fbpx

Այս 9 մթերքը նման են այն մարդկային օրգաններին, որոնց համար օգտակար են

Դուք երևի լսել եք ասացվածքը. «Դուք այն եք, ինչ ուտում եք»։ Այսօր այն ստացել է իսկական իմաստ, որովհետև որոշ մթերքներ իսկապես բազմաբովանդակ տեսք ունեն։ Ուզո՞ւմ եք դրանում համոզվել։ Այդ դեպքում դուք ճիշտ հասցեյով եք եկել։ Պարզվում է կան մթերքներ, որոնք շատ նման են մարդկային օրգաններին և դրանք հենց այդ նույն օրգանների համար էլ շատ օգտակար են։ Հիշեք.

1. Գազար՝ աչքեր

Եթե դուք կտրատեք գազարը օղակներով, ապա կտեսնեք, որ այն իրոք շատ նման է աչքերին։ Եվ այո, գազարը համարվում է տեսողության համար ամենաօգտակար մթերքներից մեկը։

2. Հնդկական ընկույզ՝ ուղեղ

Այս ընկույզի միջուկը իրոք շատ նման է մարդկային ուղեղին։ Զարմանալի չէ, որ հենց այս ընկույզը՝ իր օմեգա-3-ի հետ շատ օգտակար է ուղեղի համար։

3. Նեխուր՝ ոսկորներ

Նման է չէ՞։ Պարզվում է ոսկորները պարունակում են 23% նատրիում և այդ պատճառով նեխուրը շատ օգտակար է դրանց։

4. Ավոկադո՝ արգանդ

Եթե ավոկադրոն կիսեք երկու մասի, ապա այդ պտուղը շատ կհիշեցնի արգանդ։ Շատ խորհրդանշական է, քանի որ հենց ավոկադոն հայտնի է ֆոլաթթվի մեծ պարունակությամբ։

5. Ծովային կատարիկներ՝ ամորձիներ

Հետազոտությունները ցույց են տվել, որ ծովային կատարիկները (որոնք հիշեցնում են տղամարդկային ամորձիները)՝ շատ օգտակար են տղամարդու վերարտադրողական համակարգի համար։

6. Գրեյպֆրուտ՝ կուրծք

Գրեյպֆրուտը պարունակում է լիմոնոիդ, որը օգնում է կանխել կրծքի քախցկեղը։

7. Լոլիկ՝ Սիրտ

Լոլիկը իրոք նման է սրտի։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր շատ լոլիկ են ուտում, ավելի քիչ են տառապում սրտի հիվանդություններից։

8. Կոճղապղպեղ՝ ստամոքս

Կոճղապղպեղը օգնում է սրտխառնոցին։ Եվ ընդհանրապես շատ օգտակար է մարսողական համակարգի համար։

9. Քաղցր կարտոֆիլ՝ ենթաստամոքսային գեղձ

Բատատը դրական է ազդում այդ օրգանի վրա, քանի որ պարունակում է հզոր հակաօքսիդանտ բետա-կարոտինի մեծ կոնցենտրացիա։

Փորձեք սնվել այնպես, որպեսզի ձեր ամենօրյա սննդակարգում տեղ գտնեն օգտակար մթերքներ, որովհետև հենց օգտակար և առողջ սնունդը կօգնի հաղթահարել առողջության հետ պրոբլեմները։

Աղբյուրը՝ marketium


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
Այս 9 մթերքը նման են այն մարդկային օրգաններին, որոնց համար օգտակար են
8 բան, որ երբեք չեն անում հասուն տղամարդիկ