Հունվարի 11-ին նշվում է «Շնորհակալության» Միջազգային օրը (International Thank You Day):
Բոլորս էլ գիտակցում ենք գեղեցիկ ու շնորհակալական խոսքերի արժեքը: Ամենօրյա կյանքում շնորհակալական խոսքեր մենք օգտագործում ենք կարծես իմիջայլոց, չմտածելով դրանց էության մասին: Սակայն շնորհակալական խոսքերը կարծես կախարդական ուժ ունեն: Դրանք մարդկանց պարգևում են ուրախություն, ուշադրություն դարձնելու միջոց են և մարդկանց պարգևում են դրական լիցքեր: Առանց այս խոսքերի մեր կյանքը կլիներ տխուր և տաղտկալի:
Հոգեբանները վստահ են, որ շնորհակալական խոսքերը նման են «բանավոր շոյանքի», որոնք ունակ են հանգստացնել և տաքացնել իրենց ջերմությամբ: Կարևորը որպեսզի շնորհակալական խոսքերը ասվեն ի սրտե:
Առիթից օգտվելով ուզում եմ ևս մեկ անգամ ի սրտե Շնորհակալություններս հայտնել իմ բլոգի մշտական ընթերցողներին, այցելուներին ու հյուրերին: Շնորհակալություն, որ այցելում և կարդում եք այս բլոգը…