Առաջարկում ենք ամենաքնքուշ, զվարճալի և հուզիչ մուլտֆիլմերի հավաքածու, որոնց տևողությունը ամենաշատը 10 րոպե է։ Բոլոր մուլտֆիլմերը բնույթով և մթնոլորտով իրարից տարբեր են, նրանց միացնում է միայն մեկ բան՝ նրանցում չի հնչում ոչ մի բառ։ Վերցրեք թաշկինակը և սկսեք դիտել։
Մահվան կյանքը
The Life of Death
Խորը իմաստով նուրբ և հուզիչ մուլտֆիլմ այն օրվա մասին, երբ մահը սիրահարվեց կյանքին։ Ժապավենի հեղինակն է Նիդերլանդներից անիմատոր Մարշա Օնդերշտայնը։ Կարճամետրաժ մուլտֆիլմը ջերմորեն է ընդունվել բազմաթիվ փառատոններում։
Սագա Բյորնի մասին
The Saga Of Biorn
Լացեցի՞ք, այժմ ժամանակն է ծիծաղելու։ The Animation Workshop ստուդիայի հրաշալի ստեղծագործություն, որում կծանոթանաք հրաշալի և խարիզմատիկ վիկինգ Բյորնի հետ, ով, ինչպես յուրաքանյուր վիկինգ, երազում է մեկ բանի մասին՝ ընկնել մարտում և հայտնվել Վալգալուի մոտ։
Ստեղծողը
The Maker
Zealous Creative-ը մեզ է պարգևել հրաշալի մուլտֆիլմ ստեղծագործելու, ոգեշնչման և կյանքի իմաստի մասին։ Տարօրինակ և առաջին հայացքից վանող արարածը աշխատում է իր կյանքի ամենակարևոր ստեղծագործության վրա։
Տղան և շունը
Այս մուլտֆիլմի համար, որը ստեղծվել է Ֆաբիո Կավալկանի կարճ բրազիլիական կոմիքսների մոտիվներով, նրա հեղինակներին առաջարկել են աշխատել Walt Disney Studios և Pixar ստուդիաներում։ Իսկ նրանք ընդամենը ուսանողներ էին։
Բռնի՛ր
Catch it!
Եվ վերջում կարևորը՝ մի բարկացրեք սուրիկատներին։ երբեք։