Աշունը վերջնականապես մտել է իր դերի մեջ և լիովին մեզ է տրամադրում իր «գանձերը»՝ կարճատև լուսավոր օրեր, հաճախակի երկարատև անձրևներ, սառը քամիներ, անդուր սառը եղանակներ: Այժմ պետք է հաջողություն մաղթելով ամառային տաք արևին՝ ինքներս մեր գլխի ճարը տեսնենք, ինքներս մեզ տաքացնենք:
Եվ այսպես ինչպե՞ս տաքանալ աշնանը.
1. Ֆիզիկական ակտիվություն: Այժմ իսկական պահն է սպորտդահլիճներ հաճախելու համար՝ ֆիթնես, աէրոբիկա, յոգա, ուժային մարզումներ, ում ինչ դուր է գալիս: Երեկոները տխուր և ցուրտ է տանը նստել, իսկ դրսում զբոսնելը նույնպես հաճելի չէ, իսկ պարապմունքները կօգնեն Ձեզ համատեղել օգտակարը հաճելիի հետ՝ կրճատել աշնանային տաղտկալի երեկոները, տաքանալ և դրա հետ մեկտեղ «կարգի բերել» կազմվածքը:
Եթե սպորտդահլիճ այցելելու հնարավորություն չկա, բավական է սովորական 5-6 վարժություն առավոտյան և երեկոյան: Ե՛վ կտաքանաք, և՛ կառույգանաք: Երբ մարդ շարժվում է՝ ցուրտը նրա համար սարսափելի չէ:
2. Հագուստ ըստ սեզոնի: Որքան էլ այն ոչ օրիգինալ հնչի, սակայն որպեսզի չմրսենք, պետք է տաք հագնվել: Ինչպես պրակտիկան է ցույց տալիս, այս գրված ճշմարտությունը պետք է հերթական անգամ կրկնել: Շատ հաճախ մարդիկ չեն ուզում հրաժեշտ տալ ամռանը կամ չեն հարմարվում նոր եղանակի հետ: Մենք մեր ուսերին գցում ենք թեթև ժակետ, հագնում բարակ տաբատ և կոշիկներ ու ամբողջ օրը սառը անձրևների տակ երանի տալիս նրանց, ովքեր տաք հագուստ են կրում:
3. Տաք ըմպելիքներ: Խմեք թեյ և սուրճ օրվա մեջ մի քանի անգամ: Դրանք հիանալի ջերմացնում են ներսից: Բացի դրանից դրանք օգնում են ըմպելու ընթացքում նաև տաքացնել ձեռքերը:
4. Տաք ջուր: Դեռևս տաքանալու համար ավելի հեշտ և արդյունավետ մեթոդ չեն հնարել, քան տաք ցնցուղը կամ վաննան: Եթե դուք սառել եք դրսում կամ տանը շատ ցուրտ է՝ անպայման տաք ջրով լոգանք ընդունեք: Ոչ մի տաքացուցիչ և ոչ մի թեյ չի կարող տաքացնել այնպես՝ ինչպես ջուրը:
5. Կալորիայով հարուստ սնունդ: Աշնանը չի կարելի դիետաներին հետևել, այլապես դուք ձեզ վտանգում են, որպես նվազագույն մրսել, իսկ որպես առավելագույն սովից ուշաթափ լինելուն: Սառը եղանակին օրգանիզմը մեծ քանակությամբ էներգիա է ծախսում՝ տաքացնելով ինքն իրեն: Այդ իսկ պատճառով նախաճաշն ու ճաշը պետք է լինեն հագեցնող: