Համաձայնվեք, որ մեզանից յուրաքանչյուրի կյանքում կա մի բան, որ ատում ենք։ Դա կարող է լինել հանգամանքներ, իրավիճակներ, …, մարդ՝ վերջիվերջո։ Այս հոդվածում դուք կիմանաք թե ինչն է ատում կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրը։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Խոյ
Խոյերը կատաղության են հասնում, երբ նրանց ինչ-որ բանի մասին խնդրում են: Դա նրանց ահավոր զայրացնում է, որովհետև նրանք գնահատում են իրենց ժամանակը և իրենց հետաքրքրությունները: Նրանք տանել չեն կարողանում ձանձրացնող մարդկանց. եթե Դուք փորձեք կպչել Խոյին, ապա Ձեզ վրա կթափվի հայհոյանքների փոթորիկ, ընդ որում, դա՝ լավագույն դեպքում:
Ցուլ
Ցուլերը հենց այն մարդիկ են, ովքեր միշտ կրկնում են. «Բավական է կանգնեք հոգուս վրա»: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սկսում են նյարդայնանալ, երբ նրանց շուրջն իրարանցում է, երբ նրանց շտապեցնում են կամ խորհուրդ են տալիս: Եթե չեք ցանկանում զայրացնել Ցուլին, ապա պետք չէ նրան ասել, թե ինչ անի:
Երկվորյակներ
Դերասաններ, որոնց հաց մի տուր, բայց անընդհատ պահիր ուշադրության կենտրոնում: Նրանք պատրաստ են սպանել յուրաքանչյուրին, ով կփորձի գրավել իրենց տեղը բեմի վրա: Իսկ գիտե՞ք, ինչպես անել, որ Երկվորյակն ատի Ձեզ. ուղղակի փորձեք կրկնօրինակել Երկվորյակին և կրկնել նրա արտահայտությունները:
Խեցգետին
Խեցգետինները շատ ճշտապահ մարդիկ են, ովքեր պաշտում են ազնվությունը: Եթե Ձեր մոտ ցանկություն է առաջացել չշփվել Խեցգետնի հետ և ստիպել նրան ատել Ձեզ, ապա ինչ-որ բան խոսք տվեք նրան և մի կատարեք: Եթե Դուք ասել եք, որ նրան հյուր կգնաք 18:00-ին, բայց գնաք 18:01-ին, ապա դա արդեն աղետի առիթ է:
Առյուծ
Հայտնի չէ՝ ինչու, բայց Առյուծների մեծ մասն ատում են իրենց հարևաններին: Կին Առյուծները տանել չեն կարող, երբ ինչ-որ մեկը կպնում է իրենց: Առյուծները կկրծեն յուրաքանչյուրի պարանոցը, եթե կասկածի տակ դնեն սիրելի մարդու նկատմամբ նրանց լիակատար տիրապետությունը: Եվ երբեք մի կոպտեք Առյուծին, թե չէ շատ հետաքրքիր բաներ կլսեք Ձեր մասին:
Կույս
Կույսերն ատում են կեղտոտ կոշիկները, կեղտոտ բնակարանը և կեղտոտ մազերը: Նրանք տանել չեն կարողանում նաև սուտը: Այս մարդկանց կատաղեցնում է բթությունը և եսասիրությունը:
Կարդացեք նաև՝ Կենդանակերպի նշաններ․ 4 որակ, որոնք նրանք տանել չեն կարողանում
Կշեռք
Կշեռքները չեն սիրում ձանձրույթը: Նրանք զայրանում են, երբ շուրջը գորշ միօրինակություն է: Հնամոլությունը Կշեռքների համար սարսափելի թշնամի է: Կշեռքները տանել չեն կարողանում նաև վեճը, ընդ որում, ոչ միայն իրենց և ինչ-որ մեկի միջև, այլ այդ երևույթն ընդհանրապես: Այս մարդկանց համար ամենաատելի գծերից մեկն է նաև ժլատությունը:
Կարիճ
Եթե ինչ-որ բան այնպես չի գնում, ինչպես ուզում է Կարիճը, ապա կյանքը սարսափելի է, իսկ այդ ամենի մեղավորը դառնում է ատելության օբյեկտ: Նրանք շատ են սիրում վրեժ լուծել, դրա համար նրանք ատում են բոլորին, ովքեր չեն հրճվում իրենց թշնամիների դժբախտություններով: Կարիճները շատ հաճախ ատում են նաև բժիշկներին, և այս գաղտնիքը մինչև հիմա բացահայտված չէ աստղագուշակների կողմից:
Աղեղնավոր
Աղեղնավորներն ատում են հերթերն ավելի շատ, քան մնացած բոլոր համաշխարհային պրոբլեմները: Նրանց հունից հանում է նաև չափից ավելի մաքրասիրությունը:
Այծեղջյուր
Այծեղջյուրները սարսափելի զայրանում են այն մարդկանցից, որոնք բողոքում են, բայց ոչինչ չեն անում: Նրանց կատաղեցնում է այն, երբ հասարակական վայրում համբուրվում են: Նրանք չեն հասկանում ծուլությունը՝ որպես այդպիսին, դրա համար երբեք նրանց մի ասեք, որ ինչ-որ բան չեք ուզում անել, որպեսզի նրանք նույն րոպեին չհիասթափվեն Ձեզանից:
Ջրհոս
Ջրհոսները տանել չեն կարողանում բռնությունը, ողջույնը՝ «Բարի երեկո» ոճով, մելոդրամաները, բութ կենդանիներին և նրանց տերերին, ինչպես նաև դավաճանությունը: Նրանք նաև սկզբունքորեն պարտքով գումար չեն տալիս:
Ձկներ
Անպատասխան սեր. ահա պատճառ՝ լուրջ ատելության համար: Բացի այդ, եթե Ձուկը մաքրասեր է, ապա կեղտոտ սպասքը կարող է ստիպել նրան փոխել կարծիքը յուրաքանչյուր մարդու մասին: Նրանք տանել չեն կարողանում մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան և այն, երբ իրենց ինչ-որ մեկն ավելի շատ է դուր գալիս, քան իրենք: