fbpx

Հայ Հանճարների մտքերը

Ներկայացնում ենք մեր հանճարների մի քանի խորիմաստ մտքեր.

Զգացնել տուր թշնամուդ, որ ամեն վայրկյան պատրաստ ես պատերազմելու, և նա կհրաժարվի զենքի ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Գ. Նժդեհ

Այո՛, մեր նախնիները մեզ և աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել: Բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով չմոռանանք երբեք որ մեր ժառանգության մածագույն գանձը մեր լեզուն է:

Պ. Սևակ

Տաղանդը գործ ունի սովորականի հետ, հանճարը՝ բացառիկի:Տաղանդը զգուշանում է, հանճարը՝ խիզախում: Այնտեղ, ուր տաղանդը կանգ է առնում իբրև վերջին սահման, հանճարն սկսում է:

Դ. Դեմիրճյան

Եթե ոչ մի բան հիմք չլիներ ապացուցելու համար, որ Հայաստանում գոյություն է ունեցել մի հնագույն, քաղաքական և մտավոր տեսակետից ինքնուրույն յուրահատուկ և ինքնատիպ նախնական մշակույթ, ապա դրան ցայտուն և կենդանի կռվան կարող է հանդիսանալ այդ երկրի լեզուն:

Խ. Աբովյան

Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…     Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն:

Ավ. Իսահակյան

Հրապարակման ներկայացրեց՝ Անահիտ Գրիգորյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag