fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ Ժորժ Սանդ «Ինդիանա»: Մեջբերումներ գրքից

Ժորժ Սանդ «Ինդիանա»: Մեջբերումներ գրքից

Մեջբերումներ, մտքեր Ժորժ Սանդի «Ինդիանա» գրքից.

Սովորաբար կնոջ արցունքի մեջ ավելի շատ հանդիմանություն կա, քան այլոց հայհոյանքներում:

Երջանկությունը մեզանից է կախված, այն միշտ մեր կողքին է, հաճախ բավական է ձեռք մեկնել ու այն քոնը կլինի :

Այն, ինչ հերոսություն է համարվում մեկի կողմից, ամբարտավանություն է մյուսի համար :

Դժբախտները կարող են հեշտությամբ մարդատյաց դառնալ, բայց նրանք, ովքեր սիրված են` հազվադեպ են ապերախտ լինում:

Եսասիրությունը մեզ մղում է մարդկանց լավություն անել, որպեսզի թույլ չտանք, որպեսզի նրանք մեզ վատություն անեն :

Սերն ու բարեպաշտությունը, որոնք արտաքուստ վեհ զգացումներ են, գուցե ամենից շատ են հիմնված շահի վրա, հայրենասիրությունը նրանից հետ չի մնում:

Կարևոր չէ, թե ինչու են մեզ սիրում, այլ՝ ինչպես են սիրում: Երջանիկ է այն մարդը, ում սիրում են, ինչ պատճառով էլ լինի :

Տղամարդիկ, հատկապես սիրեկանները, միամիտ մի ցանկություն ունեն. պաշտպան կանգնել թույլ կանանց և ոչ թե հիանալ նրանց քաջությամբ:

Որքան սառը ու թուլակազմ է այն մարդը, երբ գործը նրա անձնական շահին կամ հաճույքին չի վերաբերվում:

Ուժեղ բնավորության տեր, միաժամանակ զգացմունքային մարդիկ վճռական պահերին իրենց առողջ են զգում և հրաշքներ գործում, իսկ թուլակազմ և անտարբեր անձնավորությունները կարող են գերբնական ուժ ստանալ։

Հասարակությունը միայն մանր և ընդհանուր բնույթի արմատներն է դատապարտում, իսկ հազվագյուտ համարձակ քայլից զարմանում է, բացառիկ դժբախտությունից զինաթափ է լինում։

Եթե մարդ իր մեջ ուժ չի գտնում վրեժխնդրությունը սառնորեն ու աննկուն մինչև վերջ հասցնելու, ավելի լավ է հրաժարվի դժգոհությունը կամ թշնամանքը ցուցադրելու ամեն մի փորձից։

Մեր զգացմունքների մեջ ոգևորությունն ու խանդավառությունը կուրացնում է մեզ այն աստիճան, որ հավատում ենք, թե սերը իր ողջ հզորությամբ դա է, իսկ ավելի ուշ, երբ ճշմարիտ սիրո քաղցրությունն ենք ըմբոշխնում, հասկանում ենք, թե որքան ենք մեզ խաբել։

Այն մարդիկ, ովքեր զգայունակությունից զուրկ են, երբեմն ընդունակ են որոշ առիթների դեպքում ավելի խոր ու ավելի անկեղծորեն զգալ։

Կան ցավեր, որ երբեք չեն մատնում իրենց և պատանքի նման պարուրում են հոգին, կան նաև ուրախություններ, որոնք մարդու սրտի մեջ են պարփակվում, որովհետև երկրային ոչ մի ձայն չի կարող դրանք արտաբերել։

Ավաղ, տառապանք չտեսած հոգին երջանկությունից ոչինչ չի հասկանա։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

կարդացեք նաև

Դժվարին ԹԵՍՏ, որը կարող են հաղթահարել միայն համաշխարհային աշխարհագրության իսկական պրոֆեսիոնալները

Մտածիր, արդյո՞ք կհերիքի գիտելիքներդ, որպեսզի հաղթահարես մեր աշխարհագրության այս բարդ թեստը: Ոչ բոլորին է հաջողվում անցնել այն բարձր պահած գլխով: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով...

Կնոջ գեղեցկության պահպանման 9 գաղտնիք, որոնք կիրառում են հայտնիները

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են հայտնիները միշտ ցնցող տեսք ունենում՝ չնայած տարիքին կամ դժվարություններին: Եկեք խոստովանենք, որ մի փոքր նախանձում ենք նրանց: Այնուամենայնիվ, արդյունավետ...

ԹԵՍՏ․ Ճի՞շտ է, թե՞ սուտ: Ստուգեք, թե որքա՞ն հեշտ է Ձեզ խաբել

Մեր հսկա աշխարհում այնքան փաստեր և հորինվածքներ կան: Շատ դժվար է հստակ իմանալ այն, ինչ ինքդ չես կարող ստուգել, ժամանակը գնում է և ամեն...

Առողջ և անառողջ ամուսնական հարաբերությունների 9 բնութագրերն ըստ Քեթի Մեյերի

Մենք բոլորս մեր շրջապատում ունենք այնպիսի զույգեր, որոնց հարաբերություններն անթերի են թվում: Նրանք երբեք չեն վիճում, մշտապես կա միմյանց հանդեպ սիրո և աջակցության ցուցադրություն,...

ԹԵՍՏ Հայոց լեզվից և գրականությունից: Կկարողանա՞ք անցնել այն

Ներկայացնում ենք մեր նոր և հետաքրքիր թեստը, որում տեղ են գտել հարցեր Հայոց լեզվից և գրականությունից: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք անսխալ անցնել այն: Վերջում չմոռանաք...