fbpx

5 ամենատարածված սխալները, որ անում են խելացի մարդիկ

Եթե դուք կարծում եք, որ միայն հիմար մարդիկ են սխալներ գործում՝ մենք Ձեզ կհիասթափեցնենք: Ճշմարտությունը նրանում է, որ բոլորն են սխալներ գործում: Ուղղակի պետք է դա խոստովանել:

Իզուր չէր, որ Էյնշտեյն ասում էր․ «Նա, ով երբեք չի սխալվում, երբեք նոր բան չի փորձել կյանքում»:

Բայց պետք չէ մեղադրել ինքներդ Ձեզ և պատժել այդ արարքների համար: Պետք է դրանց վրա սովորել:

Եվ ահա 5 ամենահաճախ հանդիպող սխալները՝ նույնիսկ ամենախելացի մարդկանց մոտ․

1. Վազել փողի ետևից

Ամենածիծաղելին, որ մենք բոլորս գիտենք, որ կյանքում կան առավել արժեքավոր բաներ, քան փողն է, բայց բոլոր ուժերը նետում ենք փող աշխատելու վրա:

Մենք ուղղակի պետք է մեզ հիշեցնենք, որ մեծ փողեր աշխատելը շատ քիչ ազդեցություն ունի երջանիկ լինելու վրա:

2. Անքնություն

Երբ դուք ինչ-որ բանով տարված եք, ցանկանում եք ամբողջ ժամանակը ծախսել դրա վրա: Դա հրաշալի զգացողություն է: Բայց քունը պետք չէ զոհաբերել: Ձեր հետաքրքրությունները Ձեզ արդեն չեն հետաքրքրի, երբ հիվանդանաք:

3. Անընդհատ «կապի մեջ» լինել

Գրեթե բոլորն էլ ունեն ինտերնետ հասանելիությամբ հեռախոսներ: Եվ դա ստիպում է մեզ անընդհատ «կապի մեջ» լինել: Կյանքի այդպիսի տարբերակը բերում է սթրեսեր և դեպրեսիաներ:

4. Սպորտի բացակայություն

Ընտանիք, աշխատանք, հոբբի՝ այս գրաֆիկում որտե՞ղ տեղ գտնել սպորտի համար: Իսկ դա մեր առողջության գրավականն է: Փորձեք ֆիզիկական վարժությունների համար թեկուզ օրական 20 րոպե տեղ հատկացնել: Դա ավելի լավ է, քան ոչինչ:

5. Ինքնավստահություն

Երբ դուք ինչ-որ բանում լավն եք, շատ հեշտ է ինքդ քեզ գերագնահատելը: Բայց դա կարող է վիրավորել ուրիշներին: Հիշո՞ւմ եք իմաստությունը․ «Ես գիտեմ, որ ես ոչինչ չգիտեմ»: Ոչ մի հաջողություն վերջնական չէ և միշտ տեղ կա առաջ գնալու համար:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
5 ամենատարածված սխալները, որ անում են խելացի մարդիկ
Փղիկը, որը պարզապես ուզում է խաղալ (վիդեո)