fbpx

Ինչ կարդալ Ամանորյա արձակուրդներին

Ինչքան էլ բարդ լինի կտրվել առօրյայից, պետք է չմոռանանք, որ դժվար պահերին մեզ կարող է օգնել միայն առողջ միտքը: Իսկ առողջ միտք ունենալու համար չպետք է դադարենք կարդալ ու կրթվել: Ձեզ առաջարկում ենք գրքերի փոքր  ցանկ թե ինչ կարդալ Ամանորյա արձակուրդներին:

Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին – Ռ.Շարմա

«Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»» (անգլ.՝ The Monk Who Sold His Ferrari), ինքնակատարելագործման մասին գիրք, որի հեղինակն է գրող և մոտիվացիոն հռետոր Ռոբին Շարման: Գիրքը բիզնես-առակ է՝ հիմնված 25 տարեկանում իրավաբանի գործունեությունն ավարտելուց հետո Շարմայի անձնական փորձի վրա։ 2019 թվականին հրատարակվել է գրքի հայերեն տարբերակը:

Հակաքաղաքական – Դ. Սամվելյան

Համատարած կարոտ և թախիծ: Հենց այսպես կարելի է բնորոշել Դավիթ Սամվելյանի նոր գիրքը: Գրքի էջերը ողողված են մի անբացատրելի կարոտով: Դա կարոտ է դեպի մարդը և թախիծ, որը լուսավոր է ու տանում է քեզ իր հետևից: Այդ նույն տխրության ու լուսավոր թախծի մեջ էլ ապրում են նրա հերոսները, որոնք կյանքի լուսանցքում հայտնված պատմություններ կարծես լինեն, բայց հենց նրանք են, որ ամբողջացնում են մեր քաղաքի նկարագիրը, ամբողջացնում են մեր կյանքն առհասարակ: Այդ հերոսները ճակատագրեր են, որոնք չեն հաշտվում, ըմբոստանում են, պայքարում ռոբոտ դարձած այս աշխարհի և նրա կանոնների դեմ: Նրանք հաղթում են, հաղթում, բայց իրենց ձևով… Եվ ի՞նչ են քաղաքները, եթե ոչ՝ մարդիկ… Հավերժ… Այս աշխարհում միայն փոփոխություններն են հավերժ…

Հայրիկ, դու խենթ ես – Վ. Սարոյան

Վիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը հոր և որդու զրույց է։ Այն Սարոյանի գրական ժառանգության լավագույն նմուշներից է: Վիպակում հոր և որդու զրույցների միջոցով բացահայտվում է կյանքի՝ սարոյանական մոտեցումը։

Վիլյամ Սարոյանը գիրքը նվիրել է որդուն՝ Արամ Սարոյանին։ Առաջաբանում հեղինակը գրում է․

Ես վճռեցի գրել այս գիրքը, որովհետև 1953-ին, երբ տասը տարեկան էիր, դու՛ խնդրեցիր ինձ, և որովհետև 1918-ին, երբ ես ինքս էի տասը տարեկան, իմ գրողական հմտությունը հավասարազոր չէր այն ամենին, ինչ որ կուզենայի ասել։ Հիմա, վերջապես, գրեցի գիրքս, կամ ավելի ճիշտ՝ հենց դու էլ գրեցիր։

Մանոն Լեսկո – Ա. Պրեվո

Մանոն Լեսկո կամ «Ասպետ դե Գրիյոյի և Մանոն Լեսկոյի պատմությունը» (ֆր.՝ Histoire du chevalier des Grieux et de Manon Lescaut), ֆրանսիացի գրող Աբբա Պրևոյի վեպը։ Գրականության պատմության մեջ հոգեբանական առաջին վեպերից մեկը։

1731 թվականին առաջին հրատարակումից հետո վեպը ակտիվ քննարկման տեղիք տվեց։ Չնայած Ֆրանսիայի արգելքին` վեպը մեծ ճանաչում է ձեռք բերում։ 1753 թվականին հրատարակված գրքում Պրևոն հեռացրեց սկանդալային որոշ հատվածներ և ավելացրեց ավելի շատ բարոյական մեղադրանքներ։

Սուրբծննդյան հրեշտակը – Մարկ Արեն

Ամեն տարի Սուրբ Ծննդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ. կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու…

Ինձ պիոններ չնվիրես – Գ. Նավասարդյան

Գիրքը մի անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա: Սերը բոլորիս սրտեր միանման է այցելում, այդ մենք եեք տարբեր կերպ նկարագրում մեր զգացածը: Բայց անհերքելի է այն, որ նա երբեք մենակ չի գալիս: Կարոտը, տագնապները, վախերն ու մի շարք զգայական երևույթներ միշտ քայլում են սիրո կողքով: Մենք ենք ընտրում, թե դրանցից որը մեր սիրո մեջ գերակշռի: Մենք ենք ընտրում՛ ավելի շատ կարոտե՞նք, ժպտա՞նք, թե՞ կասկածներով լցվենք:
Սիրե՛ք իրար, վստահե՛ք, գնահատե՛ք ու մի՛ կորցրեք։

Փայլատակում – Ս. Քինգ

(անգլ.՝ The Shining) սարսափ ժանրի վեպ, որի հեղինակն է ամերիկացի գրող, «սարսափի Արքա» Սթիվեն Քինգը։ Գիրքը լույս է տեսել 1977 թվականին, որը Քինգի թվով 3-րդ հաստ կազմով բեսթսելլերն է։ Այն հեղինակին բերում է մեծ հաջողություն, համարվելով սարսափի լավագույն գրողը։ Գրքի հերոսները ստեղծվել են սեփական կյանքի դեպքերի վրա՝ The Stanley Hotel հյուրանոց այցելելուց և հարբեցողությունից բուժվելուց հետո։ Գիրքն ունի շարունակություն՝ «Բժիշկ Քուն»-ը, որը լույս է տեսել 2013 թվականին։

Գրքի կենտրոնում Ջեք Թորենսի կյանքն է, ով գրող է և արդեն բուժվող հարբեցող։ Նա սեզոնային աշխատանքի է անցնում պատմական «Սթենլի» հյուրանոցում որպես պահակ։ Իր ընտանիքը միանում է աշխատանքին։ Փոքր որդին՝ Դեննին, ով ունի «փայլատակում» կոչվող պայծառատեսային կարողություն, կարողանում է տեսնել հյուրանոցի սարսափելի անցյալը։ Շուտով հուժկու ձյունե փոթորիկը ծածկում է հյուրանոց տանող բոլոր ճանապարհները և ոչ մի տրանսպորտային միջոց չի կարողանում գնալ այնտեղ։ Հյուրանոցի գերբնական ուժերը վատ են անդրադառնում Ջեքի վրա և իր կինն ու երեխան հայտնվում են մեծ վտանգի տակ։

Հարրի Փոթերը և կրակի գավաթը – Ջ. Ռոուլինգ

Հարրին արդեն չորրորդ տարին մեկնում է Հոգվարթս, որտեղ էլ իմանում է, որ տեղի է ունենալու «Երեք կախարդների միջև մրցաշար»։ Կրակի գավաթը նետում է նաև իր անունը և մրցաշարին մասնակցելով բազմաթիվ փորձությունների է ենթարկվում ի վերջո հաղթելով մրցաշարը և հավերժ փառքի արժանանալով։ Վերադառնում է Վոլդեմորը սկսվում է նոր շրջան։

Հրապարակման ներկայացրեց՝ Ալլա Անախասյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչ կարդալ Ամանորյա արձակուրդներին
Ժամանակակից դիմահարդարումը հրաշքներ է գործում (տեսանյութ)