fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ 5 միջոց հասկանալու, որ դուք ճիշտ մարդու եք սիրում

5 միջոց հասկանալու, որ դուք ճիշտ մարդու եք սիրում

Փորձված միջոցներ՝ հասկանալու համար դուք արդյո՞ք ճիշտ մարդու եք սիրում, թե՞ նա ուղղակի Ձեզ դուր է գալիս:

1. Ձեր սիրելի մարդը ձեր կյանքի լավագույն մասն է

Ամերիկացի դերասան և երաժիշտ Չայլդիշ Գամբինոն իր երգերից մեկում երգում է. «Երբ ես մենակ եմ, կնախընտրեի քեզ հետ լինել»: Օրվա այն մասը, երբ ես տեսնում եմ ընկերուհուս, ինձ համար ամենահաճելին է: Եթե դուք իրոք սիրում եք ինչ-որ մեկին, երբեք չեք հոգնի այդ մարդուց: Կարևոր չէ, թե որքան հաջող է եղել օրը, ձեր թանկագին մարդը կարող է հենց միայն իր ներկայությամբ զարդարել այն: Իսկ եթե մարդը ձեզ ընդամենը դուր է գալիս, նա կկարողանա ձեր օրն ավելի լավը դարձնել, բայց ամենայն հավանականությամբ նրան չի հաջողվի դրա լավագույն մասը դառնալ:

2. Առաջին մարդը, ում մասին դուք մտածում եք` առավոտյան արթնանալով, ձեր կեսն է

Եթե դուք սիրում եք ինչ-որ մեկին, ուրեմն հենց այդ մարդու մասին եք առաջինը մտածում առավոտյան արթնանալիս և նա վերջինն է, ում մասին մտածում եք քնից առաջ: Երբ ձեր կյանքում սքանչելի ինչ-որ բան է տեղի ունենում, դուք նախ և առաջ ցանկանում եք դա կիսել ձեր կեսի հետ: Իսկ երբ վատ բան է պատահում, նրա մոտ եք աջակցություն փնտրում:

3. Սեփական հետաքրքրությունները երկրորդ պլանում են

Սերն անձնուրաց է: Իմ անձնական աշխարհում ես ամենակարևոր մարդն էի, մինչևոր հանդիպեցի ընկերուհուս: Երբ ես սիրահարվեցի նրան, նրա հետաքրքրություններն ինձ համար իմ հետաքրքրություններից անհամեմատ ավելի կարևոր դարձան:
Դրանում է ամբողջ սերը: Ձեր հետաքրքրությունները միշտ աննշան են թվում ձեր սիրելիի հետաքրքրությունների համեմատ:

4. Դուք պատրաստ եք անել, ինչ ասես

Եթե ես ստիպված լինեի կազմել այն բաների ցուցակը, որ ես չէի անի ընկերուհուս համար, այն հավանաբար դատարկ կլիներ: Երբ դուք սիրահարված եք ինչ-որ մեկին, դուք ինչ ասես, կանեք, միայն թե այդ մարդը երջանիկ լինի: Իսկ երբ ձեզ ուղղակի դուր է գալիս այդ մարդը, դուք հանուն նրա ևս շատ բան կարող եք անել, այնուամենայնիվ, ձեր հնարավորությունները սահմանափակ կլինեն: Իսկ իսկական սերը սահմաններ չունի:

5. Դուք չեք վախենում ձեր զգացմունքներն արտահայտել բոլորի աչքի առաջ

Ես սովորություն ունեմ աշխարհին հայտնել ընկերուհուս հանդեպ իմ սիրո մասին: Երբ դուք իրոք սիրում եք ինչ-որ մեկին, դուք ուզում եք, որ բոլորը և ամեն օր իմանան դրա մասին: Դուք չեք ամաչում ձեր զգացմունքներից: Երբ ինչ-որ մեկը ձեզ դուր է գալիս, դուք անպայման ձեռնպահ կմնաք մարդկանց առաջ ձեր զգացմունքներն արտահայտելուց:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։

կարդացեք նաև

Տիբեթյան հորոսկոպ: Իմացիր ճակատագիրդ 97% ճշգրտությամբ

Հորոսկոպը կազմված է տիբեթյան վաննականների կողմից 100-ավոր տարիներ առաջ. Տիբեթյան հորոսկոպը՝ դա գուշակության, թվագուշակության և աստղագուշակության յուրահատուկ խառնուրդ է: Տիբեթյան վանականների կողմից հարյուրավոր տարիներ առաջ ստեղծված...

Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ Ոչ հեշտ հարցեր

Բազմակողմանի զարգացած մարդը հետաքրքրվում է ամեն ինչով՝  ճշգրիտ գիտություններով, պատմությամբ, գրականությամբ, գեղանկարչությամբ․․․ Իսկ դուք բազմակողմանի զարգացած մա՞րդ եք: Եկեք ստուգենք: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել...

5 կանխազգացում, որոնք երբեք չի կարելի անտեսել

Եթե դուք ցանկանում եք սովորել նկատել Տիեզերքի նշանները, հարկավոր է լսել սեփական ինտուիցիային, որը ծնում է բնազդներ և «հոտառություն»: Ահա 5 կանխազգացում, որոնք երբեք...

BELLA CIAO Challenge․ հայ աստղերի Cover տարբերակը

«Աշխարհի տարբեր երկրներում երգիչները, դերասանները, ուղղակի երկրպագուները կազմակերպել են այս երգի բազատեսակ չելենջներ։ Մենք նույնպես միացանք այս չելենջին եւ ֆրանսիացի աստղերի օրինակով փորձեցինք քավըր...

Կենդանակերպի 4 նշաններ, որոնք առավել հաճախ են տառապում միայնությունից

Միայնությունը կարող է հարվածել առավել անսպասելի պահերին, և նույնիսկ եթե դուք վայելում եք ձեր միայնությունը, միանգամայն բնական է ընկերություն փնտրելը: Ի վերջո, մարդիկ սոցիալական...