fbpx

Ինֆորմացիոն թունավորում

Ինֆորմացիոն թունավորումՀաճա՞խ է Ձեր գլխում ամեն ինչ իրար խառնվում ինֆորմացիայի ավելցուկից: Շնորհավորում եմ, ձեզ մոտ ինֆորմացիոն թունավորում է:

Երբ դուք լսում եք երաժշտություն, դիտում հեռուստացույց, կարդում հոդվածներ, կամ անցնում եք ինչ-որ սեմինարներ ու թրեյնինգներ՝ դուք ինֆորմացիա եք կլանում: Հարցը միայն նրանում է. որքանո՞վ է այն օգտակար և էկոլոգիապես մաքուր ձեզ համար:

Էկոլոգիապես մաքրություն պետք է լինի ոչ միայն նրանում ինչը մենք ուտում, խմում, կամ որում ապրում ենք: Էկոլոգիապես մաքրություն պետք է լինի նաև այն ինֆորմացիայում, որը մենք ստանում ենք:

Պետք է կարողանալ օգտագործել ինֆորմացիան խելամտորեն: Պետք չէ ժամանակ սպառել հեռուստացույցի, անիմաստ սերիալների վրա: Ներկա մի գտնվեք այնպիսի սեմինարների, որից ձեր գլխում սկսում են «ճանճեր խլվլալ»: Մի կարդացեք հաջողության մասին ստատուսներ:

Այս ամենը ոչ մի արդյունք չի տալիս: Դուք ճանաչո՞ւմ եք գոնե մեկ մարդու, որի կյանքը փոփոխվել է նրանից, որ նա կարդացել է հայտնի մարդկանց մեջբերումներն ու ասույթները: Այդպիսիք չկան:

Գործե՛ք: Քիչ լսեք, շատ գործե՛ք:

Սխալվե՛ք և սովորեք սխալների վրա:

Մարնրակրկիտ որոշեք ուր գնալ և ում լսել: Շրջապատը նույնպես մեծ նշանակություն ունի: Սովորեք իրենց գործում ամենալավերի մոտ, կամ սովորեք գոնե այն մարդկանցից ով չի թունավորում ուղեղը:

Հաջողությունը թող լինի բոլորիդ հետ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Ինֆորմացիոն թունավորում
Նրանց, ովքեր կորցրել են կյանքի իմաստը