fbpx

Իրենց ուզածին առանց ջանքերի հասնող մարդկանց 7 սովորությունները

Սա կախարդանք չէ, այլ ռազմավարություն։ Կան մարդիկ, որոնց, թվում է, ամեն ինչ հեշտությամբ է տրվում. նրանք իրենց չեն հյուծում, մի տեղում չեն դոփում և կայունորեն հասնում են իրենց նպատակին։ Նրանց գաղտնիքը հստակության, մտադրության և հետևողականության մեջ է։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ձեզ ենք ներկայացնում այդպիսի մարդկանց 7 սովորությունները և խորհուրդներ, թե ինչպես կարող եք դրանք կիրառել ձեր կյանքում։

1. Նրանք հստակ գիտեն՝ ինչ են ուզում

Ցանկալիին հասնելու համար նախ պետք է հստակ հասկանալ՝ ինչ եք ուզում։ Փորձի հետ մեկտեղ երազանքները կարելի է ճշգրտել, բայց առանց ելակետի առաջ շարժվելն անհնար է։ Նպատակների հստակությունն օգնում է ոչ միայն գործել, այլև ակտիվացնել ներքին վճռականությունը։ Երբ հստակ եք ձևակերպում ձեր մտադրությունները, տիեզերքն ավելի լավ է «լսում» ձեզ։

2. Նրանք սկսում են փոքրից, բայց անպայման սկսում են

Մեծ նպատակները վախեցնում են։ Այդ պատճառով հաջողակ մարդիկ դրանք բաժանում են պարզ քայլերի։ Այսօր՝ մեկ գործողություն, վաղը՝ մեկ այլ։ Նույնիսկ եթե երազանքը համաշխարհային է, դեպի այն տանող ուղին կազմված է փոքր, իրագործելի քայլերից։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ «փոքր քայլերի» ռազմավարությունը նվազեցնում է տագնապայնությունը և բարձրացնում մոտիվացիան։

3. Նրանք գործում են, ոչ թե պարզապես մտածում

Ձեր գործողություններն ավելի խոսուն են, քան ցանկացած բառ։ Կարելի է տարիներով երազել աշխատանքը փոխելու մասին, բայց մնալ նույն տեղում, և հենց սա էլ աշխարհին ուղղված հստակ ազդանշան կլինի։ Փոփոխությո՞ւն եք ուզում։ Սկսե՛ք գործել, նույնիսկ եթե քայլերը դեռ փոքր են՝ թարմացրեք ռեզյումեն, զրուցեք փորձառու մասնագետի հետ, փնտրեք թափուր աշխատատեղեր։ Միտքը ծնում է շարժում, բայց միայն գործողությունն է արդյունքի բանալին։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

4. Նրանք ստանձնում են իրենց կյանքի պատասխանատվությունը

Դուք ունեք ազատ կամք և ինքներդ եք որոշում, թե ինչ թույլատրել ձեր կյանքում։ Անցանկալի հանգամանքներն անփոփոխ ընդունելու սովորությունը նույնպես ընտրություն է։ Մարդիկ, ովքեր առանց մեծ դժվարության հասնում են իրենց ուզածին, ուշադիր են, թե առօրյայում ինչին են ասում «այո»։ Եվ եթե ինչ-որ բան նրանց սրտով չէ, դա փոխելու ուղիներ են փնտրում։

5. Նրանք մտադրությունների օրագիր են վարում

Գրառում կատարելն արդեն իսկ գործողություն է։ Գրի առնելով այն, ինչին ձգտում եք, դուք կարծես ամրագրում եք ձեր երթուղին։ Դա կարող է լինել պարզ առավոտյան մտադրություն կամ տարեկան պլան։ Կարևորը դրան պարբերաբար անդրադառնալն ու այն ճշգրտելն է։ Օրագիր վարելն օգնում է տեսնել սեփական ուղին, ավելի խորն ընկալել ինքներդ ձեզ և հետևել առաջընթացին։

Կարդացեք նաև՝ Ի՞նչ ընդհանուր բան ունեն հաջողակ մարդիկ։ Նրանք բոլորը կազմում են ոչ թե «անելիքների», այլ «Չանելիքների» ցուցակ

6. Նրանք հետևում են իրենց նպատակների ընթացքին

Մի նպատակի հասնելուց հետո միտքը հաճախ անմիջապես կենտրոնանում է հաջորդի վրա, և մենք մոռանում ենք գնահատել անցած ճանապարհը։ Հաջողակ մարդիկ արձանագրում են իրենց քայլերը, վերլուծում դրանք՝ հասկանալու համար, թե որ գործողություններն են արդյունավետ եղել, իսկ որոնք՝ ոչ։ Սա հնարավորություն է տալիս զարգանալ և ճշգրտել հետագա անելիքները։

7. Նրանք իրականությունը ձևավորում են մտադրությամբ

Յուրաքանչյուր օր հնարավորություն է աշխարհին հայտարարելու. «Ահա թե ինչ եմ ես ուզում»։ Եվ այդպիսի մարդիկ օգտագործում են այդ հնարավորությունը։ Նրանք հոսանքին տրված չեն լողում, այլ իրենք են ուղղորդում հոսքը։ Տրամադրվածությունը, վստահությունը և ներքին ցանկությանը համահունչ գործողությունները ստեղծում են ուժեղացման արդյունք՝ հաջողությունը ծնում է նոր հաջողություն։

Այսպիսով, ի՞նչ եք դուք իրականում ցանկանում։ Ժամանակն է ոչ թե պարզապես մտածելու, այլ գործելու՝ գիտակցված, առանց շտապողականության, բայց հստակ մտադրությամբ։ Սկսե՛ք հենց հիմա։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Իրենց ուզածին առանց ջանքերի հասնող մարդկանց 7 սովորությունները
ԹԵՍՏ․ Ցույց տվեք Ձեր գիտելիքների պաշարը՝ պատասխանելով դժվարին հարցերին