fbpx

Գինեսի ռեկորդների գիրք 2014: Ամենաանհավանական ռեկորդներ (+վիդեո)

downloadԳինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները պատմել են ամենավերջին նշանավոր ձեռքբերումների մասին, որոնք հայտնվել են 2014թ. հրատարակության մեջ:

Գրքում ընդգրկված են ավանդական ռեկորդներ, ինչպիսիք են՝ իր բնույթով ամենափոքրը և ամենամեծը: Օրինակ, ամենամեծ մոտոցիկլը և ամենափոքր շունը: Բացի դրանից նշվել են նաև բազմաթիվ ոչ սովորական և զվարճալի ռեկորդներ, այդ թվում ամենաարագաշարժ կինը, ով վազել է 100 մետրը բարձր կրունկների վրա, այծը սքեյթբորդի վրա և փոշեկուլների ամենամեծ հավաքածուն:

Եվ այսպես.

Գինեսի ռեկորդներ 2014

Ամենամեծ քայլող ռոբոտ

74a2a4e149b2cc675c9b64742ac5b652

15.6 մետր երկարությամբ, 12.3 մ լայնությամբ և 8.1 մ բարձրությամբ վիշապը ստեղծվել է գերմանական Zollner Elektronik ընկերության կողմից: Բացի մնացածից ռոբոտը նաև կրակ է շնչում՝ աշխատելով 11կգ հեղուկ գազով: Tradinno անունով ռոբոտին ստեղծել են հատուկ գերմանական Further Drachenstich (խոցել վիշապին) ավանդական խաղի համար:

Ամենափոքրիկ շունը

2cf8ea80f58a5d4cc97090f4c1518dd9

9.65սմ հասակով Չիխուախուա ցեղատեսակի Միլլի անունով շնիկին է պատկանում «կենդանի շներից ամենափոքր շուն ըստ հասակի» կոչումը: Շունիկը ապրում է Պուերտո Ռիկոյում իր տիրոջ՝ Վաննեսա Ստեմլերի հետ, ով պատմեց, որ շունիկը ծնվելուց այնքան փոքրիկ է եղել, որ ստիպված նրան կերակրել են կաթոցիչով (պիպետ):

Ամենամեծ թմբուկային հարմարանքը

16b8f3a3c0cdb21e325652126b0a2865

Հարվածային գործիքների հավաքածուն հասնում է 6.4 մ բարձրության և 8 մետր լայնության: Այս հարմարանքի ստեղծողներն են Drumartic խմբի թմբկահարները, ովքեր ներկայացրել են իրենց գործիքը Ավստրիայի Լիենց քաղաքում:

Եվ վերջում Ձեզ եմ ուզում ներկայացնել տեսանյութ այս թեմայով.

Գինեսի ռեկորդների գիրք 2014

[uppod video=”http://youtu.be/WT-tubkezzw” align=”center”]

www.time.com

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գինեսի ռեկորդների գիրք 2014: Ամենաանհավանական ռեկորդներ (+վիդեո)
ՇԱԲԱԹՎԱ ՀՈՐՈՍԿՈՊ. ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 17-ից 23-ը