Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Իրական աստղաբանություն: Ամբողջ կեղտոտ ճշմարտությունը կենդանակերպի նշանների մասին

Իրական աստղաբանություն: Ամբողջ կեղտոտ ճշմարտությունը կենդանակերպի նշանների մասին

Բազմաթիվ մարդիկ հավատում են հորոսկոպներին և գտնում են որ նրանց նկարագրող բնութագրերի մեծ մասը համապատասխանում են: Իսկ դա սովորաբար այն պատճառով է, որ հորոսկոպ կազմողները ուզում են ձեզ գրավել և գրում են հիմնականում դրական բաներ:

Բայց այսօր Mediamag-ը որոշել է պատմել ձեզ ամբողջ ճշմարտությունը ձեր բացասական կողմերի մասին: Նախորոք զգուշացնենք, որ շատերին սա դուր չի գա:

Խոյ

Դուք շատ իմպուլսիվ եք և դժվարությամբ եք տիրապետում ձեր բարկության նոպաներին: Շատերը ձեզ համարում են դերասան, ով խաղում է հանդիսատեսի համար, քանի որ ձեր հոգում պակասում է խորությունը:

Ցուլ

Դուք մանր սեփականատենչ մարդ եք, ում սիրելի խոսքը «Իմն է»-ն է: Դուք շատ մանրախնդիր եք և փողը դարձել է ձեր ամբողջ կյանքի ամենակարևոր սերը:

Երկվորյակ

Այս նշանի ներկայացուցիչները տառապում են ուշադրության պակասից: Հնարավոր է դուք չեք խոստովանում դա, բայց ձեր գլխավոր բացասական կողմը՝ անկազմակերպվածությունն է: Բացի դրանից, ձեր մտերիմները համարում են ձեզ անտանելի, քանի որ որտեղ որ դուք հայտնվեք՝ ստեղծում եք մի իսկական քաոս:

Խեցգետին

Զարմանալի չէ, որ ձեր մտերիմները ձեզ համարում են հիստերիկ, որովհետև դուք բոլորովին չեք կարողանում կառավարել ձեր էմոցիաները: Բացի դրանից, դուք մեծ էգոիստ եք, ով անընդհատ ուշադրություն է պահանջում իր անձի նկատմամբ:

Առյուծ

Առյուծները չափազանց անտարբեր են այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում նրանց շուրջը: Նրանք համարում են իրենց միակն ու բացառիկը, ով արժան է ուշադրության և գովեստի: Բացի դրանից, նրանք շատ մանրախնդիր են և ժլատ:

Կույս

Կույսերը սիրում են ամեն ինչ ղեկավարել և համարում են, որ ամբողջ աշխարհը իրենց պարտական է:  Նաև նրանք շատ հաճախ առաջարկում են իրենց օգնությունը, սակայն պետք չէ վստահել, քանի որ այդ ամենի ետևում թաքնված է նարցիսիզմը՝ օգնում են, իսկ հետո բոլորին պատմում, թե որքան բարի և հոգատար են:

Կշեռք

Այս նշանի ներկայացուցիչները մանիպուլյատորներ են, որոնք օգտագործում են այլ մարդկանց՝ իրենց շահի համար: Եվ ևս մեկ բան, որ նյարդայնացնում է մարդկանց՝ դա շինծու խելամտությունն է: Բոլորին վաղուց հայտնի է, որ դա դատարկ ցուցամոլություն է: Դադարեք ինքներդ ձեզ խայտառակել:

Կարիճ

Կարիճները շատ վրեժխնդիր են և դաժան: Նրանք սիրում են նայել թե ինչպես են տառապում ուրիշները, հատկապես, երբ գտնում են, որ նրանք արժանի են պատժի: Նրանք թունավորում են բոլոր նրանց, ում համարում են պոտենցիալ թշնամի:

Աղեղնավոր

Շատ մարդիկ ձեզ խելացի են համարում, սակայն դա այդպես չէ՝ դուք ուղղակի մեջբերում եք հայտնի մարդկանց: Նաև դուք հրաշալի ղեկավար եք, քանի որ թքած ունեք շրջապատող մարդկանց վրա և այն բանի վրա, որ ձեզ ոչ ոք չի սիրում:

Այծեղջյուր

Լեզվից թույլ՝ այս արտահայտությունը իդեալական նկարագրում է այծեղջյուրներին: Նրանց չի հուզում ոչինչ, բացի իրենցից: Նրանք պատրաստ են ամեն ինչի, որպեսզի հասնեն իրենց ուզած արդյունքին:

Ջրհոս

Դուք ձեզ համարում եք այնքան ունիկալ, որ վերջին հաշվով միայնակ եք մնում, քանի որ ոչ մեկ չի կարող հասկանալ ձեր «նուրբ ներաշխարհը»:

Ձկներ

Ձկներն այն մարդկանցից են, որ անընդհատ բողոքում են անարդար կյանքից, բայց դրա հետ մեկտեղ պատրաստ չեն ոչինչ փոխել:

 

Загрузка…

 

կարդացեք նաև

ԹԵՍՏ. Ոչ բոլորը կարող են անվանել այս պարզ երկրաչափական մարմինները։ Իսկ դո՞ւք

Շատերի համար դպրոցը մնացել է հեռավոր հիշողություններում։ Իսկ դրա հետ մեկտեղ, ինչ-որ անկյունում պահպանվում են այն բազմաթիվ գիտելիքները, որոնք ուսուցիչները այդքան ջանադրաբար փորձում էին...

Որո՞նք են Կենդանակերպի ամենատաղանդավոր նշանները

Բոլոր մարդիկ էլ ինչ-որ տաղանդ ունեն, սակայն ոմանց մոտ այն ավելի վառ է արտահայտված։ Տաղանդը ևս կապված է Կերնդանակերպի նշանների հետ։ Կան այնպիսի նշաններ, որոնք...

ԹԵՍՏ. այն, ինչ կնկատեք առաջինը, կպատմի այն մասին, թե ինչ եք ցանկանում սրտի խորքում

Իսկ ի՞նչ նկատեցիք առաջինը։ Եկեք տեսնենք թե ինչ եք ցանկանում հոգու խորքում։ Կողպեքով սիրտ Եթե առաջինը նկատեցիք կողպեքով սիրտ, դա նշանակում է, որ դուք գտնվում եք...

Կենդանակերպի 3 ամենաթույլ նշանները

Ասում են, որ մարդիկ ուժեղ չեն ծնվում, այլ դառնում են: Իրականում, ուժը պետք է չափել ոչ միայն ֆիզիկական հատկանիշների համաձայն, այլև հոգևոր: Հորոսկոպի տարբեր...

Ամենահուզիչ պահը յուրաքանչյուր տղամարդու կյանքում

Յուրաքանչյուր տղամարդու կյանքում գալիս է մի պահ, երբ նա համարձակորեն կարող է արտասվել և ոչ ոք նրան դրա համար չի քննադատի: Դա երեխայի ծնունդն...