fbpx

Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրը վրեժ է լուծում յուրովի: Ահա թե ինչ պետք է սպասեք Ձեր նախկինից

Կենդանակերպի նշանները վրեժխնդիր են լինում յուրովի: Եվ եթե դուք ինչ-որ մեկից խուսափում եք՝ ժամանակն է իմանալ, թե ինչ կարող է նա պատրաստել Ձեզ համար:

Խոյ

Նրանք ունակ չեն ինտրիգի, բայց գործում են և նրանց համար մեկ է, թե ով է առաջինը սկսել: Նրանք կարող են հարվածել, այրել անհավատարիմ զուգընկերոջ իրերը, դուրս շպրտել դրանք պատուհանից, ծակել ավտոմեքենայի անվադողերը:

Ցուլ

Եթե դուք գողանաք նրանց իրերը, խաբեք բիզնեսում, խլեք զուգընկերոջը, որոնցում նրանք մեծ սիրտ են դրել՝ Ցուլերը կհարվածեն Ձեզ համար ամենակարևոր բաներին: Նրանց վրեժը կարող է տարիներ տևել:

Երկվորյակներ

Եթե Երկվորյակները ցանկանում են վրեժ լուծել Ձեզանից, դուք միայն կարող եք փոխել Ձեր անունը և փախչել աշխարհի մյուս ծայրը: Քանի որ Ձեր բոլոր գաղտնիքները կպատմվեն ամբողջ աշխարհին:

Խեցգետին

Նրանց վրեժը կարող է իրոք որևէ սարսափելի բան լինել: Եթե նրանց ցավ պատճառեն, նրանք կարող են հարձակում գործել նույնիսկ տարիներ անց: Նրանք վրեժխնդիր կլինեն ոչմիայն Ձեզանից այլ նաև Ձեր սերունդներից՝ նախնիների արած սխալների համար:

Առյուծ

Առյուծները ցույց չեն տա, որ իրենց համար ցավոտ է: Նրանք հպարտորեն վեր կպահեն իրենց գլուխը: Բայց նրանք բոլորի առաջ կապացուցեն, որ դուք ոչկոմպետենտ եք և բոլորի մոտ կծաղրեն Ձեզ:

Կույս

Նրանք վրեժը պլանավորում են դետալ առ դետալ: Նրանք հնարամտորեն թակարդներ կլարեն և հստակ կորոշեն նպատակը: Եվ այդ ամենի մասին դուք նույնիսկ գլիխի էլ չեք ընկնի:

Կշեռք

Նրանց դժվար է հրահրել վրեժի: Եթե նրանք որոշում են վրեժխնդիր լինել, ապա անում են այլ մարդկանց միջոցով: Սակայն կշեռքներն արդարամիտ են, և երբեմն չեն անցնի սահմանները:

Կարիճ

Նրանք համբերատար սպասում են հարձակման համար հարմար պահի՝ հավաքելով Ձեր մասին ողջ ինֆորմացիան և փնտրելով թույլ տեղեր: Կարիճները Ձեզ հետ շատ երկար մուկն ու կատու կխաղան:

Աղեղնավոր

Աղեղնավորներն ամեն ինչին կրեատիվ մոտեցում են ցուցաբերում: Նրանց վրեժը՝ մարտահրավեր է, բաց մրցակցություն ինչ-որ բանում: Եվ այստեղ ավելի լավ է միանգամից հանձնվել:

Այծեղջյուր

Այծեղջյուրները կսկսեն Ձեզ հաշիվ ներկայացնել, թվելով Ձեր բոլոր կորուստներն ու անհաջողությունները: Նրանք շատ երկար ու երկար Ձեզ կտանջեն, կնյարդայնացնեն, նույնիսկ դատարանների դռներ կհասցնեն: Նրանք չափազանց մանրախնդիր են վրեժի մեջ:

Ջրհոս

Իրոք ազատ լինելու միակ տարբերակը՝ ներել և մոռանալն է: Ջրհոսները այդպես էլ անում են, բայց նույն ժամանակ Ձեր հեռախոսահամարն էլ կմտցնեն ամեն տեսակի սև ցուցակների մեջ:

Ձկներ

Նրանք հրաշալի են իրենց զգում զոհի դերում, նրանց դուր է գալիս կարեկցանքը: Ձկները նաև հավատում են կարմային: Բայց եթե բախտը չի շտապում, ապա նրանք վրեժ են լուծում սև կախարդանքի, անեծքների և վուդու ասեղների միջոցով:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրը վրեժ է լուծում յուրովի: Ահա թե ինչ պետք է սպասեք Ձեր նախկինից
8 ուղերձ, որ հաղորդում է փոքրիկը մարմնի լեզվի օգնությամբ