fbpx

Կարդացեք այս տեքստը, եթե հոգնել եք ամեն ինչից

Երբ հոգնած ես, դանդաղ շարժվիր...

Մեզանից յուրաքանչյուրին ծանոթ է այն վիճակը, երբ թևաթափ ես լինում, երբ ուզում ես հանձնվել: Երբ թվում է, թե ոչ մի բանի համար ուժ չի մնացել…

Աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, շատ հոգնեցնող է: Այն անշնորհակալ է։ Դուք հոգնել եք նույնիսկ այն բանից, որ ապրում եք դրա մեջ։ Դուք հոգնել եք սիրելուց, հոգալուց, չափազանց շատ բան տալուց մի աշխարհին, որը երբեք ոչինչ չի տալիս դրա դիմաց: Դուք հոգնել եք անորոշությունից։ Հոգնել եք գորշ առօրյայից:

Ժամանակին լի էիք վառ հույսերով, լավատեսությունը գերազանցում էր ցինիզմին, պատրաստ էիք նորից ու նորից տալու։ Բայց կոտրված սիրտը, ինչ-որ մեկի կողմից չկատարված խոստումները, ձախողված ծրագրերը՝ այս ամենը աստիճանաբար ձեզ երկնքից երկիր իջեցրեցին: Աշխարհը միշտ չէ, որ բարյացակամ է եղել ձեր հանդեպ, և դուք կորցրել եք ավելին, քան շահել եք, և այժմ բացարձակապես ոգեշնչում չկա նորից փորձելու համար…

Բայց ճշմարտությունն այն է, որ մենք բոլորս հոգնել ենք: Մեզանից յուրաքանչյուրը: Որոշակի տարիքի հասնելուց հետո մենք բոլորս ոչ այլ ինչ ենք, քան կոտրված սրտերի և ցավացող հոգիների բանակ, որոնք հուսահատորեն ներդաշնակություն են փնտրում: Մենք ավելին ենք ուզում, բայց շատ հոգնած ենք դա խնդրելու համար: Մեզ դուր չի գալիս, թե որտեղ ենք գտնվում հիմա, բայց մենք չափազանց վախենում ենք որևէ նոր բան սկսելու համար: Մենք պետք է ռիսկի դիմենք, բայց վախենում ենք տեսնել, թե ինչպես կարող է մեզ շրջապատող ամեն ինչ պարզապես քանդվել։ Ի վերջո, մենք վստահ չենք, թե քանի անգամ կարող ենք նորից սկսել:

Մեկ այլ ճշմարտություն էլ այն է, որ մենք հոգնել ենք միմյանցից. հոգնել ենք մեր խաղացած խաղերից, մեր ասած ստերից, միմյանց մատուցած անորոշություններից: Մենք չենք ուզում դիմակ դնել, բայց չենք էլ սիրում միամիտ հիմար լինել։ Ստիպված ենք խաղալ այնպիսի դերեր, որոնք ատում ենք և ձևանում ենք մեկ ուրիշ, քանի որ վստահ չենք մեր ընտրության մեջ։

Ես գիտեմ, թե որքան դժվար է շարունակել ինչ-որ բան անել կամ փորձել նոր ու նոր փորձեր անել, երբ հոգեկան ուժերը սպառվում են: Բայց ահա թե ինչ եմ ես խնդրում, եթե այդքան մոտ եք հանձնվելուն. նորից փորձեք՝ ձեր ողջ ուժով:

Մենք շատ ավելի կենսուրախ ենք, քան կարող ենք պատկերացնել, և սա անհերքելի ճշմարտություն է։ Մենք կարողանում ենք ավելի շատ սեր, ավելի շատ հույս, ավելի շատ կիրք տալ, քան հիմա ենք տալիս: Մենք ցանկանում ենք անհապաղ արդյունքներ և հանձնվում ենք, եթե արդյունք չենք տեսնում: Մենք հիասթափվում ենք հետադարձ կապի բացակայությունից և պարզապես հրաժարվում ենք փորձելուց:

Գիտակցեք, որ մեզանից ոչ ոք չի կարող ամեն օր ոգեշնչվել: Մենք բոլորս շնչակտուր ենք լինում: Բոլորս էլ տխրում ենք։ Մենք բոլորս հոգնում ենք։ Այն, որ դուք ուժասպառ եք և հոգնել եք կյանքից, ամենևին էլ չի նշանակում, որ դուք տեղում եք դոփում։ Յուրաքանչյուր մարդ, ումով դուք երբևէ հիացել եք, գոնե մեկ անգամ իրեն պարտված է զգացել երազանքի հետևից գնալու ճանապարհին: Բայց դա չի խանգարել նրան հասնել իր նպատակներին: Թույլ մի տվեք ձեզ հանձնվել, անկախ նրանից, թե ինչ եք անում, լինի դա առօրյա, թե մեծ ու հսկայական ծրագրերի իրականացում:

Երբ հոգնած եք, դանդաղ շարժվեք։ Շարժվեք հանգիստ, առանց շտապելու: Բայց մի կանգնեք։ Դուք հոգնել եք բավականին օբյեկտիվ պատճառներով։ Դուք հոգնել եք, քանի որ շատ բան եք փոխել և շատ բան եք անում։ Դուք հոգնել եք, քանի որ աճում եք: Եվ մի օր այս աճը կարող է իսկապես ոգեշնչել ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 18 assessment, среднее 4.17 из 5 )
MediaMag
Կարդացեք այս տեքստը, եթե հոգնել եք ամեն ինչից
Իմանալ մարդու մասին ամեն ինչ՝ շատ հեշտ է: Հոգեբանական թեստ