fbpx

52 նպատակ 2017 թվականի համար

Այսօր առաջարկում ենք Ձեզ 2017 թ.-ի համար դնել 52 նպատակ, որոնց շնորհիվ կկարողանաք զարգացնել Ձեր մեջ ուժեղ որակներ: Դնել այդ նպատակները և հասնել դրանց: Եվ այսպես, պահպանեք այս նպատակները Ձեր պատին և միացեք: Մաղթում ենք հաջողություններ նպատակին հասնելու ճանապարհին.

1. Պահպանեք առողջ ջրային հավասարակշռությունը (խմել օրը 8 բաժակ ջուր):

2. Բարելավել սեփական ֆիզիկական ռեկորդները (ձգում, հրում և այլն):

3. Աշխատել գումար, հավասար….

4. Քաղաքումդ, գյուղումդ, մարզումդ մասնակցել բարեգործական որևէ նախագծում:

5. Գտնել մի մարդու, ում համար հովանավոր կլինես մեկ տարվա ընթացքում (10% շահույթից):

6. Որոշել քո մեջ 5 առավելություն և զարգացնել դրանք:

7. Ձեռք բերել մասնագիտություն կամ յուրացնել մեկ նոր մասնագիտացում:

8. Անցնել առաջին օգնության կուրսեր:

9. Լինել քո քաղաքի 10 այնպիսի վայրերում, որտեղ նախկինում չես եղել:

10. Կազմել և գրել սեփական կյանքի առաքելությունը կամ արժեքների հայտարարագիրը:

11. Անցնել օտար լեզուների կուրսեր:

12. Կարգի բերել սեփական բնակարանը (վերանորոգում, հիմնական մաքրում, նոր դիզայն, տեղափոխություն և այն):

13. Անել նվիրատվություն հավասար մեկ հեկտար անտառատնկմանը կամ ինքնուրույն ծառ տնկել:

14. Թռնել օդապարիկով:

15. Սովորել բաշխել սեփական ֆինանսները և տնտեսել 70/30 սխեմայով (որից 30-ը պահել որպես անձեռնամխելի պահուստ):

16. Պահել կեցվածքը:

17. Օգնել անծանոթ մարդու:

18. Առանց առիթի նվեր անել մայրիկին (ծաղիկներ, կոշիկ, օծանելիք և այլն):

19. Երեխային որևէ հմտություն սովորեցնել:

20. Ընտրել սեփական ոճը և կարգի բերել զգեստապահարանը:

21. Գտնել ուսուցիչ:

22. Սովորել պատրաստել 12 նոր կերակուր:

23. Սովորել կատարել գործերի ամենօրյա վերլուծություն, թե ինչի վրա է ծախսվում շաբաթական 168 ժամը:

24. Գտնել 5 թույլ կողմ բնավորության մեջ կամ կենսակերպի 5 վատ կողմ և փորձել ուղղել դրանք:

25. Գիտակցել 12 որակով, որով հպարտանում եք և տարվա ընթացքում աշխատել դրանց վրա: Ամեն մեկի վրա 4 շաբաթ:

26. Գտնել մի մարդու՝ ոչ քո ընտանիքից և հոգ տանել նրա մասին տարվա ընթացքում (թափառական, անտուն, հիվանդ տատիկ, միայնակ մարդ, հաշմանդամ երեխա և այլն):

27. Ամեն շաբաթ փորձել ծաղիկներ նվիրել աղջկան (կին/մայրիկ/տատիկ/):

28. Պարզել սեփական արմատները, կազմել տոհմածառ:

29. Ձեռք բերել մարզասրահի կամ լողավազանի աբոնեմենտ և պարբերաբար այցելել:

30. Տոն կազմակերպել սեփական ընտանիքի համար:

31. Հավաքել հաճոյախոսությունների բազա: Տարվա մեջ 1000 բառ:

32. Սովորել փողկապ կամ փողկապ-թիթեռ կապել:

33. Ժամանակ անցկացնել հարազատների հետ: Կազմակերպել երեկույթ:

34. Մեկ ամսով հրաժարվել մեկ վնասակար սննդային սովորությունից (սուրճ, ալկոհոլ, ֆաստֆուդ, ծխել և այլն):

35. Բարձրունք հաղթահարել:

36. Սովորել երաժշտական գործիքի վրա նվագել սիրելի երաժշտությունը (դաշնամուր, կիթառ, ուկելելե և այլն):

37. Ամուսնանալ:

38. Ձերբազատվել մակաբույծ բառերից (դե, եթե, այսպես ասած, կարճ ասած և այլն):

39. Անգիր սովորել դասականի բանաստեղծություն:

40. Ազատվել չսիրած աշխատանքից:

41. Տարվա ընթացքում ընթերցել ամենաքիչը 12 գիրք (դրանցից 6 դասական գրականություն):

42. Սովորել 5 ֆոկուս:

43. Պլանավորել գնալ ատամնաբույժի և չուշաթափվել ատամնաբուժական բազկաթոռին:

44. Կարգի բերել աշխատանքային գործիքները:

45. Սովորել պարբերաբար դանակ սրել:

46. Համակարգչի դիմաց անցկացրած ժամանակը սահմանափակել՝ օրական 4-5 ժամ:

47. Դառնալ դոնոր:

48. Անցնել հռետորական արվեստի կուրսեր:

49. Օրեր անցկացնել անտառում (թեկուզ տարվա մեջ մեկ օր):

50. Սովորել անել այն, ինչի մասին երազել ես դեռ մանկուց (սովորել լողալ, չմուշկ կամ սնոուբորդ վարել, թռնել բարձրությունից, սովորել կրակել և այլն):

51. Սովորել կողմնորոշվել տեղանքում ըստ աստղերի:

52. Փորձել գտնել կյանքի իմաստ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
52 նպատակ 2017 թվականի համար
Աշխարհագրության ԹԵՍՏ. Որքա՞ն բան եք հիշում դպրոցական ծրագրից