fbpx

Այժմյան ինտերնետի մասին: Ինչպիսի՞ տեսք ունի այն

1327154975_web_internet_domenԱռաջին հայացքից համացանցը (ինտերնետը) թվում է անկանոն, իրար հետ չկապված ինֆորմացիայի մի զանգված: Սակայն մասնագետները պնդում են, որ բոլոր էջերը իրար հետ կարելի է կապել ընդամենը 19 քլիքով:

6 ձեռքսեղման տեսությունը

Համացանցի այս վիճակագրությունը հիմնված է «6 ձեռքսեղման» տեսության վրա, որը պնդում է, որ Երկիր մոլորակի վրա բոլոր մարդիկ կապված են իրար հետ ծանոթների շղթաներով: Այդ ձևով էլ բոլոր էջերը կապված են իրար հետ հղումներով:

Համաշխարհային սարդոստայինը սկսել է զարգանալ 1990թ.  և սկզբնական հետազոտությունները ենթադրում էին որ այն պետք է ունենա ոչ կանոնավոր կառուցվածք, և էջերի որոշ մասը կարող է գոյություն ունենալ անկախ: Սակայն վերջնական հետազոտությունները ցույց տվեցին, որ դա բոլորովին էլ այդպես չէ:

Գիտնականները ստեղծեցին հատուկ ալգորիթմներ, որոնք թույլ են տալիս հավաքել վեբ էջերից բոլոր հղումները և հետևել, թե ուր են նրանք տանում՝ կրկնելով պրոցեսը կրկին ու կրկին: Արդյունքում պարզվեց, որ համացանցում յուրաքանչյուր էջ կապված է յուրաքանչյուր այլ էջի հետ, բավական զարմանալի՝ ոչ մեծ թվով հղումների միջոցով:

a76360438fadca146baf1a72d4ae8748

Գիտնականները այդպիսի նեղ կապի հիմնական պատճառ  համարում են, այնպիսի գիգատների արագ զարգացումը, ինչպիսիք են՝ Google-ն ու Facebook-ը: Այդպիսի սոցիալական ցանցերն ու տվյալների բազաները իրար մեջ պահում են այդպիսի նեղ կապեր, որոնց վրա էլ հիմնվում է այսօրվա ամբողջ համացանցը:

171078a9683f3d1a90683870575bd068

Google և Facebook համակարգերի մեծ դերը կարող է նաև մեծ պրոբլեմների պատճառ հանդիսանալ, եթե օրինակ, նրանք վնասվեն հաքերական հարձակումներից և փակվեն:

Ինչպիսի՞ տեսք ունի ինտերնետը

Մի քանի նախագծեր փորձել են մեկ նկարում պատկերել ինտերնետը, որպեսզի օգտատերերը պատկերացում կազմեն համացանցի տեսքի մասին:

Ամենատպավորիչ նախագծերից մեկը դա Opte Project նախագիծն էր, որը մշակվել է Բարետտ Լայոմենի կողմից 2003թ.: Այս նախագծի նպատակն է պատկերել ինտերնետի վիզուալ տարածական պատկերը սխեմատիկ տեսքով:

Այսուր «Համաշխարհային սարդոստային» նկարը Բոստոնի գիտական թանգարանի հիմնական ցուցանմուշներից մեկն է հանդիսանում:

Նկարում, որը հիմնված է 2005 թվականի տվյալների վրա, կարմիրով նշված են ասիական էջերի կապերը իրար հետ, կանաչով՝ Եվրոպայի, միջին արևելքի և Աֆրիկայի, կուպույտով՝ հյուսիսային ամերիկայի, դեղինով՝ Լատինական Ամերիկայի և սպիտակով անհայտ IP հասցեները:

e03962c4c45ae0883d4894f6c3103545

Ներկա պահին Լայոնը աշխատում է նոր նախագծի վրա, որը լույս կտեսնի մոտակա ժամանակներս:

Որքա՞ն էջ կա ինտերնետում

Հստակ գնահատել ինտերնետի չափսերը պրակտիկորեն անհնար է, քանի որ շատ էջեր թաքցված են այնպիսի ծառայությունում, ինչպիսին՝ Facebook-ն է , կամ նրանք անհատական էջեր են, որոնք դեռևս չեն ինդեքսացվում:

worldwidewebsize.com կայքի տվյալներով, որը զբաղվում է վեբ էջերի հաշվարկով՝ հիմնվելով որոնողական համակարգի տվյալների վրա, 2013թ. փետրվարի 19-ի դրությամբ ինտերնետում գոյություն ունի 14,33 միլիարդ էջ:

459b6ed6aa45f941ee49fcbc6e50711b

Աղբյուրը՝  www.dailymail.co.uk


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag