fbpx

Հարաբերությունների 2 կանոն, որոնք ընդմիշտ կփոխեն ձեր անձնական կյանքը

Գոյություն ունի հարաբերությունների ընդամենը 2 կանոն, որոնք իրոք աշխատում են: Դրանք աշխատում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար: Իսկ նրանք, ովքեր այդ մասին չգիտեն՝ դատապարտված են ծախսել իրենց ժամանակն ու նյարդերը անհամապատասխան մարդկանց վրա:

1. Հարաբերությունները պետք է թեթև լինեն

Հեշտ պետք է լինի հենց սկզբից։ Առաջին իսկ րոպեներից։ Ձեզ առավել հարմար է այն մարդը, ում հետ միանգամից կարծես տարիների ծանոթներ լինեք, քան այն մարդը, ում հետ պետք է տարիներով մերվել։ Տղան, ում հետ ծանոթությունից 15 րոպե անց պատրաստ եք առանձնանալ, առավել գերադասելի է նրանից, ում 7 տարի շարունակ առանց պատասխանի նամակներ եք գրել։

Աղջիկը, ով միանգամից ձեր նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում, գերադասելի է այն գեղեցկուհուց, ով աննվաճելի է, ում պետք է Բահամյան կղզիներ տանել։ Պարզութունը լավ է, բարդությունը՝ վատ։ Սա աքսիոմա է։ Այն ապացուցման կարիք չունի։ Պետք չէ հասնել որևէ մեկին, հարմարվել կամ վազել նրա ետևից։ Մեկ անգամ դա անելով՝ այդպես եք վարվելու ամեն անգամ, իսկ որպես պատասխան՝ տեսնելու եք միայն կամակոր, դժգոհ դեմք։ Եթե միանգամից չի սկսվում, ժամանակ մի ձգձգեք։ Նշանակում է՝ նա ձեզ համար չէ։ Բարդ հարաբերությունները լավ են միայն նրանց համար, ովքեր ձանձրանում են և ովքեր շատ ազատ ժամանակ ունեն, իսկ մնացած բոլորի համար սա պարզապես նյարդեր քայքայելու պատճառ է։ Հարաբերությունները, որոնց դեպքում դուք միայն պարում եք ուրիշի երաժշտության տակ, նվաստացնող են։ Վաղ թե ուշ ձեր համբերությունը կհատի։ Թույլ մի տվեք ձեզ ներքաշել բարդ հարաբերությունների մեջ։

2. Հարաբերությունները պետք է ուրախություն պարգևեն

Այն պնդումը ևս ապացուցման կարիք չունի։ Հենց հարաբերությունները դադարում են ուրախություն պարգևել, պետք է դադարեցնել դրանք։

Մի ընտելացեք վիճաբանություններին, արցունքներին և սպասք կոտրելուն։ Դադարեցրեք երկար խոսակցությունները, փոխադարձ մեղադրանքները։ Դա ճանապարհ է դեպի դժոխք։ Հարաբերություններն անհրաժեշտ են ուրախության համար։ Մնացած բոլոր հարաբերությունները «երեխաների համար», «որովհետև բոլորն են այդպես ապրում», «սովորության համաձայն», «որովհետև առանց դրանց ավելի վատ է», պետք է պարզապես դադարեցնել։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հարաբերությունների 2 կանոն, որոնք ընդմիշտ կփոխեն ձեր անձնական կյանքը
Աբրահամ – Շտիգլից: Երկրորդ սերիա