fbpx

5 հուզիչ կարճամետրաժ մուլտֆիլմ, որոնք քեզ անտարբեր չեն թողնի

Առաջարկում ենք ամենաքնքուշ, զվարճալի և հուզիչ մուլտֆիլմերի հավաքածու, որոնց տևողությունը ամենաշատը 10 րոպե է։ Բոլոր մուլտֆիլմերը բնույթով և մթնոլորտով իրարից տարբեր են, նրանց միացնում է միայն մեկ բան՝ նրանցում չի հնչում ոչ մի բառ։ Վերցրեք թաշկինակը և սկսեք դիտել։

Մահվան կյանքը

The Life of Death

Խորը իմաստով նուրբ և հուզիչ մուլտֆիլմ այն օրվա մասին, երբ մահը սիրահարվեց կյանքին։ Ժապավենի հեղինակն է Նիդերլանդներից անիմատոր Մարշա Օնդերշտայնը։ Կարճամետրաժ մուլտֆիլմը ջերմորեն է ընդունվել բազմաթիվ փառատոններում։

Սագա Բյորնի մասին

The Saga Of Biorn

Լացեցի՞ք, այժմ ժամանակն է ծիծաղելու։ The Animation Workshop ստուդիայի հրաշալի ստեղծագործություն, որում կծանոթանաք հրաշալի և խարիզմատիկ վիկինգ Բյորնի հետ, ով, ինչպես յուրաքանյուր վիկինգ, երազում է մեկ բանի մասին՝ ընկնել մարտում և հայտնվել Վալգալուի մոտ։

Ստեղծողը

The Maker

Zealous Creative-ը մեզ է պարգևել հրաշալի մուլտֆիլմ ստեղծագործելու, ոգեշնչման և կյանքի իմաստի մասին։ Տարօրինակ և առաջին հայացքից վանող արարածը աշխատում է իր կյանքի ամենակարևոր ստեղծագործության վրա։

Տղան և շունը

Այս մուլտֆիլմի համար, որը ստեղծվել է Ֆաբիո Կավալկանի կարճ բրազիլիական կոմիքսների մոտիվներով, նրա հեղինակներին առաջարկել են աշխատել Walt Disney Studios և Pixar ստուդիաներում։ Իսկ նրանք ընդամենը ուսանողներ էին։

Բռնի՛ր

Catch it!

Եվ վերջում կարևորը՝ մի բարկացրեք սուրիկատներին։ երբեք։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
5 հուզիչ կարճամետրաժ մուլտֆիլմ, որոնք քեզ անտարբեր չեն թողնի
Մարդկանց ներաշխարհի տարբերությունները, որոնք շատերն ուղղակի անտեսում են