Ջոն Լենոնի արտահայտությունները վաղուց դարձել են աֆորիզմներ, և դրանք այնքան կտրուկ և ճշմարտացի են, որ թվում է դրանք թափանցում են հոգուդ մեջ։ Mediamag-ը ներկայացնում է լեգենդար Beatles-ի հիմնադիր և անդամ, բանաստեղծ, երաժիշտ և մտածող Ջոն Լենոնի լավագույն 15 մեջբերումները:
- Ինչ էլ որ ասեն, դա երբեք չի համապատասխանում նրան, թե ինչ ենք մենք ուզում ասել:
- Ազնվությունը ձեզ շատ ընկերներ չի բերի, բայց նրանք, ովքեր կհայտնվեն՝ կլինեն ամենաիսկական ընկերը:
- Ի վերջո, ամեն ինչ լավ է լինելու: Եթե ամեն ինչ վատ է՝ դա դեռ վերջը չէ:
- Կյանքը՝ այն է ինչ տեղի է ունենում, քանի դեռ դուք պլաններ եք գծում:
- Դուք չպետք է ոչ ոքի բացատրեք, թե ով եք դուք կամ ինչ եք դուք: Դուք այն եք, ինչ որ կաք:
- Աստված՝ հասկացություն է, որով մենք չափում ենք մեր տառապանքները:
- Մենք չենք կարող օգնել բոլորին, բայց յուրաքանչյուրը կարող է օգնել ինչ-որ մեկին:
- Կարևոր չէ ում ես սիրում, որտեղ, ինչու, երբ և ինչպես: Կարևոր է միայն այն, որ դու ունակ ես սիրել:
- Եթե մեզանից յուրաքանչյուրը նույնքան համառորեն ցանկանար խաղաղություն, որքան ցանկանում է նյութական բարիքներ, աշխարհում կատարյալ խաղաղություն կտիրեր:
- Սկզբից սխալն ընդամենը բացթողում է․ այն դառնում է սխալ, երբ դուք չեք կարողանում ուղղել այն:
- Եթե մենք չենք կարողանում սիրել ինքներս մեզ՝ մենք չենք կարողանա ամբողջությամբ բացահայտել ուրիշներին սիրելու կամ մեր ստեղծագործելու ունակությունը:
- Այն, ինչ պետք է անենք՝ պահպանել հույսը: Որովհետև առանց դրա մենք կխորտակվենք:
- Ամեն ինչ հասնկանալի է դառնում, երբ սիրահարված ես:
- Չի կարելի ատել այն, ինչ չես հասկանում:
- Չափեք տարիքը ընկերներով, այլ ոչ թե տարիներով: Գնահատեք Ձեր կյանքը ժպիտների, այլ ոչ թե արցունքների քանակով: