fbpx

Հացի 3 կիրառություն, որոնց մասին, հավանաբար, դուք նույնիսկ գլխի չէիք ընկնում

Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, բայց հացը օժտված է մի քանի զարմանահրաշ հատկությամբ, որոնց մասին մեզնից շատերը նույնիսկ գլխի չեն ընկնում: Օրինակ, ինչպես և Կոկա Կոլան, հացը կարելի է կիրառել որպես մաքրող միջոց: Բայց դա հացի միակ «կողմնակի» օգտակար հատկությունը չէ:

Մենք պատրաստել ենք ձեզ համար հացով 3 զարմանալի հնարք, որոնք թույլ կտան բարելավել ձեր տունը:

1. Մաքրել սիրելի սփռոցը

Մանրացված հացը լուծում է այս խնդիրը ոչ պակաս արդյունավետ սպունգից: Եթե տոնական սեղանի շուրջ ձեր հյուրը պատահականորեն սփռոցին գինի է թափել, հեղուկը ներծծեք հացի կտորով: Դա թույլ չի տա, որպեսզի գինին թափանցի կտորի հյուսվածքների մեջ:

2. Մաքրել արվեստի գործը

Չկա ավելի փխրուն և նուրբ բան, քան հին յուղաներկով կտավները: Երբ դրանք փոշով են պատվում՝ կտավը կարող է ճաքել, ինչի պատճառով նկարը կարող է կորցնել իր նախկին գեղեցկությունն ու արժեքը: Օգտագործեք փափուկ հացի կտորը, որպեսզի հին նկարներից և դրանց շրջանակներից հեռացնեք փոշին:

3. Պատերից հեռացնել մատնահետքերը

Եթե դուք ունեք փոքրիկ երեխաներ՝ ձեզ հաստատ ծանոթ կլինի այս պրոբլեմը: Այս չարաճճիները անընդհատ մտադրված են պատերն օգտագործել որպես կտավ՝ իրենց գեղարվեստական ստեղծագործությունների համար, և եթե դուք փորձեք դրանք հեռացնել կենցաղային քիմիայով՝ պատերի ներկը կարող է վնասվել: Սակայն այս խնդիրը շատ լավ լուծում է հացը: Օգտագործեք այն սպունգի փոխարեն և վերադարձրեք ձեր պատերին նախկին մաքրությունը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հացի 3 կիրառություն, որոնց մասին, հավանաբար, դուք նույնիսկ գլխի չէիք ընկնում
10 տարածված միֆ մարդու օրգանիզմի մասին