fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Անտանելի հնգյակ։ Շփման մեջ ամենաբարդ Կենդանակերպի նշանները

Անտանելի հնգյակ։ Շփման մեջ ամենաբարդ Կենդանակերպի նշանները

12 Կենդանակերպի նշաններից մենք ընտրել ենք նրանց, որոնց մոտ գերիշխում են ագրեսիվությունը, վրեժխնդրությունն ու կամակորությունը։ Իմանալով այս յուրահատկությունները, հեշտ կլինի հարաբերություններ կառուցել շրջապատի հետ։

Եկեք տեսնենք, թե Կենդանակերպի նշաններից ո՞ր հինգ նշաններն են համարվում բարդ շփման մեջ։

Այծեղջյուր

Հինգերորդ տեղում Այծեղջյուրներն են: Նրանք անկեղծորեն վստահ են, որ իրենց խոսքն օրենք է: Այս պարզ կանոնը խախտողներին դժվար օրեր են սպասվում: Այծեղջյուրները նախընտրում են շփվել նրանց հետ, ում արժանի են համարում: Զարմանալի չէ, որ նրանց շրջապատը մեծ չէ, այս մոլորակի վրա այնքան էլ շատ թագավորներ ու թագուհիներ չկան: Բացի այդ, դժվար է Այծեղջյուրներին ստիպել իրենց կամքին հակառակ ինչ-որ բան անել: Լավագույն դեպքում նրանք հակիրճ «ոչ» կասեն, և չեն էլ մտածի բացատրել պատճառը:

Ջրհոս

Հետաքրքիր է, բայց փաստ է. չորրորդ տեղում ինտելեկտուալ Ջրհոսներն են: Նրանք խելացի են, կարողանում են հաշվարկել յուրաքանչյուր քայլն ու հասնել առաջադրած նպատակին: Երբեմն նրանց դրական հատկանիշները վերածվում են բռնարարության և իրենց կամքը սկսում են թելադրել ուրիշներին. «Ես դա արեցի, դու նույնպես պարտավոր ես»: Բացի այդ՝ Ջրհոսները չեն խորշում մեղքն ուրիշների վրա բարդել՝ իրենց արդարացնելու համար:

Երկվորյակ

Երրորդ տեղում անկանխատեսելի Երկվորյակներն են: Նրանք այս պահին խաղացկուն են՝ ինչպես երեխաներ, մեկ վայրկյան անց «անտարբերության դիմակ» են հագնում: Բարյացկամությունից մինչև սառնություն մեկ քայլ է: Նրանց հետ միշտ հարկավոր է զգոն լինել և հուսալիորեն պաշտպանել խոցելի տեղերը: Եթե Երկվորյակներն իմանան դրանց մասին, ինչ-որ պահի անպայման կհարվածեն:

Խոյ

Երկրորդ տեղում Խոյերն են: Նրանց տարերքը կրակն է: «Այրել կամուրջները», խզել հարաբերությունները, որոնք կառուցվել են տասնամյակներով. նրանք կարող են դա անել մեկ վայրկյանում: Խոյերն ապրում են երկու կետից բաղկացած կանոնադրությամբ: Առաջին. Խոյերը միշտ ճիշտ են: Երկրորդ. եթե Խոյը սխալվում է, տես առաջին կետը: Եթե ձեր շրջապատում Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կա, համբերությամբ զինվեք և պատրաստ եղեք ընդունել նրա ճշմարտացիությունը:

Կարիճ

Կարիճները վարկանիշի առաջատարն են: Նրանք դաժան վերաբերմունք ունեն շրջապատի հանդեպ, սարսափելի եսասեր ու վրեժխնդիր են: Նրանք չեն կարողանում ապրել առանց խայթելու: Նրանց թույնի 80 տոկոսը շրջապատի համար է, 20 տոկոսը՝ իրենց: Նրանք չափազանց պահանջկոտ են իրենց ու շրջապատի հանդեպ: Նրանք սրբորեն հավատում են, որ իրենց համար անհնար ոչինչ չկա: Կարիճների ճանապարհին կանգնելը հավասար է ինքնասպանության:

կարդացեք նաև

Ինչպես պետք է լիցքաթափվեն Կենդանակերպի նշանները

Ներկայացնում ենք մեթոդներ, թե ինչպես պետք է լիցքաթափվեն Կենդանակերպի նշանները։ Խոյ Խոյերն ամբողջ օրվա ընթացքում աշխատում են շատ ծանր գրաֆիկով եւ հանգստանալու ժամանակ չեն ունենում։ Սակայն...

Հոգեբանական ԹԵՍՏ․ Ունա՞կ եք արդյոք կյանքում հասնել հաջողությունների

Ի՞նչ եք կարծում, ունա՞կ եք կյանքում հաջողությունների հասնել: Որքա՞ն է հնարավորությունը, որ կհասնեք հաջողության: Այս հոգեբանական թեստը կպատասխանի այդ հարցերին՝ Ձեր ենթագիտակցությունից դուրս հանելով...
video

Ուիլլ Սմիթ. Արա ԴԱ 21 օրվա ընթացքում: Մարդկանց միայն 1% ն է անում ԴԱ: Լավագույն մոտիվացիան (տեսանյութ)

Մարդկանց միայն 1% ն է անում դա: Արա դա 21 օրվա ընթացքում: Ուիլլ Սմիթի գաղտնիքը: Հզոր մոտիվացիա: Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները...

Աղջիկների յուրահատկությունն ըստ կենդանակերպի նշանի

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի բնավորության յուրահատուկ գիծ։ Ու հենց այդ գծով էլ տարբերվում է մյուսներից։ Խոյ Խոյերի համար կյանքի իմաստը կյանքի իմաստի որոնումն է։ Որքան էլ պարադոքսալ...

Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ․ եթե անսխալ պատասխանեք բոլոր հարցերին, ապա դուք իսկական գերազանցիկ եք կամ հանրագիտարանը անպակաս է ձեզանից

Ահա և պատրաստ է ընդհանուր գիտելիքներին վերաբերող մեր նոր թեստը: Դուք ընդամենը պետք է լինեք ուշադիր և փորձեք որևէ սխալ թույլ չտալ: Մենք վստահ...