Ամեն դեպքում խանդը եղել է, կա և կլինի: Եվ դրան մետք է վերաբերվել հասուն մարդու պես:
Պարզվում է, որ կենդանակերպի յուրաքանչյուր նշան նախանձում է յուրովի: Դա կանխորոշված է աստղերի կողմից: Այդ պատճառով, հարաբերություններում դա պետք է հաշվի առնել, որպեսզի հավիտյան չկորցնես սիրելի մարդուն:
Խոյ
Այս նշանի տակ ծնվածները չեն հանդուրժում անորոշությունը և չեն տատանվի: Խոյերը հարցը կտրուկ կդնեն և կստիպեն ընտրություն կատարել իրենց և մեկ այլ մարդու միջև:
Ցուլ
Նրանք խելացի և հպարտ են, բայց ներեցեք. Ցուլը կփորփրիի ձեր հեռախոսը՝ խաբեության ապացույցներ գտնելու համար: Աննկատելի և արժանապատվորեն, բայց դա կանի:
Երկվորյակներ
Oh, սա ամենադժվար դեպքն է. Նրանք քեզ կջնջեն իրենց կյանքից այն պահին, երբ ուրիշին նայես:
Խեցգետին
Կենդանակերպի այս նշանի տակ ծնվածները ազդում են տառապելով. նրանք կտառապեն և կհեկեկան, որ ձեզ դուր է գալիս մեկ ուրիշը:
Առյուծ
Առյուծն ունի իր խաղերը. Նա կսիրախաղի ուրիշների հետ, որպեսզի ստիպի ձեզ խանդել և կհետևի ձեր արձագանքին: Ուրեմն զգո՛ւյշ եղեք:
Կույս
Այս նշանի ներկայացուցիչները խանդում են շատ սպեցիֆիկ ձևով. կույսերը սկսում են բառացիորեն կրնկակոխ հետևել ձեզ և հոգ են տանում ձեր մասին, ինչպես փոքր երեխայի:
Կշեռք
Խանդի ևս մեկ յուրօրինակ ձև. կենդանակերպի այս նշանի տակ ծնվածները շատ են ամաչում, բայց նրանք միևնույնն է ամեն կերպ կհամոզեն ձեզ ոչ մի տեղ չգնալ և նրանց հետ մնալ տանը: Այո ձանձրալի: Բայց միասին:
Կարիճ
Այս խանդոտ մարդիկ կտրուկ փոխում են իրենց տեսքը` ձեզ վրա տպավորություն թողնելու հույսով: Շատ հաճախ դա աշխատում է:
Տես նաև՝ Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրը վրեժ է լուծում յուրովի: Ահա թե ինչ պետք է սպասեք Ձեր նախկինից
Աղեղնավոր
Այս նշանի ներկայացուցիչները չեն լռի. Նրանք կարտահայտեն այն ամենը, ինչ մտածում են ձեր մասին և կպահանջեն բացատրություն:
Այծեղջյուր
Նրանք ձևացնում են, որ ամեն ինչ լավ է, նույնիսկ եթե իրենց ներսում պայթում են ցավից ու դժգոհությունից: Նրանք հիանալի դերասաններ են:
Ջրհոս
Այստեղ ամեն ինչ տխուր է. եթե խանդի առիթ տաք, նրանք անմիջապես կբաժանվեն ձեզանից:
Ձկներ
Նրանք կցուցադրեն, որ լքված և խաբված են, միևնույն ժամանակ աջ ու ձախ ձեր մասին ամեն տեսակ տհաճ բաներ պատմելով: