fbpx

13 համաշխարհային կարևորության գյուտ, որի հեղինակները հայեր են

Ձեզ ենք ներկայացնում անչափ հետաքրքիր և ճանաչողական նյութ, որը պատմում է հայ կարկառուն գիտնական, գյուտարարների մասին, որոնց գյուտերը համաշխարհային ճանաչում են ստացել և ինչու ոչ՝ մեծ հետք թողել քաղաքակրթության զարգացման մեջ:

Հավատացնում ենք, որ այս գյուտերից շատերը դուք ամեն օր օգտագործում եք, բայց երբեք մտքներովդ չի անցել, որ գյուտարարը հայ է: Եվ այսպես.

1. 1564թ. Վենետիկում Անտոն Սուրյանը ստանում է արտոնագիր` խորտակված նավերը Ադրիատիկ ծովից դուրս բերելու գործում առաջարկած շինվածքների, մեթոդների և կատարած աշխատանքների համար, իսկ նրա որդին` Հովսեփ Սուրյանը, 30 արտոնագիր է ստանում տարբեր գյուտերի համար:

2. Ծագումով Ստամբուլից, ազգությամբ հայ, երիտասարդ քիմիկոս Քրիստափոր Տեր- Սերոբյանը 1864թ. ստեղծում է ամերիկյան դոլարի կանաչագույն ներկը, որն անհնար էր կեղծել:

an-american-tradition-of-jewelry-and-silverware_6

3. 1894թ. Լվովում ապրող Հովհաննես Լուկաշևիչը (Ղուկասյան) Գերմանիայում արտոնագրում է կերոսինային լամպի գյուտը, որը մինչև էլեկտրական հոսանքի դարաշրջանի սկիզբը լուսավորում էր ողջ Եվրոպան և Ամերիկան:

322918

4. Գաբրիել Կազանջյանին է պատկանում 1908թ. ներկայացված և 1911թ. արտոնագիր ստացած մազերի չորացման սարքի` ֆենի գյուտը:

фен.5

5. 1913թ. Արմեն Դալաքրանյանը ԱՄՆ-ում արտոնագիր է ստանում գորգագործության ավտոմատ դազգահի ստեղծման համար:

35351

6. 1931թ. Ամերիկայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ջոզեֆ (Հովսեփ) Սլեփյանը արտոնագրում է իգնիտրոնը (բոցավառիչը), որը հեղափոխություն առաջացրեց երկաթուղային տրանսպորտում:

4966300

7. Ասատուր Սարաֆյան` Օսկար Բենկեր. գունավոր տպագրության, մեքենաների, ինքնաթիռների փոխանցման տուփի գյուտերի հեղինակն է: Նա ստեղծել է նաև առաջին առանց ասեղի (գազային) ներարկիչը, որն այժմ օգտագործվում է ամբողջ աշխարհում: Օսկար 5 Բենկերին են պատկանում նաև ավտոմեքենաների բենզինի պոմպի և ավտոյուղի չափիչիգյուտերը:

cvetnaya_pechat_2011

8. 1944թ. Արթուր Բուլբուլյանը կարևոր գործ է կատարում` օդաչուների համար ստեղծելով թթվածնային դիմակ: Բժշկության բնագավառում միլիոնավոր մարդկանց կյանք է փրկում միջուկային մագնիսական ռեզոնանսի սկզբունքով աշխատող սկաները (պատկերամուտը) (MRI, Յամեր), որի հեղինակը Ռայմոնդ Դամադյանն է:

t50oxygenmask

9. 1956թ. Լյութեր Սիմիջյանը ստեղծում է դրամաբաշխային սարքը (բանկոմատ), առանց որի դժվար է պատկերացնել այսօրվա քաղաքակրթությունը:

Банкомат2

10. Հայերին է պատկանում նաև հաշմանդամների սայլակի գյուտը, որի հեղինակը` Էմիկ Ավագյանը, 1961թ. ստանում է Քենեդիի մրցանակը` «Ամենակարևոր ներդրումը անդամալույծներին գործնական կյանք բերելու համար»:

Caneo_B_enl_1

11. Աշխարհում շատ մեծ համբավ և տարածում է ստանում Ալեք Մանուկյանի տաք և սառը ջրի ծորակի գյուտը, որը 1969թ-ից կիրառվում է ողջ աշխարհում:

смеситель3

12. 1977թ. Միքայել Տեր-Պողոսյանի ստեղծած համակարգչային տոմոգրաֆը հեղափոխություն է առաջացնում բժշկության մեջ:

26136

13. 1983 թ. հայազգի գիտնական քիմիկոսներ Աշոտ Մուշեղյանը, Սերգեյ Ներսիսյանը արտոնագիր ստացան Արարատյան դաշտավայրի պատմական Որդան Կարմիր որդից ներկերի ստացման: Հայտնագործությունից հետո Արարատյան դաշտավայրի այդ հատվածը համարվեց Որդան Կարմիրի արգելանոց:

26526

Նյութը՝ Նաիրա Մուշեղյանի

Հավանեցի՞ք, չմոռանաք կիսվել ընկերների հետ.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
13 համաշխարհային կարևորության գյուտ, որի հեղինակները հայեր են
Զվարճալի մաթեմատիկական խնդիրներ, որոնք կօգնեն մարզել ուղեղը