fbpx

Ալիսա Կիրակոսյան – Որտե՞ղ ես արդյոք

Որտե՞ղ ես արդյոքՈրտե՞ղ ես արդյոք,
Անձկություններիս
Հուռութք և աստված,
Իմ ճակատագրի
Անխուսափ ցուցմունք,
Իմ երազների
Անհավատ երազ,
Քամու դեմ հորդած
Իմ ուժերի ուժ,
Որտե՞ղ ես արդյոք…

Որտե՞ղ ես արդյոք,
Իմ երակների
Հորդացող արյուն,
Արյան բերկրություն,
Որտե՞ղ ես արդյոք:

Ինչո՞ւ չես տեսնում
Անհամբերությունն
Իմ հասունացած,
Ինչո՞ւ չես գալիս,
Որ վերջ տաս արդեն
Աչքերիս հոգնած
Սպասումներին…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ալիսա Կիրակոսյան – Որտե՞ղ ես արդյոք
Դոնալդ Թրամփի 20 ոգեշնչող մեջբերումները