fbpx

12 բան, որոնցից այլևս չպետք է ամաչեք

Միշտ մնացեք այնպիսին՝ ինչպիսին, որ կաք:

Այսօրվա աշխարհը մեզ թելադրում է կանոններ յուրաքանչյուր մանրուքի վերաբերյալ: Ի վերջո, բոլորը պետք է նույնը լինեն ու ապրեն, ինչպես ընդունված է:

Իսկ ի՞նչ, եթե չեք տեղավորվում ընդունված այս նորմաների մեջ: Դուք աշխարհը այլ կերպ եք տեսնում, ունեք այլ սովորություններ և արժեքներ: Այս դեպքում շրջապատող մարդիկ փորձում են ամոթանք տալ, ամաչեցնել, որպեսզի ի վերջո դառնաք բոլորի նման:

Բայց սա ձեր կյանքն է, և միայն դուք պետք է որոշեք, թե ինչպես կառուցել այն: Ահա 12 բան, որոնցից չպետք է ամաչեք:

1. Հոգ տանել ձեր մասին

Մենք պետք է հոգ տանենք ուրիշների մասին, սա աքսիոմա է: Բայց ի՞նչ կասեք ինքներդ ձեր մասին: Ինքդ քո մասին հոգ տանել կարելի է տարբեր ձևերով՝ արձակուրդ մեկնել, երես տալ ինքդ քեզ քո սիրելի ուտեստով, գիրք կարդալ կամ այցելել գեղեցկության սրահ:

2. Ձեր հույզերը

Մեզ մանկուց սովորեցնում են թաքցնել հույզերը, բայց արդյո՞ք անհրաժեշտ է դա անել: Ինչ էլ որ զգաք, մի ամաչեք արտահայտել այն:

Մարդիկ, որոնք պարբերաբար օգտագործում են կոգնիտիվ թերապիա՝ հասկանալու համար, թե ինչպես են իրենց զգում, ավելի հմուտ են դառնում իրենց հույզերը կառավարելու հարցում: Արդյունքում, դուք դառնում եք ավելի քիչ ենթակա մանիպուլյացիաներին և բացասական տրամադրություններին:

3. Շփման շրջանակ

Դուք ինքներդ կարող եք որոշել, թե ում ներս թողնել ձեր կյանք և ում հետ անցկացնել ձեր ժամանակի մեծ մասը:

Համաձայն Ջիմ Ռոնի «Միջին արժեքների օրենք»-ի, միջին մարդու նեղ շրջապատը բաղկացած է մոտ հինգ հոգուց, որոնց հետ նա իրեն հարմարավետ է զգում: Սա այնքան էլ շատ չէ, այնպես որ դուք պետք է գնահատեք այս մարդկանց և նրանց հետ շփվելու հնարավորությունը:

4. Աշխատանք

Երիտասարդներին հաճախ քննադատում են գործունեության ապագա ոլորտը ընտրելու համար: Նման պահերին կարևոր է հիշել, թե ինչն է ձեզ գրավում այս կամ այն ​​գործունեության ոլորտում, և ինչ օգուտ կարող եք բերել աշխարհին ձեր ընտրության շնորհիվ: Ռացիոնալությունը լավ է, բայց ընտրությունը պետք է կատարվի ձեր սրտով:

5. Ներողամտություն

Բացասական իրավիճակների մասին մտքերը՝ անընդհատ վերադարձնում են ձեզ անցյալ և խանգարում ապրել ներկայով:

Ներումը ապագայի բանալին է, այն ազատում է մեր կյանքը և թույլ է տալիս մեզ առաջ շարժվել:

6. Լավատեսություն

Հույսով ապրող մարդը հաճախ զայրացնում է նրանց, ովքեր վստահ են, որ կյանքում միշտ պետք է պատրաստվել միայն վատթարագույնին:

Բայց երազանքների և հույսերի մեջ լինելը երկարացնում է ձեր կյանքի տևողությունը, նվազեցնում սթրեսը և հեշտացնում է կյանքի խառնաշփոթը հաղթահարելը:

7. Դրական մտածողություն

Կյանքում ամեն ինչ կարող է պատահել, բայց դու պետք է կարողանաս պահպանել դրականը և յուրաքանչյուր իրավիճակում՝ լավ բան տեսնելու ունակությունը: Սա ձեզ կդարձնի հոգեբանորեն կայուն և ձեր կյանքի ճանապարհը կդառնա հնարավորինս հաճելի:

8. Ինքնարտահայտում

Հասկացեք, թե իրականում ով եք, ինչպիսի մարդ եք, որոնք են ձեր նախընտրությունները: Հետո հետևեք ձեր սրտին: Ի վերջո, հետագայում ծերության տարիներին կփոշմանեք, եթե ինչ-որ բան չեք արել: Մի անհանգստացեք, թե ինչ են մտածում ուրիշները:

9. Մտքեր անցյալի մասին

Սխալները շտկելը կարևոր է ոչ միայն դպրոցում: Կյանքի ցանկացած իրավիճակ պետք է հաշվի առնել և դրանից քաղել դասեր: Բայց շատ մի կառչեք այդ ամենից, աշխարհում ոչ մի կայուն բան չկա:

10. Ինքներդ ձեզ ընդունելը

Ձեր մարմինը եզակի բան է, այն շատ բաների է ունակ, բայց միայն այն դեպքում, երբ ինքներդ ձեզ լիովին ընդունեք: Գեղեցկությունը գալիս է ներսից, և եթե դուք ինքներդ ձեզ չեք սիրում, ոչ ոք չի կարող ձեզ սիրել:

11. Սնուցում

Թույլ մի տվեք, որ այլ մարդիկ ձեզ ասեն, թե ինչ ուտեք: Լսեք ձեր սեփական մարմնին, այն ձեզ կասի, թե ինչ սնունդ է իրեն պետք: Հարցրեք մասնագետին, որը կօգնի ձեզ մշակել օպտիմալ դիետա:

12. Ձեր զարգացումը

Մոխրագույն զանգվածը չի ներում ոչ մեկին, ով փորձում է ավելի լավը դառնալ: Մի լսեք ոչ մեկին և շարունակեք աշխատել և աճել: Ձեր վերելքը օգուտ է բերում ոչ միայն ձեզ, այլ ամբողջ աշխարհին: Եվ միևնույն ժամանակ կիմանաք`ձեզ շրջապատում են անկե՞ղծ, թե՞ նախանձ մարդիկ:

Իսկ դուք ամաչո՞ւմ եք այս բաների համար:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 4.43 из 5 )
MediaMag
12 բան, որոնցից այլևս չպետք է ամաչեք
ԹԵՍՏ. Ո՞ր թանկարժեք քարն է արտացոլում ձեր բնավորությունը