Տղամարդու և կնոջ համատեղելիությունն ամուսնական զույգի կայունության ու բարեկեցության կարևորագույն պայմանն է: Յուրաքանչյուրս էլ ընտրություն կատարելիս ցանկանում ենք, որ այդ ընտրությունը լինի միակն ու անկրկնելին մեր ողջ կյանքի համար…
Հոգեբանները հայտնաբերել են համատեղելիության այն 7 հիմնական տեսակը, որոնք պետք է գոյություն ունենան զույգերի միջև.
1.Հոգևոր համատեղելիություն
Եթե այս բաղադրիչը չկա զույգերի միջև, ապա նրանք պարզապես կնյարդայնացնեն միմյանց: Սա բոլորովին չի նշանակում, որ զույգերը պետք է միմյանց նման լինեն ամեն ինչում, սական պետք է հանդուրժող լինեն սիրելիի հոգեբանական առանձնահատկությունների նկատմամբ:
2. Ընտանեկան-դերը
Ոչ մի սեր չի կարող գոյատևել, եթե մարդիկ համատեղելի չեն այս հարցում, քանի որ ընտանիքը դա նաև կենցաղ է, և վերջինս բավականին լուրջ փորձություն է: Դուք պետք է ունենաք նույն նպատակներն ու գաղափարները ձեր ընտանիքում ունեցած ձեր դերի մասին:
3. Մանկավարժություն
Սա նախորդ կետի շարունակությունն է: Ամուսինները պետք է ունենան նույն կամ առնվազն նման տեսակետներ երեխաների դաստիարակության վերաբերյալ: Եթե յուրաքանչյուրը երեխային դաստիարակի իր ձևով, ապա երեխան լուրջ հոգեբանական խնդիրներ կունենա:
4. Հոգևոր
Զույգերը պետք է համապատասխանեն միմյանց նաև իրենց հոգևոր արժեքներով, հակառակ դեպքում նրանցից յուրաքանչյուրը կփորձի համոզել մյուսին ապրել կյանքի հանդեպ ունեցած իր ճշմարտության ու սկզբունքների համաձայն: Վերջում երկուսն էլ ձախողվում են:
5. Մտավոր
Պարտադիր չէ, որ ամուսինների կրթությունը նույն ուղղվածությունն ու նույն գիտական աստիճանն ունենա, բայց նրանց վերաբերմունքը նոր գիտելիքի հանդեպ պետք է նույնը լինի: Շատ կարևոր է, որ զուգընկերները ընդհանուր խոսելու բան ունենան, հակառակ դեպքում մեկ օր նրանք կգտնեն այլ հետաքրքիր զրուցակցի:
6. Նյութական
Այս կետը վերաբերում է նաև առօրյա կյանքին: Զուգընկերները պետք է ունենան նման վերաբերմունք փողի և կյանքի պլանավորման վերաբերյալ: Եթե նրանցից մեկը ցանկանում է ծախսել ամբողջ ընտանիքի բյուջեն արձակուրդի վրա, ապա երկրորդը պետք է կիսի նրա դիրքորոշումը:
7. Սեռական համատեղելիություն
Եթե նախորդ բոլոր կետերը համընկնեն, ապա ինտիմ պլանում ամեն ինչ լավ կլինի, նույնիսկ այն դեպքում, երբ կան որոշակի դժվարություններ: Իհարկե գոյություն ունի սեռական խառնվածք կոչվածը, սակայն միմյանց հասկացող ու սիրող մարդիկ ամեն ինչ կանեն զուգընկերոջը հարմարվելու համար: