fbpx

Բնավորության և գույների կապը

Ծանոթանալիս շատերս ենք հետաքրքրվում դիմացինի նախընտրած գույնով: Դա արվում է ոչ միայն զրույցը պահպանելու համար, այլ նաև՝ իմանալու, թե ինչ բնավորության գծեր ունի զրուցակիցը: Հոգեբանները պնդում են, որ մեր սիրելի գույնի և բնավորության միջև անմիջական կապ գոյություն ունի:

Սպիտակ

Մաքրության և կատարելության խորհրդանիշն է: Հիմնականում այս գույնն ընտրում են կոկիկ և անկեղծ մարդիկ:

Սև

Ամերիկացի հոգեբան Բերնարդո Տիրադոն պնդում է, որ սև գույնն ընտրում են այն մարդիկ, ովքեր ինչ-որ գաղտնիքներ ունեն: Հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց ներսում՝ շատ դժվար է, գրեթե անհնար: Հիմնականում նրանք հեռավորություն են պահպանում: Այս մարդիկ նաև էլեգանտ են և լավ ճաշակ ունեն:

Կապույտ

Եթե Ձեր սիրելի գույնը կապույտն է, ապա դուք գնահատում եք հարաբերություններում ներդաշնակությունը: Կապույտ գույնը սիրում են հավատարիմ մարդիկ: Ցավոք, նրանք դժվարությամբ են ազատվում կարծրատիպերից: Սակայն նրանք ամեն ինչ մեծ պատասխանատվությամբ են անում և հետևում են իրենց լեզվին:

Կանաչ

Հոգեբանները պնդում են, որ այն մարդիկ, ովքեր նախապատվություն են տալիս կանաչ գույնին, ակտիվ են և շփվող: Նրանք ազատ հարմարվում են փոփոխություններին և հազվադեպ են փողային խնդիրներ ունենում: Նրանք նաև առաջնորդվում են տրամաբանությամբ, իսկ սկսած գործը երբեք կիսատ չեն թողնում:

Նարնջագույն

Ֆրենկ Սինատրայի սիրելի գույնը հենց նարնջագույնն էր: Երգիչը կարծում էր, որ սա ամենաերջանիկ գույնն է: Ինչ-որ չափով նա իրավացի էր: Հոգեբան Բեթի Վուդն ասում է, որ այս գույնն ընտրում են այն մարդիկ, ովքեր ակտիվ կյանք են վարում: Նրանք հաճախ սիրում են ողբերգություն դարձնել ամեն ինչ, սակայն սա տևում է ընդամենը մեկ րոպե: Այս մարդիկ սիրում են ուշադրության կենտրոնում լինել:

Վարդագույն

Հաճախ վարդագույնը նախընտրում են այն կանայք, որոնք նուրբ և փափուկ բնավորություն ունեն: Նրանք աջակցության կարիք ունեն: Այս գույնը գերադասողները հաճախ լավ ծնողներ են դառնում:

Մանուշակագույն

Եթե արվեստագետ մարդ եք, ապա այս գույնը ձերն է: Այս գույնը նաև խոսում է մարդու նպատակասլացության և չհնազանդվելու ցանկության մասին: Մանուշակագույնի սիրահարները լավ ընկերներ են, և նրանց վրա կարող եք հույս դնել յուրաքանչյուր պահի:

Շագանակագույն

Ոչ բոլորն են նախընտրություն տալիս այս գույնին: Սակայն նրանք, ովքեր սիրում են այս գույնը, աշխատասեր են, համբերատար, ունեն նուրբ հոգի և հումորի զգացում:

Կարմիր

Այս գույնը նախընտրում են կրքոտ մարդիկ, ովքեր սիրում են արկածներ: Հաճախ այս մարդիկ բռնկուն են լինում, սակայն վիրավորվածությունը շատ շուտ է անցնում: Կարմիր գույնը սիրող մարդկանց հետ երբեք չեք ձանձրանա: Նրանք միշտ գնում են դեպի իրենց նպատակն ու իրականացնում երազանքները:

Մոխրագույն

Եթե սիրում եք մոխրագույնը, ապա «պաշտպանություն» և «հուսալիություն» բառերը ձեզ համար են: Չեք սիրում վիճել: Ձեզ դուր է գալիս երբեմն մենակ մնալ, և դրանից դուք չեք ձանձրանում:

Դեղին

Հոգեբանները պնդում են, որ այս գույնը նախընտրողներն ունեն լայն մտահորիզոն և վառ երևակայություն: Հաճախ նրանք պերֆեկցիոնիստներ են և սիրում են, երբ ամեն ինչ իր տեղում է: Հումորի զգացումը հենց այն հատկանիշն է, որով տարբերվում են դեղինի սիրահարները: Նրանք օրիգինալ են:

Երբ որևէ մեկին դուր են գալիս տարբեր գույներ, դա խոսում է այն մասին, որ մարդը տարբեր է լինում և փոփոխվում է՝ կախված իրավիճակից:

Աղբյուրը՝ takprosto.cc


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Բնավորության և գույների կապը
10 շոկային փաստեր մահվան մասին