fbpx

Սատանան և աղջիկը – առակ

Գնում էր սատանան խլելու ինչ-որ մեկի հոգին: Սովորաբար սատանաները խլում են հոգիները՝ մարդկանց գցելով հուսահատության մեջ: Այս անգամը նույնպես բացառություն չէր…

Տեսնում է սատանան մի աղջկա, ով կանգնած ժպտում էր: Սատանան մոտենում է աղջկան և հարցնում.

– Ինչո՞ւ ես դու ժպտում:

– Ես երջանիկ եմ իմ սիրելիի հետ, – պատասխանում է աղջիկը:

(Իսկ պետք է նշել, որ սատանաները, ինչպես հրեշտակները կարողանում են ղեկավարել իրադարձությունները): Սատանան ձեռքը թափահարում է և բաժանում է աղջկան իր սիրելիից: Աղջիկը ժպտում է: Սատանան զարմանում է.

– Ինչո՞ւ ես դու ժպտում, ես բաժանել եմ ձեզ:

– Դու բաժանեցիր մեզ, բայց չվերցրեցիր երջանիկ հիշողությունները, որոնց համար ես շնորհակալ եմ նրան:

(Իսկ պետք է ասել, որ սատանաները, ինչպես և հրեշտակները կարողանում են ոչ միայն ղեկավարել իրադարձությունները): Սատանան նորից թափահարում է ձեռքը, և խլում է աղջկանից հիշողությունը:

Աղջիկը ժպտում է:

Սատանան ապշում է.

– Ես խլեցի քեզնից հիշողությունը, դու չգիտես ով ես, չես հիշում սիրելի մարդկանց: Ինչո՞ւ է քո դեմքին ժպիտ:

Աղջիկը պատասխանում է.

– Ես չեմ հիշում ով եմ ես, չեմ հիշում իմ սիրելի մարդկանց: Բայց ես կարող եմ կրկին ձեռք բերել նրանց, կրկին սեր զգալ: Դա հրաշալի է ձեռք բերել նոր զգացմունքներ:

Սատանան բարկանում է:

– Ահա թե ի՜նչ. զգացմունքնե՜ր…

Եվ նա խլում է աղջկանից զգացմունքները, դարձնելով նրա սիրտը սառը և անտարբեր:

Նա կրկին ժպտում է:

– Իսկ հիմա ի՞նչ, – բղավեց սատանան:

– Ես ոչինչ չեմ զգում: Ես ժպտում եմ, որովհետև հիմա ոչ ոք չի կարող ինձ ցավեցնել, – պատասխանում է աղջիկը:

Սատանան նայում է աղջկան, կրկին թափահարում ձեռքով և հեռանում: Իսկ աղջկան մոտենում է իր սիրելին և գրկում նրան:

– Շնորհակալ եմ սիրելիս, թե չէ մի փոքր կարծես ցրտեց, – շշնջում է աղջիկը:

– Ինձ թվում է քո ժպիտը կարող է հալեցնել յուրաքանչյուր սառույց, – պատասխանում է տղան:

Աղջիկը ժպտում է, տղան համբուրում նրան և ձեռք-ձեռքի բռնած նրանք հեռանում են ծառուղով: Նրանց ետևից նայում էր սատանան:

«Պա՜հ լավատեսուհի: Ոչինչ, իմ դարում բավական շատ հուսալքվածներ կան», – մռթմրթում է սատանան և գնում գտնելու հերթական զոհին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
Սատանան և աղջիկը – առակ
Թեստ. կճանաչե՞ք քաղաքը թռչնի թռիչքի բարձրությունից