fbpx

Հետաքրքիր փաստեր երաժշտության մասին

Բոլոր ժամանակներում երաժշտությանը մեծ տեղ է հատկացվել, այն մարդու կյանքի մի մասն է կազմում և դարձել է նրա անբաժանելի ուղեկիցը` կյանքի թե՛ ուրախության, թե՛ դժվարության պահերին: Այն թափանցել է մարդու կենցաղի տարբեր կողմերը: Օրինակ, կյանքում տեղի ունեցող բոլոր տոնակատարություններն ուղեկցվում են երաժշտությամբ, առանց որի հնարավոր չէ պատկերացնել դրանց անցկացումը:

Մարդու վրա ունեցած իր ներգործական ուժով և էմոցիոանալ բնույթով երաժշտությունը մոտ է կանգնած խոսքին: Այն ունի մարդու հոգու խորքը թափանցելու կարողություն: Նրա միջոցով կարելի է արտահայտել մարդկային զգացմունքները, մտքերը, գաղափարներն ու ապրումները:

Ինչպես ցույց են տվել բազմաթիվ հետազոտությունները, երաժշտությունը ազդում է մարդու ուղեղի, ինտելեկտի ու ընդհանրապես ամբողջ օրգանիզմի վրա: Նույնիսկ գոյություն ունի «երաժշտաթերապիա»  կոչվող հասկացությունը, որն ապացուցում է երաժշտության ներգործությունը մարդու վրա:

Երաժշտության ազդեցությունը մարդու վրա շատ մեծ է, բայց իր կախարդական ուժը երաժշտությունը ձեռք է բերում միայն այն ժամանակ, երբ մարդն ամբողջությամբ նվիրվում է երաժշտությանը՝ իր հոգեկան-էմոցիոնալ վիճակը բարելավելու համար:

11 հետաքրքիր փաստեր երաժշտության մասին.

  1. Մոցարտի երաժշտությունը և էթնիկ երգերը օգնում են թեթևացնել սթրեսը և վերահսկել զգացմունքները:
  2. Երաժշտության ազդեցության տակ ծաղիկները ավելի արագ են աճում:
  3. Այն երաժշտական ժանրը, որը մենք լսում ենք՝ ազդում է մեր աշխարհայացքի վրա:
  4. Երաժշտությունը օգնում է նվազեցնել անհանգստությունը:
  5. Ըստ հոգեբանների, երաժշտությունը ոչ միայն բարելավում է տրամադրությունը, այլ նաև  օգնում է հասնել նպատակներին, լինել ավելի ինքնավստահ ու հավատալ սեփական ուժերին:
  6. Երաժշտություն լսելը օգնում է հաղաթահարել անպատասխան սերն ու պատրաստ լինել նոր հարաբերությունների:
  7. Երաժշտությունը բարելավում է հիշողությունը և մտավոր ունակությունները:
  8. Երաժիշտներն ավելի լավ են լսում, քան այն մարդիկ, ովքեր երբևէ չեն զբաղվել երաժշտությամբ:
  9. Երաժշտությունը բուժում է սիրտը, օգնում է հիվանդներին վերականգնել առողջությունը սրտի կաթվածից կամ սրտի վիրահատությունից հետո: Ապացուցված է, որ հաճելի երաժշտությունը նպաստում է անոթային համակարգի բարելավմանը:
  10. Եթե ընդամենը 10 րոպե լուռ լսենք դասական երաժշտություն, ապա կսկսենք սովորել ավելի արագ ու ավելի լավ:
  11. Երաժշտությունը մարդկանց դարձնում է ավելի զգայուն և բարի: Հոգեբանական վերլուծությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով լսում են իրենց սիրելի երգերը՝ 5 անգամ ավելի պատրաստակամ են օգնել ուրիշներին և բարի գործեր կատարել:

Հրապարակման ներկայացրեց՝ Մերի Պոլեյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag