fbpx

Հետաքրքիր փաստեր Աշխարհի Առաջնությունների եզրափակիչների մասին

Մինչ օրս տեղի է ունեցել Մունդիալի 21 եզրափակիչ, և ամեն մի եզրափակիչը յուրահատուկ է եղել իր տեսակով: Այսօր ձեզ կներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստեր Մունդիալների եզրափակիչների մասին:

1. Աշխարհի առաջնության ամենագոլառատ եզրափակիչը տեղի է ունեցել 1958 թվականին Բրազիլիա և Շվեդիա խաղի ժամանակ, այդ օրը խփվեց 7 գնդակ և Բրազիլիան հաղթեց 5:2 հաշվով:

2. Աշխարհի  առաջնության  ամենապասիվ  եզրափակիչ  խաղը  եղել  է  1994  թվականին,  այդ  ժամանակ  Բրազիլիայի  և  Իտալիայի  հավաքականների  միջև  հիմնական  և  լրացուցիչ  ժամանակում  ընդհանրապես  գոլ  չխփվեց,  իսկ  ետխաղյա  11  մետրանոց  հարվածաշարի  արդյունքում  իտալացի  լեգենդ  Բաջիոյի  վրիպումից  հետո  հաղթեց  Բրազիլիան՝  3-2  հաշվով:  Դա  միակ  դեպքն  է  եղել  մունդիալի  եզրափակիչների  միջև,  երբ  հաշիվը  հիմնական  և  լրացուցիչ  ժամանակում  0-0  է  ավարտվել:

3. Աշխարհի  առաջնության   ժամանակ  ամենաթեժ  և  ցավոտ  եզրափակիչը  եղել  է  2010  թվականի  եզրափակիչը՝  Իսպանիայի  և  Նիդերլանդների  միջև.  120  րոպեների  ընթացքում  խաղի  գլխավոր  մրցավար  Հովարդ  Վեբը  ցույց  է  տվել  14  դեղին  և  1  կարմիր  քարտ (որոնցից  9  դեղին  և  մեկ  կարմիրը  բաժին  հասավ  Նիդերլանդներին,  իսկ  5  դեղինը  Իսպանիային),  շրջանցելով  մունդիալ  1986  եզրափակչի  ռեկորդը՝  6  դեղին  քարտ:  Այդ  խաղում  Իսպանիան  հաղթեց  1-0  հաշվով  և  առաջին  անգամ  նվաճեց  գավաթը:

4. 2018  թվականի  աշխարհի  առաջնության  եզրափակչի՝  Խորվաթիա – Ֆրանսիա  խաղի  ժամանակ  խորվաթ  ֆուտբոլիստ  Մարիո  Մանջուկիչի  ինքնագոլը  եղել  է  առաջին  և  դեռևս  միակ  ինքնագոլը  մունդիալի  եզրափակիչների  շրջանակներում:  Եվ  հենց  այդ  ինքնագոլի  պատճառով (և  ոչ  միայն)  Ֆրանսիան  հաղթեց  4-2  հաշվով  և  երկրորդ  անգամ  նվաճեց  գավաթը:

5. 1950  թվականին  Բրազիլիայում  անցկացվող  աշխարհի  առաջնության  եզրափակիչի՝  Բրազիլիա (1-2) Ուրուգվայ  խաղի  ժամանակ  Մարականա  մարզադաշտում  գրանցվել  է  ռեկորդային՝  199,854  հանդիսատես,  երկրորդ  տեղում  է  1986  թվականին  Մեխիկո Սիթի  մարզադաշտում  տեղի  ունեցած  եզրափակիչը՝  Արգենտինա (3-2) Արևմտյան  Գերմանիա  խաղը,  որտեղ  114,600  հանդիսատես  է  եղել,  իսկ  երրորդ  հորիզոնականը  զբաղեցնում  է  1970  թվականին  նույն  Մեխիկո Սիթի-ում  տեղի  ունեցած  եզրափակիչը,  այդ  օրը  Բրազիլիա (4-1) Իտալիա  խաղի  ժամանակ  խաղին  ներկա  է  գտնվել  107,412  հանդիսատես:

6. Իսկ  ամենաքիչ  հանդիսատեսը  եղել  է  1938  թվականին  Ֆրանսիական  Իվ Դյու Մանուր  մարզադաշտում՝  45,000  հանդիսատես,  այդ  ժամանակ  Իտալիան  4-2  հաշվով  հաղթեց  Հունգարիային:

Հրապարակման ներկայացրեց՝ Արսեն Վարդանյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հետաքրքիր փաստեր Աշխարհի Առաջնությունների եզրափակիչների մասին
Ամենաանսովոր ֆորմաներով 12 կղզիներ