Եթե հիմա որոշեիք ներդրում կատարել ձեր ապագա լավագույն «ես»-ի մեջ, ինչի՞ վրա կծախսեիք ձեր ժամանակն ու էներգիան:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
21-րդ դարի սկզբին անցկացված հարցումներից մեկում հազարավոր երիտասարդների հարցրել էին՝ ո՞րն է նրանց կյանքի գլխավոր նպատակը: Պատասխանները կանխատեսելի էին. ավելի քան 80%-ը պատասխանել էր՝ հարստությունը, իսկ 50%-ը նշել էր ևս մեկ գլխավոր նպատակ՝ հայտնի դառնալը:
Մեզ անընդհատ համոզում են, որ լավ ապրելու համար պետք է ավելի շատ աշխատել, հասնել ավելիին և անդադար մրցակցել: Բայց արդյո՞ք դա է երջանկության բանալին:
Հարվարդի համալսարանի գիտնականները որոշեցին գտնել գիտական պատասխանը։ Նրանք իրականացրին պատմության մեջ ամենաերկարատև հետազոտությունը՝ 75 տարի շարունակ հետևելով 724 տղամարդու կյանքին՝ դեռահասությունից մինչև խոր ծերություն:
75 տարվա գաղտնիքը. ի՞նչ պարզեցին գիտնականները
Տասնամյակների ընթացքում կուտակված տասնյակ հազարավոր էջերի տվյալներից գիտնականները դուրս բերեցին մի շատ պարզ, բայց հզոր ճշմարտություն.
Հետազոտության ղեկավար Ռոբերտ Ուոլդինգերը առանձնացնում է 3 կարևորագույն դաս, որոնք նրանք սովորել են մարդկային երջանկության մասին:
Դաս 1. Սոցիալական կապերը օգտակար են, միայնությունը՝ թունավոր
Պարզվում է՝ այն մարդիկ, ովքեր ավելի սերտ կապեր ունեն ընտանիքի, ընկերների և համայնքի հետ, ավելի երջանիկ են, ֆիզիկապես ավելի առողջ են և ապրում են ավելի երկար:
Հակառակը՝ միայնությունը սպանում է: Այն մարդիկ, ովքեր մեկուսացած են, ավելի քիչ երջանիկ են, նրանց առողջությունը վատթարանում է միջին տարիքում, իսկ ուղեղի աշխատանքը վաղաժամ սկսում է անկում ապրել:
Կարդացեք նաև՝ 7 արևելյան իմաստություն, որոնք ապացուցում են՝ երջանկությունը միշտ հնարավոր է
Դաս 2. Կարևորը քանակը չէ, այլ որակը
Կարելի է միայնակ լինել ամբոխի մեջ և նույնիսկ ամուսնության մեջ: Գիտնականները պարզել են, որ ընկերների քանակը կամ զուտ զուգընկեր ունենալու փաստը դեռ երաշխիք չեն: Կարևորը մտերմության որակն է:
Կոնֆլիկտներով լի ընտանիքում ապրելը վնասում է առողջությանը, երբեմն ավելի շատ, քան ամուսնալուծությունը: Իսկ ջերմ, վստահելի հարաբերությունները պաշտպանում են մեզ կյանքի դժվարություններից:
Դաս 3. Լավ հարաբերությունները պաշտպանում են ուղեղը
Երջանկության ազդեցությունը չի սահմանափակվում միայն ֆիզիկական մարմնով: Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր ունեն վստահելի հարաբերություններ և գիտեն, որ դժվար պահին կարող են հենվել իրենց զուգընկերոջ վրա, ավելի երկար են պահպանում հիշողության հստակությունը:
Հետաքրքիր է, որ պարտադիր չէ, որ հարաբերությունները լինեն իդեալական: Զույգերը կարող են վիճել շաբաթվա մեջ մի քանի անգամ, բայց քանի դեռ նրանք զգում են, որ նեղ պահին մեկը մյուսի թիկունքին կանգնած է, այդ վեճերը չեն վնասում նրանց հիշողությանը:
Եզրակացություն
Երջանկությունը փողի, կարիերայի կամ «Instagram-յան» փայլուն կյանքի մեջ չէ: Այն պարզ մարդկային շփման, սիրո և ուշադրության մեջ է:
Ինչպես ասել է Մարկ Տվենը.
«Կյանքն այնքան կարճ է, որ ժամանակ չկա վեճերի, ներողությունների, դեղին քարտերի և հաշիվներ մաքրելու համար: Ժամանակ կա միայն սիրելու համար, և դրա համար էլ, ըստ էության, կա միայն մի պահ»։
Աղբյուրը՝ ըստ TED Talks-ի և Robert Waldinger-ի ելույթի:








