fbpx

Հետաքրքիր փաստեր արյան մասին

Մենք նույնիսկ գլխի չենք էլ ընկնում, թե որքան բարդ պրոցեսներ են տեղի ունենում ամեն օր մեր ներսում: Մարդու օրգանիզմի ամենակարևորագույն բաղադրիչներից մեկն է արյունը: Մեծահասակ մարդու սիրտը ամեն օրը մոտավորապես  10000 լիտր արյուն է մղում:

Առաջարկում ենք մի քանի հետաքրքիր փաստ արյան մասին.

Ավստրալիայի 74 տարեկան բնակիչ Ջեյմս Հարիսոնը արյուն է հանձնել մոտ 1000 անգամ: Նրա հազվագյուտ խմբի արյան մեջ կան հակամարմիններ, որոնք օգնում են ծանր անեմիայով տառապող նորածիններին ապրել: Մոտավոր հաշվարկներով, նրա դոնորության շնորհիվ հաջողվել է փրկել ավելի քան 2 միլիոն նորածնի կյանք:

Կարո՞ղ է արդյոք մարդը ապրել, եթե նրա մոտ բացակայում է զարկերակը. կարող է: Դա ապացուցել են ամերիկացի Կրեյգ Լյուիսին բուժող բժիշկները: Նրան չէին օգնում նույնիսկ կարդիոխթանիչները: Արդյունքում հիվանդի սիրտը ստիպված հեռացնում են և նրա տեղը միացնում են ապարատ, որի շնորհիվ արյունը անընդհատ շրջապտույտի մեջ էր: Հիվանդը կենդանի էր, սակայն նրա մոտ բացակայում էր զարկերակը, իսկ ԷԿԳ-ի վրա ուղիղ գիծ էր:

Ճապոնացիները գտնում են, որ արյան խումբը խիստ ազդում է մարդու բնավորության վրա: Առաջին խմբին վերագրվում է վճռականություն, ինքնավստահություն, երկրորդին՝ մեկուսացում, վստահելիություն, երրորդին՝ խելք, փառասիրություն և չորորդին՝ հավասարակշռություն: Նրանք այս ամենին այնքան մեծ նշանակություն են տալիս, որ կարող են նույնիսկ հրաժարվել ինչ-որ մեկին վերցնել աշխատանքի, միայն այն պատճառով, որ նրա մոտ արյան խումբը այն չէ, ինչ պետք է:

Շատերը սխալմամբ կարծում են որ կորիդայում ցուլը հարձակվում է մատադորի վրա այն պատճառով, որ նա կրում է կարմիր գույն: Իրականում ցուլերը գույները չեն տարբերակում: Նրանք արձագանքում են շարժմանը: Կարմիր գույնը ընտրվել է միայն այն պատճառով, որ ցուլի արյունը կարմիրի վրա չի երևում:

Ականջին դնելով ծովային խխունջի խեցին կարելի է լսել ծովի ձայնը: Իհարկե դա ծովի ձայնը չէ: Դա շրջապատի և մարդու մարմնի ձայներն են ռեզոնացվում խեցու մեջ: Այդ ձայներից մեկն է նաև արյան երակներով հոսելու ձայնը: Այդպիսի էֆեկտ կարելի է ստանալ՝ կորացրած ափը ականջին մոտեցնելուց:

Անտարկտիկայի սառույցներում բնակվող ձկները ունեն անգույն արյուն: Նրանում չկան էրիտրոցիտներ և հեմոգլոբիններ: Այդպիսի յուրահատուկ արյան կառուցվածքը օգնում է «սպիտակաարյուններին» բնակվել մի միջավայրում, որտեղ ջերմաստիճանը ցածր է ջրի սառեցման ջերմաստիճանից:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag
Հետաքրքիր փաստեր արյան մասին
Կտեսնվենք Դրախտում – Photoshop Speed Art