fbpx

Ձերդ մեծություն արքայազն. ինչպե՞ս է ապրում և ինչով է զբաղվում ամենահարուստ արևելյան տղամարդկանցից մեկը

Շատ կանայք խոսելով տղամարդկային գրավչության մասին, որպես օրինակ բերում են հոլիվուդյան աստղերին։ Սակայն Շոու Բիզնեսից դուրս էլ կարելի է գտնել բազմաթիվ գեղեցիկ տղամարդկանց և նախանձելի փեսացուների։

 

Արաբական Էմիրությունների գահի ժառանգորդը՝ Համդան բին Մուհամեդը 36 տարեկան է, բայց նա արդեն ունի հսկայական կարողություններ։

Բացի հարստությունից, արևելյան արքայազնը առանձնանում է հաճելի արտաքինով և հետաքրքրվում է արքայազներին ոչ հատուկ բաներով՝ «Ֆորմուլա-1» ավտոմրցարշավով, պարաշյուտային թռիչքներով, սնոուբորդով և ձիասպորտով։

Բայց և այսքանով էլ Մուհամեդի արժանիքները չեն սահմանափակվում։ Արաբ շեյխը նաև սիրում է պոեզիան և գրում է բանաստեղծություններ։

Համդանը աշխարհի ամենահանրաճանաչ արքայազներից մեկն է։ Շատերը նրան անվանում են դիսնեյան Ալադինի կենդանի մարմնավորում։

Շնորհիվ «ժողովրդին մոտ լինելուն» և բազմահետաքրքրության, շեյխը՝ շատ հանրաճանաչ անձ է իր երկրում։ Բացի դրանից նա շատ ուշադրություն և ժամանակ է հատկացնում բարեգործական նախագծերին։

Այսօր Համդանի Instagram-յան էջին բաժանորդագրված են ավելի քան 7 միլիոն մարդ։ Զարմանալի չէ, որ արևելյան արքայազնը, ով օժտված է մոդելային արտաքինով, բազմամիլիարդ կարողությամբ և ռոմանտիկ էությամբ, այդքան հանրաճանաչ է աղջիկների մոտ։

Բայց ամենակարևորը, շեյխի սիրտը մինչ հիմա ազատ է։ Համացանցում ոչ մեկ անգամ են գրել նրա ենթադրաբար սիրեցյալների մասին, բայց հարսանիքին գործը դեռ չի հասել։

Դե ինչ, երևում է հոլիվուդյան գեղեցկադեմ տղամարդկանց լուրջ մրցակից է հայտնվել։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ձերդ մեծություն արքայազն. ինչպե՞ս է ապրում և ինչով է զբաղվում ամենահարուստ արևելյան տղամարդկանցից մեկը
Հանրահայտ տղամարդկանց մեջբերումներն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի իդեալական կինը