fbpx

Ոչ հաճելի ճշմարտություն անփոխադարձ սիրո մասին

Երբ դուք ինչ-որ մեկին անփոխադարձ սիրում եք՝ ենթագիտակցորեն մեղքի զգացում եք ապրում, անընդհատ երազելով այդ մարդու մասին։ Դուք շատ եք ընկնում երևակայությունների գիրկը, իսկ հետո հիշում եք իրականությունը և ներշնչում եք Ձեզ, որ Ձեր երազանքները դժվար թե իրականանան, և այդ պատճառով էլ իմաստ չունի նույնիսկ մտածել այդ մասին։

Երբ դուք ինչ-որ մեկին անփոխադարձ սիրում եք՝ դուք տխրությամբ ընդունում եք այն փաստը, որ իմաստ չկա վազել նրա ետևից, որովհետև նա երբեք չի լինի Ձերը։ Նա միշտ կմնա անհասանելի։

Երբ դուք ինչ-որ մեկին անփոխադարձ սիրում եք՝ դու երբեք չգիտեք, ինչպես նրա հետ Ձեզ դրսևորեք։ Դուք գայթակղություն եք ապրում մոտենալ նրան և նույնիսկ ակնարկային հաղորդագրություններ ուղարկել, սակայն դուք չեք ցանկանում անցնել ինչ-որ անտեսանելի սահմաններ։ Դուք չեք ցանկանում ակնարկել, թե որքան է նա Ձեզ դուր գալիս, որովհետև դա միայն կբարդացնի իրավիճակը։ Ավելի լավ է, որպեսզի նա գաղափար անգամ չունենա, թե ինչ է կատարվում Ձեր գլխում, երբ նայում եք նրա վրա։ Ավելի լավ է, որպեսզի նա ընդհանրապես ոչինչ չիմանա Ձեր զգացմունքների մասին։

Երբ դուք ինչ-որ մեկին անփոխադարձ սիրում եք՝ դուք ատում եք Ձեզ այն բանի համար, որ այդպիսի ընտրություն եք կատարել, բայց նույն ժամանակ վայելք եք ապրում ադրենալինից, սխալից, արգելված պտղի համից։ Ահա թե ինչու եք դուք երբեմն փորձարկում Ձեր հաջողությունը։ Եթե նույնիսկ գիտեք, որ դուք պետք է ազատվեք այդ զգացմունքից, դուք միևնույնն է խոսում եք այդ մարդու հետ։ Դուք կատակում եք նրա հետ։ Դուք նույնիսկ ֆլիրտ եք անում նրա հետ։ Դուք ուսումնասիրում եք, թե որքան հեռուն կարող եք գնալ, բայց այնպես, որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից։

Երբ դուք ինչ-որ մեկին անփոխադարձ սիրում եք՝ վախենում եք այն բանից, որ Ձեր գաղտնիքը կարող է բացահայտվել։ Դուք նույնիսկ վստահ չեք, որ արդյո՞ք արժե այդ մասին պատմել մտերիմ ընկերներին, որովհետև չեք ցանկանում, որպեսզի նրանք Ձեզ մեղադրեն։ Դուք չեք ցանկանում լսել նրանց զգուշացումները, դուք չեք ցանկանում լեկցիաներ։ Դուք գիտեք, որ Ձեզ հարկավոր է թաքցնել այն, ինչ զգում եք։

Երբ դուք ինչ-որ մեկին անփոխադարձ սիրում եք՝ դուք զգում եք, որ դուք սխալվում եք։ Դուք գիտեք, որ չպետք է ապրեք այդ զգացմունքները, սակայն ազատվել դրանցից չեք կարողանում։ Դա դուրս է Ձեր վերահսկողությունից։ Դուք ունակ չեք հաղթահարել այն։

Երբ դուք ինչ-որ մեկին անփոխադարձ սիրում եք՝ գալիս են պահեր, երբ ինքներդ Ձեզ հարց եք տալիս, թե ի՞նչ է, գրողը տանի, Ձեզ հետ տեղի ունենում։ Երբ դուք ցանկանում եք, որպեսզի Ձեր սիրտը այլ կերպ բաբախի։ Երբ դուք հուսալքված փորձում եք սիրել նրան, ով կարող է տալ Ձեզ այն, ինչ Ձեզ է պետք և կպատասխանի Ձեզ փոխադարձաբար։

Երբ դուք ինչ-որ մեկին անփոխադարձ սիրում եք՝ դուք զգում եք, որ դոփում եք տեղում։ Դուք գիտակցում եք, որ չեք կարող առաջ գնալ։ Դուք հասկանում եք, որ Ձեր միակ տարբերակը՝ մոռանալ այդ մարդուն, որովհետև նա դժվար թե երբևէ Ձերը լինի։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ոչ հաճելի ճշմարտություն անփոխադարձ սիրո մասին
ՇԱԲԱԹՎԱ ՀՈՐՈՍԿՈՊ. ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 4-ից 10-ը