fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ Ավետիք Իսահակյանի նամակը Շուշանիկին

Ավետիք Իսահակյանի նամակը Շուշանիկին

Ներկայացնում ենք Ձեզ Ավետիք Իսահակյանի նամակը իր միակ սիրուն՝ Շուշանիկին.

Նորից վեր եմ առնում գրիչս, թաթախում եմ հիվանդ, արյունոտված սրտիս մեջ և գրում եմ քեզ, Շուշիկ, մի քանի տող, գրում եմ ես` Ավետիք Իսահակյանս:
Ինչո՞ւ եմ գրում, ի՞նչ է ստիպում ինձ գրել.- սիրել- ես քեզ չեմ սիրում, ատել- ես քեզ չեմ ատում, բայց դու իմ հոգում կաս` որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն, մի կոշմար. ես ուզում եմ քեզ հոշոտել, ես ուզում եմ քեզ հազար-հազար անգամ սպանել, սպանել, նորից սպանել, կենդանացնել` նորից սպանել. հավիտյան ապրել, և քեզ հավիտյան սպանել, բայց այդ չեմ կարող անել (անզոր եմ ես), ամբողջ էությունս բարի է…և որ ամենաողբալին է` ես դեռ քո ճիրաններում եմ. Ի՞նչ անեմ, ինչպե՞ս ազատվեմ.

Երբեմն քեզ ատում եմ ծովաչափ, ծովաչափ, և երբեմն սիրում եմ և պատրաստ ոտքերդ համբուրելու, բայց որ հիշում եմ անցյալը, ես մրրիկ եմ դառնում: Դու մի´ որոնիր այս տողերի մեջ որոշ միտք, որոշ իմաստ. Ես գրում եմ համարյա կիսախելագար, և մինչև մահս քեզ էլ ոչ մի տող գրելու չեմ, և աչերիդ նայելու չեմ, Աստվա´ծ է վկա. վերջին անգամ պիտի լամ քո առաջ և հայհոյեմ քեզ, հայհոյեմ,- հայհոյեմ քո բոլոր սրբությունները, որովհետև դու իմ սրբությունները պղծեցիր, որովհետև իմ ամենանվիրական սերը շան պես դուրս վռնդեցիր, որովհետև դու ինձ չարչարեցիր, նահատակեցիր` անսահմանորեն:
Բայց լալիս եմ հիմա, և սրտիցս արյուն է կաթում. գնա´, Շուշիկ, Աստված քեզ հետ, ապրի´ր քո երեխաների համար. ինձ մի´անիծիր. իմ անունս երբեք, երբեք մի´ հիշիր և ոչ մի տեղ, և ոչ մի տեղ, ոչ մի մարդու մոտ. աղաչում եմ քեզ. ինձ թաղիր քեզ համար հավիտյան, ինձ երբեք մի´ նայիր. ազնիվ խոսք տուր այդպես վարվելու. ես թող բոլորովին չեղած, չծնված մարդ լինեմ քեզ համար: Հոգիս խորշում է, երբ մտածում եմ, որ երբեմն դու կմտաբերես ինձ. պետք չէ հիշել այն տաճարում մի ուրիշ Աստծո անուն, որին այդ տաճարը չի պաշտում, չի «հնազանդվում». չպետք է այդ տաճարում ուրիշ ձոնի սեղան ու պատկեր դրվի: Քո հոգու տաճարից թող ես լինեմ դուրս` ես օտար, չճանաչված եմ այդտեղ…

ԱՂԱՉՈՒՄ ԵՄ ՔԵԶ…
ԵՍ ԷԼ ԿՎԱՐՎԵՄ ՔԵԶ ՀԵՏ ԱՅԴՊԵՍ:
ԴՈՒ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵՌԱ՛Ր, ՄԵՌԱ՛Ր…
ԱՐՏԱՍՎԵԼՈՎ ՀԱՄԲՈՒՐՈՒՄ ԵՄ ՔՈ ԳԵՐԵԶՄԱՆԸ
ԵՎ ՃԱՄՓԱ ԸՆԿՆՈՒՄ
ՆՈՐ ԱՍՏՎԱԾ ԳՏՆԵԼՈՒ…

Ավետիք, 1904 թ

Հրապարակման ներկայացրեց՝ Լիանա Վարդանյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]

Հարապարակիր քո նյութը

կարդացեք նաև

Հին իմաստունների 3 գաղտնիք, թե ինչպես գտնել երջանկություն

Աշխարհը մինչև հիմա այս խորհուրդների կարիքն ունի, քանի որ մենք չենք սովորել այն ամենը, ինչը մեր նախնիները փորձում էին սովորեցնել մեզ: Երջանկության հասնելու ժամանակակից խորհուրդների...

ԹԵՍՏ. միասին, անջատ, գծիկով գրվող բառեր. քանի՞սը կկարողանաք ճիշտ գրել

Միասին, անջատ, գծիկով գրվող բառեր. քանի՞սը կկարողանաք ճիշտ գրել: Աղբյուրը՝ entertrain.1in.am Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ: Գրանցվիր մեր Viber ալիքին։...

Դուռը բացվում է յուրաքանչյուր 1000 տարին մեկ. Բոլոր կանանց համար եզակի օր է

Նումերոլոգները խոստանում են․․․ Հաջորդ ամիս մեզ յուրօրինակ օր է սպասում: 2020 թվականի փետրվարի երկուսը`02.02.2020, ըստ նումերոլոգների, իսկապես կախարդական օր կլինի բոլոր կանանց համար: Թվերի այս համադրությունը...

Բազմագիտակության ԹԵՍՏ․ Միայն բացարձակ հանճարը կարող է այն անցնել 90%-ով

Մենք նոր և հետաքրքիր թեստ ունենք բոլոր բազմակողմանի զարգացած մարդկանց համար: Անցեք թեստը և ստուգեք Ձեր գիտելիքները: Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և...

Մի հարուստ կին հրապարակավ վիրավորեց մատուցողուհուն: Աղջկա պատասխանը վիրավորանքին՝ շքեղ էր

Երբեք ձեզ ուրիշներից վեր մի դասեք․․․ Ես աշխատում եմ շատ թանկ ռեստորանում: Ես գնացի գեղեցկության մի շքեղ սրահ՝ մազերս հարդարելու համար: Այնտեղ ես տեսա կանանց,...