Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՊՈԵԶԻԱ Վահրամ Հաճյան - Կասկած

Վահրամ Հաճյան – Կասկած

Ես այդպես էլ չհասկացա՝
Սիրո՞ւմ ես ինձ, թե՞ չես սիրում,
Դժվար ուղիս քեզ հետ անցա,
Բայց կասկածն է դեռ ինձ տիրում:

Մեկ հպվում ես դու իմ կրծքին,
Մեկ անդարձ թողնում գնում,
Արարմունքդ՝ խառն ու խրթին,
Գուցե դու էլ չես հասկանում:

Մեկ արեւ ես ինձ նվիրում,
Մեկ էլ՝ դարձած ձյունոտ քամի.
Մտնում իմ մեջ, ինձ ավերում,
Ավարում ես միանգամից:

Մեկ էլ տեսար ստվեր դարձած
Հայտնվում ես տանս շեմին…
Քնում, ելնում, մեկ էլ անդարձ
Հեռանում ես լուսադեմին:

Շվարել եմ ու կարկամել,
Ախ, դու ինձ հետ ի՞նչ ես անում,
Սիրելով եմ հոգուդ հասել,
Ասա՛, ո՞ւր ես հոգիս տանում…

Загрузка…

կարդացեք նաև

Կանացի 10 սանրվածք, որոնցից սովորաբար տղամարդիկ խենթանում են

Կանայք պատրաստ են չափազանց շատ ժամանակ ծախսել, որպեսզի մազերը իդեալական տեսք ունենան: Սակայն հետաքրքիր է իմանալ, թե ինչ են մտածում տղամարդիկ այդ գեղեցկության և...

5 ամենահոռացած Կենդանակերպի նշաններ, որոնք փող չեն խնայում իրենց վրա, բայց փոխարենը խնայում են հարազատների վրա

Այս 5 Կենդանակերպի նշանների ներկայացուցիչները ուղղակի պաշտում են փող ծախսել: Բայց դրա հիմնական մասը նրանք ծախսում են իրենց անձի վրա: Խիղճը նրանց չի տանջում,...

Միլիոն տարի՝ և ոչ մի փոփոխություն: Իմաստալից արտ-նախագիծ

Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ են ժամանակակից մարդիկ տարբերվում հեռավոր նախնիներից, որոնք ապրել են նախնադարում: Թվում է թե մարդկությունը անցել է էվոլյուցիայի երկար ճանապարհ: Պետք...

Յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի համար երեքական խորհուրդ Տիեզերքից

Կենդանակերպի նշանը մարդուն տալիս է բնավորության յուրահատուկ գծեր, նաև որոշում է նրա ճակատագիրը։ Աստղաբանները յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի համար պատրաստել են երեք կարևոր հաղորդագրություն։ Այս...

11 բան, որ անում է տղամարդը, եթե իր համար թանկ է իր կինը

Հարաբերությունների հոգեբանություն։ Եթե ծանոթությունից անցել է մի քանի օր, պետք չէ շտապել պարզել, թե ինչպես է նա վերաբերվում Ձեզ, և թե ինչ է նա զգում։...