✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Ինչպես են ոչնչացնում սեփական երջանկությունը ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ

«Ամեն րոպե, երբ դուք բարկանում եք, կորցնում եք երջանկության վաթսուն վայրկյան»: - Ռալֆ Վալդո Էմերսոն
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Եկեք տեսնենք, թե ինչպես են ոչնչացնում սեփական երջանկությունը կենդանակերպի նշանները:

Խոյ

Դուք ինքներդ եք համաձայնում մի կյանքի, որը ձեզ դուր չի գալիս: Դուք անում եք այն, ինչ պետք է անեք, բայց դա երջանկություն չի բերում: Բավական է դիմանալ, սկսեք ապրել ձեր սեփական օրենքներով:

Ցուլ

Դուք ինքներդ թույլ եք տալիս բաներին, որոնք չեք կարող վերահսկել, կանգնել ձեր ճանապարհին: Աշխատեք ձեր աշխարհայացքի վրա և հավատացեք բարուն: Երջանկությունը կգա հենց այն պահին, երբ դուք կենտրոնանաք լավ բաների և այն բաների վրա, ինչ ունեք:

Երկվորյակներ

Դուք այնքան կենտրոնացած եք ուրիշների կարծիքների վրա, որ մոռանում եք մտածել ձեր և ձեր կյանքի մասին: Հիմքեր չկան անհանգստանալու, թե ինչ են մտածում ձեր մասին այլ մարդիկ, քանի որ նրանք զբաղված են մտածելով, թե ինչ եք մտածում նրանց մասին: Սա արատավոր շրջան է, որը վաղուց ժամանակն է կոտրել և նորից երջանիկ դառնալ:

Խեցգետին

Դուք լիովին նվիրվում եք ուրիշների խնդիրները լուծելուն՝ ուշադրություն չդարձնելով ձեր սեփականին: Այլ մարդկանց օգնելը հիանալի է, բայց ժամանակն է նվազեցնել ձեր ներգրավվածության մակարդակը ուրիշների կյանքում և կենտրոնանալ ձեր սեփականի վրա: Դատարկ բաժակից ոչինչ չես կարող լցնել, այնպես որ նախ հոգ տար քո մասին:

Առյուծ

Դուք չգիտեք, թե ինչպես թողնել անցյալը: Ձեզ համար դժվար է հրաժեշտ տալ մարդկանց և ընդունել, որ նրանց կյանքը շարունակվում է առանց ձեր մասնակցության: Դժվար է և հիասթափեցնող, բայց նորից երջանիկ լինել սովորելու համար պետք է համակերպվել դրա հետ: Մարդիկ փոխվում են, և դուք՝ նույնպես: Դա անխուսափելի է: Նախկին երջանկությունը վերականգնելու համար հարկավոր է դադարել կառչել մի բանից, որը վաղուց արդեն չկա:

Կույս

Դուք ձեր ներսում եք պահում բոլոր հույզերը: Խոստովանել, որ կյանքը կատարյալ չէ, նորմալ է՝ ճիշտ այնպես, ինչպես խոսել սեփական խնդիրների մասին: Դուք միլիարդավոր այլ մարդկանցից ընդամենը մեկ մարդ եք, ով գուցե դժվար ժամանակներ է ապրում: Բայց եթե կիսվեք ուրիշների հետ, ձեզ համար շատ ավելի հեշտ կլինի: Պետք չէ անընդհատ ուժեղ լինել:

Կշեռք

Դուք ձեր հանդեպ ճանաչում եք փնտրում անտարբեր մարդկանցից: Ժամանակն է ազատվել այն մտքից, որ բացարձակապես բոլորին պետք է դուր գաք: Որոշ մարդիկ ձեզ երբեք չեն սիրի, և դա նորմալ է: Կարող ենք գրազ գալ, որ դուք նույնպես չեք սիրում ձեր կյանքում ներկա բոլոր մարդկանց: Շնորհակալ եղեք նրանց համար, ովքեր թանկ են ձեզ համար և գնահատում են ձեզ, իսկ մնացած նշանակություն չունեն:

Կարիճ

Դուք անընդհատ մտածում եք ուրիշների կարծիքների մասին, և որ ձեզ կարող են քննադատել: Յուրաքանչյուր մարդ ունի իր թերությունները. Սա է մեզ դարձնում մարդ: Պարզապես ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ և շարունակեք բաց լինել: Դա ձեր կյանք կգրավի ճիշտ մարդկանց:

Աղեղնավոր

Դուք փորձում եք լինել այնպիսին, ինչպիսին չեք, որպեսզի երջանկացնեք ձեր ընտանիքին, ընկերներին կամ մեկ ուրիշին (բայց ոչ ձեզ): Դուք ինքներդ ձեզ համոզում եք, որ ձեր կյանքն այսպիսին պետք է լինի, բայց միևնույն ժամանակ հասկանում եք, որ դա այդպես չէ: Դադարեք այլ մարդկանց սպասելիքներն արդարացնելու փորձերից և սկսեք անել այն, ինչը ձեզ երջանկացնում է: Դուք արժանի եք երջանիկ լինելու:

Այծեղջյուր

Ձեր գլուխը լի է հիանալի գաղափարներով, բայց դրանցով ոչինչ չեք անում: Դժվար է որոշել, թե ինչից կամ որտեղից սկսել, բայց ճիշտն ասած, դա ոչ ոք չգիտի, մարդիկ պարզապես դա անում են: Վստահեք ինքներդ ձեզ և սկսեք աշխատել ձեր ուզածին հասնելու վրա, քանի որ եթե պարզապես նստեք, կարող եք հաջողության հույս չունենալ:

Ջրհոս

Դուք չեք ցանկանում որևէ մեկի մոտ հաշվետու լինել, չնայած ստիպված եք: Ժամանակ առ ժամանակ դուք անում եք այնպիսի բաներ, որոնք ձեզ չեն ուրախացնում: Ձեզ դուր է գալիս ազատ լինելը, այնպես որ հարմարեցրեք ձեր ապրելակերպը`այդ ազատությունը վերականգնելու համար: Մտածեք, թե ինչ այլ ճանապարհով կարող եք գնալ, քանի որ երբեք ուշ չէ ամեն ինչ նորից սկսելու համար:

Ձկներ

Դուք միշտ ավելին եք ցանկանում: Դուք մոռանում եք այն ամենի մասին, ինչ ունեք և անընդհատ փորձում եք պարզել, թե ինչն է ձեզ դեռ պակասում: Սա անառողջ պահվածք է: Դուք այնքան շատ բան ունեք, բայց երբեմն պարզապես չեք նկատում: Սովորեք կենտրոնանալ լավի վրա, քանի որ այն առատ է ձեր կյանքում:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ինչպես են ոչնչացնում սեփական երջանկությունը ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ
0-ից 250. Նոր BMW M550d-ի փորձարկումը
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց