Այս պիրոգը կոչում են ճապոնական։ Բայց դատելով բաղադրամասերից՝ ամենայն հավանականությամբ, հեղինակն իտալացի է։ Պատրաստվում է այն շատ հեշտ և բաղկացած է ամենապարզ և հասանելի մթերքներից։
Այն անհավանական համեղ, նուրբ, փափուկ և ամենակարևորը՝ ցածր կալորիականությամբ է ստացվում։
Ճապոնական պիրոգը հրաշալի այլընտրանք է դասական բիսկվիտին։ Եվ այսպես սկսենք։
Բաղադրիչներ
- 140գ շաքարավազ,
- 250գ սերուցքային պանիր,
- 60գ եգիպտացորենի ալյուր (կամ կրախմալ),
- 60գ ցորենի ալյուր,
- պտղունց աղ,
- 100մլ կաթ,
- 50գ. սերուցքային կարագ (սենյակային ջերմաստիճանի),
- 1 գդալ կիտրոնի հյութ,
- 6 ձու,
- 1 փաթեթ փխրեցուցիչ։
Պատրաստման եղանակը
- Ջեռոցը տաքացրեք 160ºC, տեղադրեք այնտեղ ջրով լի սկուտեղ։
- Բաժանեք ձվի դեղնուցը սպիտակուցից։ Մաղեք ալյուրն ու կրախմալը։
- Հարեք սերուցքային պանիրը կարագի և կաթի հետ՝ միջին արագությամբ 5 րոպե։
- Պանրին ավելացրեք դեղնուցը, ալյուրն ու կրախմալը, 1 գդալ կիտրոնի հյութը և պտղունց աղը։ Հարեք միջին արագությամբ մոտ 3 րոպե։
- Սպիտակուցը հարեք շաքարավազի հետ մինչև կայուն փրփուրի ստացում։
- Խմորի մեջ քիչ-քիչ ավելացրեք սպիտակուցը։ Զգուշությամբ խառնեք ամբողջը։
- Լցրեք խմորը սերուցքային կարագով քսված ֆորմայի մեջ։ Ֆորման տեղադրեք ջրով լի սկուտեղի վրա։ Պիրոգը թխեք 160ºC-ում, 55 րոպեից ոչ պակաս։
8. Պիրոգի պատրաստ լինելը ստուգվում է ատամմաքրիչով։ Թողեք, որպեսզի պիրոգը սառչի ֆորմայի մեջ, հետո հանեք այն և թողեք վերջնականապես սառչի մոտ 30 րոպե։
Պիրոգի վրա կարելի է ցանել շաքարի փոշի։ Պիրոգը մատուցել թթվասերով, ջեմով կամ թարմ մրգերով։
Պիրոգի չափերն ու փքվածությունը՝ տպավորիչ է։ Այն անպայման պետք է փորձեք դուք և Ձեր մտերիմները։
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։