fbpx

Այնպիսին եմ, ինչպիսին որ կամ

Մի քանի օր առաջ, երբ փոխեցի Ֆեյբուքյան պրոֆիլիս նկարն ու գլխագրի նկարը (տես նկարը)՝ ամեն օր ստանում եմ նույն հարցը, որը արդեն ինձ սկսել է նյարդայնացնել. -ինչի՞ ես դրել էս նկարը: Եվ երբ բացատրում եմ, որ ես իմ պրոֆիլում դնում եմ այն նկարները որոնք համահունչ են իմ հոգեվիճակին՝ մարդիկ սկսում են տարակուսանքով վերաբերվել ինձ, սկսում են զարամանալ. «ինչի՞ ես դու քո հոգեվիճակը ցույց տալիս»: Եվ է՛լ ավելի նյարդայնացնող է տափակ հումորը. «ինչի՞ քո հոգեվիճակը կլոունա»: Այս վերջին հարցին նույնիսկ պատասխանել չեմ ցանկանում, քանի որ այն պարզ բացահայտում է հարցատիրոջ էությունը:

Մարդիկ ինձ չեն հասկանում և դա զարմանալի չի: Ինձ նույնիսկ իմ հարազատ ամենամոտ ընկերներս չեն հասկանում:

Երբ մարդ բաց է լինում, երբ նա արտահայտում է իր զգացմունքները, այլ ոչ թե մեռցնում դեռ այն չծնված՝ մարդիկ դա վերագրում են տարրօրինակությանը:

Հարգելիներս վերջին անգամ եմ ասում. «Այո՛ ես զգացմունքային մարդ եմ, ես սիրում եմ արտահայտել իմ զգացմունքները, այո՛ ես նույնպես երբեմն տխուր եմ լինում: Եվ ես վաղուց արդեն հոգնել եմ դիմակներից: Ես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ և չեմ պատրաստվում փոխվել և կարծում եմ փոխվելու համար էլ բավական ուշ է: Եվ վերջապես սա իմ պրոֆիլն է և ես կարող եմ նրա հետ անել այն ինչ ուզում եմ ու Ձեր կարծիքի կարիքը չունեմ: Երբ ունենամ ինքս կհարցնեմ: Եթե Ձեզ դուր չի գալիս այս ամենը իմ մեջ, ապա ես Ձեզ չեմ պահում, դուք ազատ եք և կարող եք իմ հետ չշփվել»:

«Այնպիսին եմ, ինչպես, որ կամ»

Այսքանը…

Հարգանքներով՝ Արամ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Այնպիսին եմ, ինչպիսին որ կամ
Հոպար եմ դարձել