշանակում է՝ «Տեր, օգնիր», իսկ վերջում՝ «Soli Deo gloria»/«Փառք միա՛յն Աստծուն», հետևաբար, Բախ նվագելիս կարծես աղոթք եք անում:

Բախի երաժշտությունը մարդու և Աստծո զրույցն է և Աստծո հետ սրբազան հարաբերությունների անկեղծ դրսևորումը:

Կյանքի վերջին տարիներին Բախն ուներ տեսողության հետ կապված խնդիր, իսկ վերջին օրերին` բոլորովին կուրացավ։ Նա մնաց մթության մեջ և հոգեպես էլ անչափ ճնշված էր։ Երեք գիշեր նրա կինը’ Մագդալենան չհեռացավ Սեբաստյանի կողքից։

Կարդացեք նաև՝ Կարդացեք այս տեքստը, եթե հոգնել եք ամեն ինչից

Վերջապես Մագդալենային համոզեցի մի քիչ հանգստանալ, բայց հինգ րոպե անց Սեբաստյանը կանչեց որդուն և խնդրեց բերել թուղթ և գրչածայր թանաքով.

– Գլխումս մի երաժշտություն է հնչում ,պետք է գրանցեմ:

Երբ ավարտեց նոտագրումը, ցածր ձայնով ասաց․

– Վերջ, սա իմ վերջին ստեղծագործությունն է։

Այդ ստեղծագործությունն էր. «Քո գահի առջև Տեր իմ» Աստվածային խորալը։

Դրանից հետո Սեբաստյանը հանկարծ ասաց․

– Մագդալենա, սիրելիս, մոտեցիր ինձ։

Եվ երբ կինը արագ մոտեցավ իրեն, Բախի աչքերը բաց էին, նա տեսնում էր։ Սեբաստիանը կարոտով նայեց բոլորին, այդ պահին Մագդալենան դրեց նրա ձեռքերի մեջ գեղեցիկ կարմիր վարդ։ Նայելով վարդին Բախն ասաց.

– Այնտեղ,ուր ես գնում եմ,այնպիսի ծաղիկներ կան և այնպիսի երաժշտություն է հնչում,որ մենք կարող ենք միայն երազել և իմ աչքերը կտեսնեն վերջապես Տիրոջը․․․

Աննա Մագդալենայի հիշողություններից «Բախի օրագրից» հատված


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 13 assessment, среднее 4.46 из 5 )
MediaMag
Եթե մի օր կզգաք, որ ձեր կյանքը գլխիվայր շրջվել է, և կցանկանաք հանձնվել…, հիշեք գերմանացի կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախին
ԹԵՍՏ. ո՞վ է սա ասել. գուշակեք հայ քաղաքական գործիչների «մտքի գոհարները»