fbpx

Թե ինչպես մի քանի վայրկյանում տեղեկություններ ստանալ փողոցում հանդիպած յուրաքանչյուր մարդու մասին

Սանկտ Պետերբուրգից լուսանկարիչ Եգոր Ցվետկովը որոշում է փորձարկել բոլորին հասանելի ծրագրերի և հավելվածների զարմանալի հնարավորությունները։ Փորձարկան արդյունքը այնքան ցնցող էր, որ նա որոշում է դրանով կիսվել «YOUR FACE IS A BIG DATA» ֆոտոնախագծում։

Նա իր այդ փորձով ցույց տվեց, թե իրականում որքան բաց են և հասանելի մեր անձնական տվյալները, որոնք մենք ինքներս առանց երկար մտածելու տեղադրում ենք սոցիալական ցանցերում։ Բացի դրանից նա ցույց տվեց, որ ի շնորհիվ ժամանակակից ծառայությունների, այսօր, բառացիորեն մի քանի վայրկյանում կարելի է տեղեկություններ իմանալ փողոցում հանդիպած գրեթե յուրաքանչյուր մարդու մասին, եթե նա գրանցված է սոցիալական ցանցում։

Չե՞ք հավատում, ահա ապացույցը՝ պատահական մարդկանց լուսանկարները մետրոյում և հեղինակի կողմից գտնված նրանց սոցիալական ցանցերի լուսանկարները։

1_converted

Նախագծի նկարագրում լուսանկարիչը գրել է. «Պարզ ծրագրերի օգնությամբ ես գտնում էի մարդկանց, ովքեր նստած էին մետրոյի վագոնում ուղիղ իմ դիմաց։ Ես իմանում էի մարդու կյանքի մասին, առանց նրա հետ շփվելու»։

2_converted 3_converted

Որոնման համար Եգորը օգտագործում էր բոլորին հասանելի FindFace հավելվածը, որը թույլ է տալիս նույնականացնել մարդուն ըստ լուսանկարի և դրա հիման վրա ստանալ սոցիալական ցանցերում նրանց բաց պրոֆիլների հղումները։

Նախագծի մյուս միտքը՝ ցուցադրել մարդկանց իրական կյանքում և համեմատել նրանց այն խաղարկային կերպարների հետ, որոնք իրենք ցուցադրում են սոցիալական ցանցերում։

4_converted 5_converted 6_converted 7_converted 8_converted 9_converted 10_converted 11_converted 12_converted 13_converted

Աղբյուրը՝ marketium.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Թե ինչպես մի քանի վայրկյանում տեղեկություններ ստանալ փողոցում հանդիպած յուրաքանչյուր մարդու մասին
Լաս Պալմաս 1 – 4 Բարսելոնա։ Խաղի ամենավառ պահերը