fbpx

Հիասթափություն

Իմ շատ հարգելի ընթերցող, այսօր ուզում եմ կիսվել, ավելի ճիշտ խորհուրդ հարցնել Ձեզանից մի երևույթի մասին, որը կոչվում է հիասթափություն՝ երբ հիասթափվում ես մարդուց: Միգուցե Դուք կարողանաք բացատրել, թե ինչից է դա և ինչ հակաքայլեր կարելի է ձեռնարկել:

Այս վերջերս նկատել եմ, որ սկսել եմ շատ հաճախակի հիասթափվել մարդկանցից, շատ դժվար եմ սկսել ներել նրանց: Գիտեմ, որ դա վատ է, բայց հարցը նրանում է, որ չեմ հասկանում թե ինչու՞ է այն հաճախակիացել ինձ մոտ: Արդեն վերջին մեկ-երկու ամսում որերորդ մարդն է, որ հիասթափվում եմ:

Իսկ կար ժամանակ, երբ նույնիսկ ամենաստոր դավաճանությունը ընդունակ էի ներել, իսկ հիասթափության մասին խոսք անգամ լինել չէր կարող: Բայց արի ու տես, որ հիմա հիասթափվում եմ, ոչ մի կերպ չեմ կարում ներել: Հերիք է մարդ մի սխալ քայլ անի իմ հանդեպ, արդեն սկսում եմ հիասթափվել: Բայց ախր հասկանում եմ, որ դա շատ վատ է: Հնարավո՞ր է, որ դա լինի տարիքրից: Արդյո՞ք մարդ ինչքան մեծանում է, այնքան դառնում է կոշտ, չներող: Չգիտեմ…

Միգուցե Դուք բացատրեք, թե ինչ է սա: Անհամբեր կսպասեմ Ձեր մեկնաբանություններին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հիասթափություն
Ալիսա Կիրակոսյան – Որտե՞ղ ես արդյոք