fbpx

Օշո. Առակ ինքդ քեզ ընդունելու մասին

Դուք չեք կարող լինել ոչ այլ ինչ, քան այն, ինչ կաք: Թուլացեք: Գոյությանը դուք հարկավոր եք հենց այնպիսին, ինչպիսին որ կաք:


Մի անգամ թագավորը գալիս է այգի և տեսնում թոշնող ու մեռնող ծառեր, թփեր ու ծաղիկներ: Կաղնին ասում է, որ ինքը մեռնում է, քանի որ չի կարող լինել այնքան բարձր, որքան սոճին: Դիմելով սոճուն` թագավորը տեսնում է, որ նա տերևաթափ է լինում, քանի որ չի կարող խաղողի վազի նման խաղող տալ: Իսկ խաղողի վազը մեռնում է, քանի որ չի կարող ծաղկել, ինչպես վարդը: Հետո նա մի բույս է գտնում, որը սրտին ուրախություն էր պատճառում, ծաղկուն էր և թարմ: Հարցուփորձ անելով` նա այսպիսի պատասխան է ստանում.

– Ես դա ինքնին հասկանալի բան եմ համարում: Չէ՞ որ, երբ դու ինձ տնկում էիր, ցանկանում էիր ուրախություն ստանալ: Եթե դու կաղնի, խաղողի վազ ցանկանայիր ստանալ՝ դրանք կտնկեիր: Այդ պատճառով էլ մտածում եմ, որ չեմ կարող որևէ այլ բան լինել, բացի այն, ինչ կամ: Եվ ես ձգտում եմ զարգացնել միայն իմ լավագույն հատկանիշները:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Օշո. Առակ ինքդ քեզ ընդունելու մասին
Գեղեցիկ դիրքեր հարսանեկան ֆոտոսեսիայի համար