fbpx

Ինչ ծաղիկներ նվիրել Կենդանակերպի նշաններին

Եթե դուք մինչև հիմա չգիտեք թե ինչ ծաղիկներ են դուր գալիս սիրելի կնոջը, փորձեք կազմել ծաղկեփունջ ըստ նրա Կենդանակերպի նշանի:

Խոյ

Առույգ և կրքոտ Խոյերին համապատասխան ծաղիկներ պետք է նվիրել՝ կարմիր կամ վառ նարնջագույն: Նրանց դուր կգան վարդերը, շուշանները, կակաչները, իսկ եթե ցանկանում եք նրանց ցույց տալ ձեր ռոմանտիկ տրամադրությունը, մի փունջ մանուշակ նվիրեք: Ուշադրություն դարձրեք դեկորին. փաթեթավորումը պետք է լինի նորաձև, կրեատիվ, նույնիսկ էքստրավագանտ: Խոյերին չեն ուրախացնի երիցուկը, գեորգինը, աստղածաղիկը:

Ցուլ

Ռոմանտիկ ցուլերին ուրախացնելը դժվար չէ. նրանց կհիացնի գեղեցիկ ձևավորված խոշոր ծաղիկներով փունջը՝ վարդ, հերբերա, գլադիոլուս: Փնջի երանգը՝ կարմրա-վարդագույն: Բազմաթիվ Ցուլերի հաճելի կլինի նույնիսկ առանց փաթեթավորման փունջը: Եթե ուզում եք հաճույք պատճառել Ցուլերին, նրանց նվիրեք հովտաշուշան, անմոռուկ կամ ձնծաղիկ, բայց երբեք մի նվիրեք կակաչ կամ մուգ գույնի խոլորձ:

Երկվորյակներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին կուրախացնի ցանկացած ծաղիկը, բացի խոլորձից. դրանք հարմար չեն Երկվորյակների էներգետիկային: Երկվորյակների համար փունջ կազմելիս համադրեք սպիտակը, դեղինը, մանուշակագույնը:

Խեցգետին

Խեցգետին կանայք պաշտում են արտասովոր բույրով և վառ երանգներով բույսերը: Նրանց դուր կգան և կապացուցեն նվիրողի զգացմունքները շուշանը, կալան, ձնծաղիկը և նույնիսկ յասամանը: Որպես դեկոր կարելի է օգտագործել սրտիկներ. Խեցգետին կանայք շատ են սիրում այս խորհրդանիշը, այն թև է տալիս նրանց և դրական տրամադրում: Նրանց պետք չէ նվիրել միմոզա և մեխակ:

Առյուծ

Առյուծ կանանց ծաղկեփնջում ամենակարևորը գեղեցկությունն է, շքեղությունն ու փայլը: Այս գեղեցկուհիներին ապշեցնելու և էսթետիկ հաճույք պատճառելու համար ընտրեք հարստություն խորհրդանշող բույսեր՝ դեղին, վառ կարմիր երանգներով: Օրինակ՝ խոշոր ալ վարդեր՝ ոսկե ժապավենով կապված: Իսկ ծաղկեփնջի համար հարմար է վարդի, քրիզանթեմի և գլադիոլուսի համադրությունը:

Կույս

Զուսպ Կույսերին չափազանց ինքնատիպությամբ նվաճել հնարավոր չէ, այդ պատճառով նրանց հարմար կլինեն սպիտակ, երկնագույն և կանաչ երանգներով դասական ծաղկային կոմպոզիցիաներ: Ծաղիկների ընտրանին լայն է. ավանդական վարդ, աստղածաղիկ, փոքր մեխակներ, դաշտային ծաղիկներ: Սակայն Կույսերի մեծ մասը տանել չի կարողանում գլադիոլուս և վագրաշուշան:

Կշեռք

Կշեռքներին դուր են գալիս քաղցր բույրեր և նուրբ երանգներ՝ շուշանի, վարդի: Ավելի լավ է ընտրել վարդ, խոլորձ: Դեկորը պետք է շքեղ լինի, ոչ էքստրավագանտ, Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին դուր չի գալիս անհամաչափությունը: Խուսափեք նրանց նվիրել դեղին կամ կարմիր (լինի դա ծաղիկ կամ փաթեթ), հրաժարվեք հիրիկներից ու անմոռուկներից:

Կարիճ

Դինամիկ և վճռական Կարիճները միայն ներկայացուցչական ծաղիկներ են սիրում՝ վարդ, խոլորձ, արտասովոր քրիզանթեմներ: Գույների կատարյալ համադրությունը՝ դեղին և մուգ կարմիր: Վատ գաղափար է Կարիճներին միմոզա, գեորգին, անմոռուկ նվիրելը. դրանք Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների մոտ անկեղծ հիացմունք չեն առաջացնի:

Աղեղնավոր

Աղեղնավոր կանանց ծաղկեփնջում պետք է կարողանաք միավորել օպտիմալությունն ու հանդիսավորությունը: Օրինակ՝ կակաչ, նարգիզ, հակինթ՝ դեկորատիվ տերևներով և բնական փաթեթավորմամբ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հարմար են կարմիր և մանուշակագույն երանգները: Եթե ձեր ծաղկեփունջը փարթամ և կենսուրախ լինի, համարեք, որ հաճույք եք պատճառել ձեր Աղեղնավորին:

Այծեղջյուր

Այծեղջյուրները բավական պահպանողական են նույնիսկ ծաղիկների հարցում, այդ պատճառով նրանք նախընտրում են նուրբ երանգներով միանման ծաղիկներով փնջեր, օրինակ՝ վարդագույն մեխակներ, դեղին կակաչներ: Եթե ձեր Այծեղջյուրը հիվանդացել է, նրան նվիրեք… կակտուս: Այն Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին օգնում է արագորեն կազդուրվել և վերականգնել ուժերը: Ոչ մի դեպքում Այծեղջյուրին մի նվիրեք աստղածաղիկ և զանգակածաղիկ:

Ջրհոս

Արտասովոր և անկրկնելի. այսպիսին պետք է լինի Ջրհոսների համար նախատեսված ծաղկեփունջը: Օրինակ՝ կարելի է մեկ փնջում համադրել նուրբ գարնանային ծաղիկներն ամենատարբեր գույների էկզոտիկների հետ (կալա, խոլորձ, անթուրիում): Փունջը ձևավորելիս կարող եք նաև նարնջի ծառի ճյուղեր օգտագործել. Ջրհոսներին դուր է գալիս դրա բույրը:

Ձկներ

Եթե ուզում եք դուր գալ Ձկներին, հոգ տարեք, որպեսզի մատուցված ծաղկեփունջը լինի ոճային, անհավանական գեղեցիկ և դրական տրամադրություն փոխանցի: Կոմպոզիցիայոմ կարելի է համադրել սպիտակ, երկնագույն, մանուշակագույն ծաղիկներ: Ձկների մեծ մասի նախընտրած ծաղիկներն են խոլորձն ու շուշանը: Իսկ ահա հերբերաներն ու կակաչները տխրեցնում են Ձկներին: Ի դեպ՝ Ձկներին շատ դուր կգան նաև թաղարով ծաղիկները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչ ծաղիկներ նվիրել Կենդանակերպի նշաններին
Հոգեբանական թեստ. Ընտրեք քարտը և իմացեք, թե կյանքի որ փուլում եք գտնվում