Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ԱՌԱԿ «Ձեզ կվերադառնա այն ամենը, ինչ դուք անում եք»: Առակ, որն արժե հիշել

«Ձեզ կվերադառնա այն ամենը, ինչ դուք անում եք»: Առակ, որն արժե հիշել

Մի ծեր մարդ տեղափոխվում է ապրելու որդու, հարսի և չորսամյա թոռան մոտ:

 

Նրա ձեռքերը դողում էին, աչքերը վատ էին տեսնում, քայլում էր՝ կռացած:

Ընտանիքը ուտում էր մեկ սեղանի շուրջ, բայց պապիկի ծեր, դողացող ձեռքերը և վատ տեսողությունը դժվարացնում էին այդ պրոցեսը: Ուտելիքի մնացորդները գդալից թափվում էին գետնին, երբ նա ձեռքում պահում էր բաժակը, կաթը թափվում էր սփռոցի վրա:

Որդին և հարսը սկսեցին ավելի նյարդայնանալ այդ վիճակից:

– Մենք պետք է ինչ-որ բան ձեռնարկենք, – ասում է որդին:

– Բավական է, ես այլևս չեմ կարող տանել թե ինչ բարձրաձայն է նա ուտում, ինչպես է կաթը թափում սփռոցին և թե ինչպես է ամբողջ ուտելիքը թափում հատակին:

Ամուսինները որոշում են սենյակի անկյունում տեղադրել առանձին փոքրիկ սեղան: Այնտեղ պապիկը սկսեց ուտել միայնակ, այն ժամանակ, երբ ընտանիքի անդամները միասին վայելում էին կերակուրը: Այն բանից հետո, երբ պապիկը երկու անգամ կոտրեց ափսեները, նրան սկսեցին կերակուրը մատուցել փայտե ամանի մեջ: Երբ ընտանիքից ինչ-որ մեկը ծածուկ նայում էր պապիկին՝ երբեմն նրա աչքերին արցունքներ էին, որովհետև նա լրիվ միայնակ էր: Դրանից հետո միակ բանը, որ լսում էր իր հասցեին՝ սուր դիտողություններն էին, երբ ձեռքից ընկնում էր պատառաքաղը կամ շուռ էր տալիս ափսեն:

Չորսամյա տղան այդ ամենին հետևում էր լուռ: Մի անգամ երեկոյան, ընթրիքից առաջ, հարյրը նկատում է, որ երեխան խաղում է գետնին ընկած ինչ-որ փայտի կտորով: Նա հարցնում է փոքրիկին․

– Ինչո՞վ ես զբաղված:

Իսկ փոքրիկը պատասխանում է․

– Ես փոքրիկ ափսե եմ պատրաստում քո ու մայրիկի համար, որից դուք կուտեք, երբ ես մեծանամ:

Փոքրիկը ժպտում է և շարունակում իր աշխատանքը: Այդ խոսքերն այնպես են ապշեցնում ծնողներին, որ նրանք կորցնում են խոսելու ունակությունը:

Հետո արցունքներ են հայտնվում նրանց դեմքին: Եվ չնայած ոչ մի խոսք այդպես էլ չի ասվում, բայց երկուսն էլ գիտեին, թե ինչ է հարկավոր անել:

Այդ երեկո ամուսինը մոտենում է պապիկին, վերցնում նրա ձեռքից, և նրբորեն ուղեկցում նրան ընտանեկան սեղանի մոտ: Մնացած օրերը նա արդեն ուտում էր ընտանիքի հետ՝ մեկ սեղանի շուրջ: Եվ չգիտես թե ինչու՝ ոչ ամուսինը, և ոչ էլ կինը չէին անհանգստանում, երբ ցած էր ընկնում պատառաքաղը, թափվում էր կաթը կամ կեղտոտվում էր սփռոցը:

Загрузка…

 

կարդացեք նաև

Ո՞ր բայով կարելի է բնութագրել Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին

Որքանո՞վ է հնարավոր բնութագրել յուրաքանչյուր Կենդանակերպի նշանին մեկ բայով։ Ինչպիսի՞ տիպիկ գործողությունն է բնութագրական յուրաքանչյուր Կենդանակերպի նշանին և առավե վառ է նրան բնութագրում։ Ստուգեք Ձեզ,...

Այս նումերոլոգիական ԹԵՍՏԸ կպատմի Ձեր զսպված ցանկությունների մասին

Ի՞նչ եք ցանկանում կյանքից։ Ի՞նչն է օգնում Ձեզ լուրջ որոշումներ կայացնել՝ չմտածելով հետևանքների մասին։ Չէ՞ որ դուք գիտեք ինչի մասին է խոսքը։ Մենք խոսում...

Մանսա Մուսա՝ աշխարհի երեսին երբևէ ապրած ամենահարուստ մարդը

Համաձայն Forbes ամսագրի, աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսն է՝ Amazon ընկերության հիմնադիրը: Նրա կարողությունը գնահատվում է 131 միլիարդ ԱՄՆ դոլար: Սակայն Ջեֆ Բեզոսը մարդկության պատմության...

Ընտրեք նկարում պատկերված ծաղիկներից մեկը և իմացեք Ձեր մասին որևէ նոր բան

Ծաղիկները բնության ամենագեղեցիկ և խորհրդանշական բաներից մեկն են։ Նրանք սիրո, սգի, ընկերության և թախիծի մունետիկներն են և ունակ են մեզ ցուցադրել մեր անձի ամենախորը գաղտնիքները։ Նայեք...

Գեղեցիկ կանանց այս 100-ամյա լուսանկարներն ապացուցում են, որ գեղեցկությունը չունի ստանդարտներ

Կանացի գեղեցկության ստանդարտներն ու ընկալումը դարերի ընթացքում ծայրահեղ փոփոխությունների են ենթարկվել, բայց նաև գոյություն ունի ունիվերսալ գեղեցկություն, որը պարզվում է դուրս է ժամանակից: 20-րդ դարի...