Իրական գյուտարարը չի կարող կանգ առնել: Նա անընդհատ փնտրտուքների մեջ է, փնտրում է ինչ կարելի է ուղղել, հորինել: Իհարկե նրանց մոտ ամեն ինչ ստացվում է, բայց ոչ բոլոր գյուտերն են կյանքի կոչվում, իսկ շատ հաճախ էլ ամենահրաշալի գյուտերը մոռացվում են:
Լողաթևեր: Բենջամին Ֆրանկլին
Իր կարիերան գյուտարար Բենջամին Ֆրանկլինը սկսել է դեռևս 11 տարեկանից, նա մարդկանց համար լողաթևեր է հորինել: Նա սիրում էր լողալ և անընդհատ իր տեխնիկան զարգացնելու տարբերակներ էր որոնում: Որոշումը զույգ լողաթևերն էին, որոնք հագնում էին ձեռքերին:
Հսկայական արբալետ: Լեոնարդո Դա Վինչի
Լեոնարդո Դա Վինչին հայտնի է իր հանճարեղ գյուտերով, չնայած նրան, որ իր գյուտերի մեծ մասը առաջ չէին գնում մտքերից և գծագրերից այն կողմ: Հատկապես լավ էին ստացվում նրա մոտ տարբեր տեսակի զենքերի գյուտերը, օրինակ այս հսկայական արբալետը: Գյուտարարը տառապում էր գիգանտամանիայով, այդ իսկ պատճառով, զենքի չափսերը տպավորիչ են՝ 25 մետր երկարություն:
Մետալադետեկտոր: Ալեքսանդր Գրեհեմ Բելլ
Բացի բոլորին հայտնի հեռախոսից, Ալեքսանդր Բելլը ստեղծել է նաև առաջին մետալադետեկտորներից մեկը, որը պետք է փրկեր նախագահ Ջեյմս Հարֆիլդի կյանքը: Նախագահի վրա մահափորձ էր կատարվել, իսկ բժիշկները ոչ մի կերպ չէին կարողանում հայտնաբերել գնդակը մարմնի մեջ: Բելլն առաջարկում է օգտագործել իր սարքը, որն անմիջապես ձայն կհանի, եթե հայտնաբերի գնդակը: Այդպես էլ չհաջողվեց փրկել նախագահին մի պարզ պատճառով՝ ոչ ոք գլխի չէր ընկել, որ սարքը կարող է արձագանքել նաև մահճակալի զսպանակներին, այն մահճակալի, որի վրա պառկած էր նախագահը:
Ռադիոհեռակառավարվող սուզանավ: Նիկոլա Տեսլա
Չնայած նրան, որ Նիկոլա Տեսլան ավելի շատ հետաքրքրված էր էլեկտրականությամբ, նա նաև ռադիոյի ոլորտում պիոներներից մեկն էր: 1898թ. նա ցուցադրեց իր նոր գյուտը՝ ռադիոհեռակառավարվող սուզանավը փոքրիկ պտուտակով և երկու ալեհավաքով: Ամբոխը հիացած և ապշած էր՝ մտածելով, որ Տեսլան սուզանավը կառավարում է տելեպատիայի օգնությամբ: Նույնիսկ Վաշինգտոնում նրան ծաղրում էին, երբ նա առաջարկեց ստեղծել ռադիոհեռակառավարվող ռազմական մեքենաներ:
Ֆոտոպատճենահանման սարք: Ջեյմս Վատտ
Ջեյմս Վատտի անունը անքակտորեն կապված է առաջին շոգեշարժիչի գյուտի հետ, սակայն դա նրա միակ ձեռքբերումը չէ: 1780թ. նա հորինում է մի սարք, որը պատճենահանում էր փաստաթղթերը մաքուր թղթի վրա: Դա պարզ շարժական մի սարք էր և որոշակի հաջողությամբ այն այնուամենայնիվ կիրառվեց: Առաջին տարիներին վաճառվեց մոտ 600 սարք: Ի շնորհիվ դրա Վատտին հաջողվեց դուրս պրծնել աղքատությունից և գումար աշխատել:
Մահացության վիճակագրական աղյուսակ: Էդմոնդ Հելլի
Էդմոն Հելլին ակնառու աստղագետ, ֆիզիկոս և մաթեմատիկոս էր և նաև դեմոգրաֆիկ ցուցանիշների ստեղծողներից մեկը: Նա ստեղծեց առաջին մահացության վիճակագրական աղյուսակը, որը հիմնված էր բնակչության թվի ակտուալ տվյալնների վրա:
Էլեկտրոնային ռոյալ: Ուոլտեր Ներնստ
Ներնստը հիմնականում հայտնի է որպես քիմիկոս, ով Նոբելյան մրցանակ է ստացել 1920թ.: Սակայն 1930թ. «Bechstein» և «Siemens» ընկերությունների հետ համատեղ նա ստեղծում է առաջին էլեկտրոնային ռոյալը «Neo-Bechstein» անվանմամբ:
Խոսացող տիկնիկ: Թոմաս Էդիսոն
Էդիոսոնը ոչ միայն տաղանդավոր գյուտարար էր, այլ նաև հրաշալի գործարար: Ի տարբերություն այն ժամանակվա տաղանդավոր մարդկանց, նա կարողանում էր ոչ միայն հրաշալի գյուտեր անել, այլ նաև դրանց շնորհիվ գումար աշխատել: Երբ ստեղծվեց ֆոնոգրաֆը, Էդիսոնը այն փորձում էր կիրառել ամենուրեք: Արդյունքը դարձավ խոսացող տիկնիկը:
Չնայած բոլոր ջանքերի, խոսացող տիկնիկը հաջողության չհասավ, այն վաճառվեց 1890թ. ընդամենը մի քանի շաբաթ