fbpx

Ի՞նչ կլինի, եթե ամբողջ օրը չկարդաս ոչ մի լուր և չմտնես սոց․ ցանց

Արթնանում ես։ Դեռ չես հասցրել աչքերդ լիովին բացել, երբ ձեռքդ ինքնաբերաբար ձգվում է դեպի հեռախոսը։ Սկզբում՝ տեսնել ով ինչ է գրել, հետո՝ բացել story-ները, scroll, scroll, scroll…

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Նորությունները, ստատուսները, reels-երը, խառնված՝ ողբերգություն, հումոր, թրենդ, քաղաքական աղմուկ, հարաբերություններ, կիսամերկ մարմիններ, մոտիվացիաներ, կատուներ, պատերազմ, խաղաղություն, Քարդաշյան, տեղական ինֆլյուենսերներ, և… դու արդեն մոռացել ես՝ ինչու վերցրիր հեռախոսը։

Բայց պատկերացրու՝ մեկ օր առանց դրանցից որևէ մեկը բացելու։

Ի՞նչ կկատարվի։ Առաջին մի քանի ժամում․ «թմրանյութի» կտրուկ դադար

Սկզբում կզգաս՝ իբր մի բան պակասում է։ Կարծես՝ ձեռքդ դատարկ է, ուղեղդ՝ անհանգիստ։ Քանի որ թվում է, թե դու ես ընտրում՝ ինչ կարդալ, բայց իրականում հենց լուրերն են որոշում՝ ինչ մտածես։

Ու հենց այս փուլի ամենավտանգավոր զգացողությունն է՝ այն մտահոգությունը, թե գուցե մի բան բաց ես թողնում։ Կթվա, թե աշխարհում մի բան է տեղի ունենում, իսկ դու՝ անտեղյակ ես։ Բայց իրականում ոչինչ չի փոխվում։ Փոխվում ես միայն դու։

Հետո գալիս է անակնկալ լռությունը

Երբ ուղեղդ դադարում է ռեակտիվ ռեժիմով աշխատել (այսինքն՝ պատահական ինֆոին պատասխանել), սկսում է առաջ բերել հարցեր, մտքեր, ծրագրեր։ Կյանքը դառնում է ոչ թե հոսք՝ այլ գիտակցված ընթացք։

Դու սկսում ես նկատել քեզ, քո շուրջը։ Մարդիկ։ Ճանապարհները։ Քո սենյակը։ Քո իսկ միտքը՝ առանց խոչընդոտի։

Դու սկսում ես ինքդ քեզ հետ շփվել

Երբ օրն անցնում է առանց քեզ պարտադրված կարծիքների, առանց մանիպուլյացիաների, առանց ինֆորմացիոն աղմուկի, դու մնում ես մի մարդու հետ՝ քո հետ։

Ու պարզվում է՝ այդ մարդը շատ բաներ ունի քեզ ասելու։ Խաղաղ, դանդաղ, առանց էֆեկտների։ Ու այդ պահից սկսում ես հասկանալ՝ լռությունն ամենաազնիվ ինֆորմացիան է։

Իսկ հետո ինչ–որ բան կոտրվում է

Քո մեջ կառաջանա հարց․ «այդ դեպքում ինչի՞ համար էի ես ամբողջ ժամանակ այդքան շատ բան կարդում, դիտում, նայում, արձագանքում»:

Պատասխանն այնքան պարզ է, որ ցավ է պատճառում։ Որովհետև չես ուզում նայել ճշմարտությանը աչքերի մեջ։ Բայց այն այնտեղ է։ Դու չէիր կարդում այն պատճառով, որ ուզում էիր, այլ անում էիր դա, որովհետև վարժվել էիր։

Կարդացեք նաև՝ Ինչ են հրապարակում սոցցանցերում ցածր ինքնագնահատական ​​ունեցող մարդիկ

Իսկ եթե շարունակես նույն կերպ՝ ի՞նչ ես իրականում կորցնում

Դու կորցնում ես կենտրոնացվածությունդ։
Դու կորցնում ես ուշադրության ունակությունդ։
Դու կորցնում ես հիշողությունդ։
Դու կորցնում ես ստեղծելու քո ընդունակությունը։
Դու կորցնում ես ինքնությունդ՝ որը խեղդվում է ինֆորմացիայի օվկիանոսի մեջ։

Բայց ընդամենը մեկ օրն արդեն փոխում է մեծ բան

Մի օր առանց նորություն, սոց․ ցանց, feed, scroll՝ քեզ վերադարձնում է ինքդ քեզ։ Ու դրանից հետո դու այլևս չես կարող նույն կերպ ապրել։ Որովհետեւ զգացել ես՝ ուրիշ իրականություն էլ կա։

Ու դա քոնն է։

Փորձիր։ Ու տես՝ ով ես դու առանց էկրանի

Սա մարտահրավեր չէ։ Սա հիշեցում է։ Քեզ։ Որ դեռ կա իրականություն՝ որտեղ քեզ ոչ ոք չի ղեկավարում։ Ուրեմն հենց այսօր՝ մի օր նվիրիր ինքդ քեզ։

Անջատի՛ր ինֆորմացիան։ Ու միացրու միակ բանը, որ վաղուց լուռ էր՝ քո ներսը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ի՞նչ կլինի, եթե ամբողջ օրը չկարդաս ոչ մի լուր և չմտնես սոց․ ցանց
Աստղերի 20 ամենատարօրինակ սովորությունները