fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ 10 նշան այն բանի, որ ձեր երեխան Ինդիգո է

10 նշան այն բանի, որ ձեր երեխան Ինդիգո է

Նոր սերնդի մարդկանց, ովքեր տարբերվում են ոչ ստանդարտ մտածելակերպով և գերունակություններով՝ անվանում են տարբեր կերպ։ Ոմանք անվանում են նրանց «նոր հազարամյակի երեխաներ», մյուսները՝ «լույսի երեխաներ» կամ «6-րդ ռասսա»։ Բայց ամենատարածվածը «Ինդիգո» տերմինն է։ Ինդիգոն՝ դա կապույտի երանգ է։ Հենց այս գույնն է ճառագայթում նոր երեխաների աուրան։ Արտաքնապես նրանք չեն տարբերվում իրենց հասակակիցներից, միայն ժպտում են ավելի հազվադեպ։

Ինդիգո երեխաները ունեն անհավանական ինտուիցիա, հաճախ կարողանում են կանխազգալ ավիա և բնական աղետները։ Նրանք հստակ գիտեն ով են իրենք և ինչի համար են եկել այս աշխարհ։

Եվ այսպես ներկայացնում ենք Ձեզ, թե ինչպես տարբերել երեխան Ինդիգո է, թե ոչ.

1. Վաղ տարիքից երեխան գերադասում է ինտելեկտուալ զբաղմունքը կամ ստեղծագործելը, քան խաղը։ Ունի հակումներ երաժշտտության, նկարչության հանդեպ, բանաստեղծություններ է գրում։ Դպրոցում երեխան ցուցադրում է անհավանական արդյունքներ՝ նրա գիտելիքները առաջ են անցնում դպրոցական ծրագրից։ Նա վիճում է ուսուցիչների հետ և պնդում իրենը։

4236494_f50a61c9

2. Երեխայի մոտ վաղ տարիքից հասակակիցների հետ շփումներում պրոբլեմներ են առաջանում։ Նրանք իրենց շատ ավելի մեծահասակ և իմաստուն են զգում և այդ պատճառով հասակակիցների հետ նրանց համար հետաքրքիր չէ։ Նրանք հեշտ և հաճույքով են շփվում իրենցից շատ ավելի տարիքով մարդկանց հետ։ Այդպիսի երեխաներին բնութագրական է վաղաժամկետ մեծանալը՝ 10 տարեկանում զգում են իրենց այնպես, կարծես 30-40 տարեկան լինեն։

4236497_3f9a3871

3. Երեխան հաճախ անքնությամբ է տառապում, նրան տանջում են գիշերային մղձավանջները։ Նա, որպես օրենք՝ ուշ է պառկում քնելու, դժվարությամբ է քնում կամ վախենում է քնել։

4236493_904ab74f

4. Երեխայի նյարդերը շատ նուրբ են, նա շուտ խոցելի է և չափից դուրս էմոցիոնալ։ Դեռահաս տարիքում նրա մոտ հնարավոր է դեպրեսիաների առաջացում, իսկ հաճախ էլ ինքնասպանության մտքեր։

4236491_77df757d

5. Զգալով, որ նա նման չէ բոլորին, երեխան փնտրում է իսկական, անկեղծ ընկերություն, սուր զգում է սիրո, հարազատների կողմից հասկացված լինելու կարիք և պահանջում է ուշադրություն իր հանդեպ։

4236498_9e903126

6. Տանել չի կարողանում, երբ նրան ստիպում են անել մի բան ուղղակի նրա համար, որ «այդպես է պետք» կամ «բոլորն անում են»։ Դա նրա մոտ բարկություն և ընդվզելու ցանկություն է առաջացնում։

4236492_2cc9ddee

7. Եթե երեխան չի գտնվում իր նմանների շրջապատում, նա չշփվող տպավորություն է թողնում։ գտնվելով «ոչ իր ափսեյում», երեխան տառապում է և փորձում է թաքնվել ինքն իր մեջ։

4236496_19d7ffdb

8. Ավելի հարմարավետ և երջանիկ է իրեն զգում, երբ գտնվում է բնության գրկում, կամ շփվում է կենդանիների հետ։ Նա ֆիզիկապես հարազատություն է զգում շրջապատող աշխարհի հետ։ Շատ է սիրում բնությունը և շատ է կապվում տնային կենդանիների հետ։

4236500_6a174d19

9. Հաճախ երեխայի մոտ պրոբլեմներ են առաջանում՝ կապված ուսուցման և առաջխաղացման հետ։ եթե առարկան անհետաքրքիր է իր համար և գտնում է դրա սովորելը անիմաստ, զուտ անգիր անելը նրա մոտ սրտխառնոց է առաջացնում։

4236490_0bc00431

10. Երեխան ծնվել է 1975թ. հետո (հենց այս ժամանակ հայտնվեցին ոչ թե ոսկեգույն, այլ կապտամանուշակագույն աուրայով առաջին երեխաները)։ Վաղ տարիքից, Ինդիգո երեխաները ունակ են տեսնել շրջապատի աուրան՝ այդպիսով նրանք կարողանում են նույնականացնել յուրահատուկ այնպիսի մարդկանց՝ ինչպիսիք իրենք են։

4236542_0ade8fc0

Եթե այս ամենից բացի Ձեր երեխան օժտված է ակնառու ունակություններով, օրինակ, կարող է հիվանդ հարազատի հիվանդությունն ախտորոշել, դիպչելուց մեղմել ցավը, կարողանում է մտքեր կարդալ՝ ամենայն հավանականությամբ դուք ստացել եք Ձեր կասկածների պատասխանը։

կարդացեք նաև

Երգի պրեմիերա․ «Հաղթելու ենք, բալես, քնի». Սոնա Ռուբենյան

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր երգ է ներկայացրել։ Ստեղծագործությունը ստացել է «Հաղթելու ենք. բալես, քնի» անունը։ Երաժշտության հեղինակը Սոնա Ռուբենյանն է, խոսքերինը՝ Արմինե Սարգսյանը։ https://youtu.be/2_e-Z9FETpw Գրանցվիր մեր Telegram ալիքին։...

Որդիս, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ աշխարհում, անմահացավ, վիշտս ծանր է, հպարտությունս՝ մեծ․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է հայտնի լուսանկարի տղան՝ Ալբերտ Հովհաննիսյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։ Գրառումը ներկայացնում ենք...

Արցախում կարևոր բարձունքը հետ վերցնելիս վիրավորվել է լրագրող Վարդան Օնանյանը․ նա վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում

Մեր գործընկեր, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող, «Երկիրը՝ երկիր է» հաղորդաշարի հեղինակ Վարդան Օնանյանը ոտքերի շրջանում բեկորային վնասվածքներ է ստացել Արցախում: Այս մասին հայտնում է Aravot.am-ը։ «Երկիր...

Թշնամի Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղուցուն

Թշնամի Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղուցուն։ Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի։

Սիրիայում վարձկանների հավաքագրման մասին վկայող տեսանյութ

Զինուժ մեդիան հրապարակել է Սիրիայում վարձկանների հավաքագրման մասին վկայող տեսանյութ. նկարահանումն արվել է Աֆրինում. https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/332517801375102